Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կուտե՞ն, արդյոք, ռոբոտները մարդկանց

Ինչպես ժամանակին ուղղակի կամ անուղղակի իմաստով ոչխարները կերան…

Նոյեմբերի 15, 2022
Սոցիում
Կուտե՞ն, արդյոք, ռոբոտները մարդկանց
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ ԶԼՄ-ների՝ «Meta» ընկերությունը, որին պատկանում են «Facebook»-ը, «Instagram»-ը եւ «Whatsapp»-ը, որոշել է աշխատանքից ազատել ավելի քան 11 հազար աշխատակցի։ Իսկ այն բանից հետո, երբ Իլոն Մասկը ձեռք է բերել «Twitter»-ը, ընկերությունից հեռացվել է աշխատակիցների մոտ 50 տոկոսը: Չի բացառվում, որ այդ մարդիկ դիմեն դատարաններ կամ իրավապաշտպան կազմակերպությունների, չի բացառվում, որ ոչինչ էլ չանեն կամ այլ աշխատանքի անցնեն, չի բացառվում նաեւ, որ բողոքի ցույցեր անեն…

Նրանց փոխարեն հնարավոր է, որ աշխատեն նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը՝ ի դեմս նաեւ այն կրող ռոբոտների: Հնարավոր է՝ մի օր էլ նրա՛նց ազատեն աշխատանքից: Եվ չի բացառվում, որ այդ ժամանակ նրանք էլ դիմեն դատարաններ կամ իրավապաշտպանների, որոնք արդեն, կրկին չի բացառվում, հատուկ մասնագիտացած լինեն ռոբոտների գործերով: Չի բացառվում նաեւ, որ ռոբոտները բողոքի ցույցեր անեն, ընդհուպ՝ ապստամբեն: Թե ինչի կհանգեցնի նրանց ապստամբությունը, կարծում եմ, առայժմ լավագույնս է վկայում 2011 թ. նկարահանված ամերիկյան «Մեքենաների ապստամբությունը» (անգլերեն՝ Robotropolis) ֆանտաստիկ ֆիլմը, որն, ի դեպ, ֆանտաստիկա էր թվում միայն տարիներ առաջ…

Ի տարբերություն մեքենաների կամ ռոբոտների ապստամբության, ավելի հայտնի է, թե ինչ է լինում կամ ինչ կարող է լինել կենդանիների ապստամբության ժամանակ. դրա լավագույն վկայությունը Ջորջ Օրվելի՝ դեռ 1945 թ. հրատարակված «Անասնաֆերմա» ստեղծագործությունն է (ինչպես նաեւ՝ կրկին 2011 թ. նկարահանված ամերիկյան «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (անգլերեն՝ Rise of the Planet of the Apes) գիտաֆանտաստիկ ֆիլմը): Իսկ քաղաքագետները կամ պատմաբանները, հնարավոր է, իրական ապացույցներ գտնեն նաեւ ժամանակակից աշխարհում:

Կրկին ի տարբերություն ռոբոտների, քրեական օրենսգրքում (ընդ որում, աշխարհի տարբեր երկրների) պատիժ է նախատեսված կենդանիների/թռչունների հանդեպ դաժան վերաբերմունքի համար, պատժվողներ ու պատժվածներ նույնպես կան: Ինչ վերաբերում է ռոբոտների հանդեպ վերաբերմունքին…

Օրեր առաջ ոչ հայկական հեռուստաընկերություններից մեկը մի հաղորդում-քննարկում էր ցուցադրում, որի թեման ռոբոտների… իրավունքների պաշտպանությունն էր: Չեմ պատրաստվում թեկուզ համառոտ վերապատմել այդ հաղորդման բովանդակությունը, բայց նշեմ, որ մասնակիցներից մեկը ջերմեռանդորեն խոսում էր ռոբոտների իրավունքների պաշտպանության մասին՝ օրինակ բերելով հենց քրեական օրենսգրքում կենդանիների պաշտպանության մասին համապատասխան հոդվածի առկայությունը: Այն, որ աշխարհը փոխվում է աննկարագրելի արագությամբ, եւ այդ ընթացքում տեղի են ունենում նաեւ բանականությանը հակասող իրադարձություններ, վաղուց զարմանալի չէ, հատկապես որ արհեստական բանականությունն արդեն տեղավորվում է տարբեր ոլորտներում: Վերոհիշյալ հաղորդմանը հնչած տեսակետի հեղինակը ռոբոտ չէ, համենայնդեպս՝ տեսակետը հայտնելու դրությամբ: Չի բացառվում, որ նա վաղը մասնագիտանա կամ արդեն իսկ մասնագիտանում է հենց ռոբոտների շահերի պաշտպանության ոլորտում, ոլորտ, որն այս պահն կարծես թե դեռ գոյություն չունի… Բայց սա գոնե մի բան թերեւս նշանակում է՝ որքան մարդկությունը զարգացնում է  տեխնոլոգիաները, որքան ձգտում է, որ իր իսկ ստեղծած արհեստական բանականությունն առաջ անցնի բնական բանականությունից, այնքան նա գիտակցաբար կամ անգիտակցաբար գնում է իր իրավունքների պաշտպանությունը թուլացնելու կամ այն ստորադասելու: Այսինքն՝ չի բացառվում, որ շուտով ռոբոտների կամ արհեստական բանականություն կրողների իրավունքների պաշտպանությունն ավելի եկամտաբեր ու շահավետ դառնա, քան մարդու իրավունքների պաշտպանությունն է: Ինչպես այսօր հնարավորինս հրաժարվում են մարդկային աշխատուժից՝ դրանք փոխարինելով մասնավորապես ռոբոտներով, վաղն էլ, միգուցե, ռոբոտների իրավունքների պաշտպանությունը գերակա դառնա մարդու իրավունքների պաշտպանությանը: Կստեղծվեն ռոբոտների իրավունքների պաշտպանի գրասենյակներ՝ ՌԻՊ, համապատասխան իրավապաշտպան կազմակերպություններ, օրենսգրքերում կավելացվեն համապատասխան հոդվածներ, կստեղծվի ռոբոտների իրավունքների միջազգային դատական ատյան եւ այլն…

Գուցե սա այս պահին ֆանտաստիկայի ժանրից է, բայց հիշենք, թե ինչքան բան կա, որ տարիներ առաջ ֆանտաստիկա էր թվում, իսկ այսօր իրականություն է: Հիշենք, թե ինչքան ֆանտաստիկ ֆիլմեր կան, որոնք տարիներ առաջ նկարահանվել են, օրինակ, 2022 թ. մասին եւ այսօր արդեն բնավ էլ ֆանտաստիկա չեն: Կուտե՞ն, արդյոք, ռոբոտները մարդկանց, ինչպես ժամանակին ուղղակի կամ անուղղակի իմաստով ոչխարները կերան, ցույց կտա ամենակարող եւ նաեւ ամենակուլ ժամանակը: Եթե, իհարկե, ինչպես մի առիթով ասել ենք, մարդիկ իրենք չուտեն իրար, բնականաբար, ոչ հանիբալիզմի իմաստով: Թեպետ պետք չէ մոռանալ 20-րդ դարի ամենաարյունոտ բռնապետներից մեկին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ (1966-1976 թթ.) Ժան Բեդել Բոկասային, ով ոչ միայն սադիստ եւ արյունոտ բռնապետ էր, այլ նաեւ՝ մարդակեր այդ բառի ամենաուղիղ իմաստով, ինչի մասին նրա տապալումից հետո պատմել էր Բոկասայի անձնական խոհարարը։ Ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ նա կերել է ոչ միայն իր հակառակորդներին, այլեւ նախկին համախոհներին։ Չճշտված պատմություն կա նաեւ այն մասին, որ աֆրիկյան երկրներից մեկում բառացիորեն կերել էին եվրոպական երկրներից մեկի դեսպանին: Բարեբախտաբար, ռոբոտները կարծես թե առայժմ դրան չեն հասել, առայժմ, որովհետեւ, ըստ հրապարակումների, Բրիստոլի համալսարանի եւ Բրիստոլի ռոբոտաշինության լաբորատորիայի գիտնականների թիմը մշակել է ռոբոտ, որն ունակ է էներգիա ստանալ կենդանի էակներ ուտելուց. խոսքն առայժմ վերաբերում է միայն ջրում ապրող բակտերիաներին…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: FacebookWhatsAppռոբոտսոցիալական ցան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մեր ներուժը լիարժեք պետք է օգտագործվի ի շահ համայնքի»

«Մեր ներուժը լիարժեք պետք է օգտագործվի ի շահ համայնքի»

Հայ հանճարի շողարձակումները՝ Բոսֆորի ափին

Հայ հանճարի շողարձակումները՝ Բոսֆորի ափին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist