Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը

Տիեզերական ճառագայթներից մինչեւ միջուկային զենքի դարաշրջան

Դեկտեմբերի 8, 2022
Սոցիում
Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
410
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գիտական նվաճումների համաշխարհային ոլորտներում եթե որոնելու լինենք ազգային հպարտություն ներշնչող անուններ, ապա խեղճանալու առիթներ չենք ունենա. բազմաթիվ են նրանք, ովքեր իրենց վաստակած փառքով պանծացրել են նաեւ հարազատ ժողովրդին եւ առավել ճանաչելի դարձրել նրա էթնիկ նկարագիրն աշխարհի հորիզոնականներում: Փառավորյալ այդ անհատներից է ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակների եռակի դափնեկիր Աբրահամ Ալիխանյանը՝ եղբայրը նույնքան հայտնի գիտնական Արտեմ Ալիխանյանի:

Մեր ժամանակների աշխարհահռչակ գիտնական հայորդիներից մեկի՝ Մենդելեեւի աղյուսակում նոր՝ 118-րդ քիմիական տարրը հայտնագործած, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի բնութագրմամբ՝ «Աբրահամ Ալիխանյանը այն եզակիներից էր, ով, որպես ֆիզիկոս-փորձարար, բացարձակ հեղինակություն էր վայելում գիտության ամենաբարձր ոլորտներում եւ հռչակված էր իբրեւ միջուկային էներգիայի բնագավառում առաջին քայլերն արած տաղանդավոր գիտնական»:

Ալիխանյանների տոհմը ծագումով Լոռիից է՝ Հաղպատից: Նրա նախնիները 19-րդ դարում տեղափոխվել են Թիֆլիս, որտեղ էլ ստացել է նախնական կրթություն, հետո ավարտել Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը, 31 տարեկանում ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, 33-ում դարձել պրոֆեսոր, 35-ում ընտրվել ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 39-ում՝ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ: Սա ոչ այլ ինչ է, քան տակավին երիտասարդ տարիքից սկսած գիտական գործունեության եւ ակնհայտ նվաճումների արդյունք: Նախկին միության ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստիտուտում աշխատելիս Աբրահամ Ալիխանյանը զբաղվել է ռենտգենակառուցվածքային վերլուծության եւ ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով, ուսումնասիրել ռադիոակտիվությունը եւ ռադիոակտիվ ճառագայթումը. եղբոր՝ Արտեմ Ալիխանյանի ու Միխայիլ Կոզադաեւի հետ հայտնաբերել եւ ուսումնասիրել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երեւույթը:

Բեղմնավոր է եղել տաղանդավոր լոռեցու շուրջ քառասուն տարի տեւած գիտական գործունեությունը: Մշտապես եղել է գիտության առաջնագծում իր եւ աշխատակիցների առջեւ դրել է բարդագույն ու ամենակարեւոր խնդիրները ու հասել դրանց լուծմանը: Նրա գլխավորությամբ են ստեղծվել ծանր ջրով աշխատող ռեակտորները, որոնք սկզբունքորեն անհնարին են դարձնում Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած անդառնալի իրադարձության կրկնությունը: Նա է սկսել տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը, որն այսօր դարձել է համաշխարհային գիտության առաջնային ուղղություն: Առաջին պրոտոնային արագացուցիչն ու առաջին սինխոտրոնը նույնպես հայ ֆիզիկոսի ավանդն են այս բնագավառում: Դասական են համարվում Ալիխանյանի աշխատությունները ռենտգենյան ճառագայթների օպտիկայի, արհեստական ռադիոակտիվության եւ այլ տարրական մասնիկների հետազոտման վերաբերյալ: Իսկ երբ մարդկությունը թեւակոխում էր միջուկային զենքի դարաշրջան, հենց նա է նշանակվում խորհրդային ատոմային ռումբի ստեղծմամբ զբաղվող հատուկ խորհրդի գիտական ղեկավար: Հայաստան-հայրենիքին նվիրումի խոսուն վկայություն է այն, որ Հայրենական մեծ պատերազմի ամենածանր շրջանում՝ 1942-ին, եղբոր՝ Արտեմ Ալիխանյանի հետ Արագածում հիմնում է գիտական կայան, ԵՊՀ-ում՝ տիեզերական ճառագայթների ուսումնասիրման լաբորատորիա, որը մայր բուհի կազմում վերածվելու էր ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի:

Դժվար է նշել ֆիզիկայի որեւէ բաժին, որով չի հետաքրքրվել Աբրահամ Ալիխանյանը: Նա հետազոտել է նաեւ բյուրեղների հատկությունները, ռենտգենյան ճառագայթները, հետաքրքրվել կենսաֆիզիկայի հարցերով, հիվանդությունների՝ մանավանդ չարորակ ուռուցքների դեմ պայքարում ֆիզիկական մեթոդների կիրառմամբ: Երկար տարիներ ղեկավարել է Մոսկվայի՝ աշխարհում հայտնի տեսական եւ փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ ռեակտորաշինության աշխատանքներին զուգահեռ կատարվել են հիմնարար հետազոտություններ տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում: Մեծ է գիտնականի ավանդը բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում կատարվող հետազոտությունների նյութական բազայի զարգացման գործում: Նրա ղեկավարությամբ Մոսկվայում կառուցվել է պրոտոնների արագացուցիչ՝ 7 ԳԷՎ էներգիայով, որը դարձել է մոդել Սերպուխով քաղաքում կառուցված պրոտոնների՝ 70 ԳԷՎ էներգիայով արագացուցիչի համար: Դրա նախագիծը եւս մշակվել է Ալիխանյանի անմիջական մասնակցությամբ:

Ռուսաստանում հարյուրավոր ինստիտուտներ կան, որոնցից քչերն են կրում իրենց հիմնադիրների անունները: Այդպիսի պատվի արժանանում են միայն ամենահայտնիներն ու մեծավաստակ մարդիկ: Ռուսաց մայրաքաղաքի տեսական եւ փորձնական ֆիզիկայի ինստիտուտը կրում է մեծ հայորդու՝ Աբրահամ Ալիխանյանի երբեւէ չխամրող անունը…

Թեգեր: Աբրահամ ԱլիխանյանԱրտեմ Ալիխանյանֆիզիկոս
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist