Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կամակորին սանձահարելու ժամանակը

Երբ Լենինը Լեհաստանում էր, որտե՞ղ էին ադրբեջանցի «բնապահպանները»

Դեկտեմբերի 14, 2022
Սոցիում
Կամակորին սանձահարելու ժամանակը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի խումբ ադրբեջանցիներ` իբր թե «բնապահպանակներ», իբր թե «բնապահպանական» պատճառաբանություններով դեկտեմբերի 12-ից կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Արցախ-Հայաստան մայրուղու Շուշի-Քարինտակ հատվածը՝ այդպիսով կրկին շրջափակելով Արցախը: Այս անգամ նրանք անգամ վրան են տեղադրել ու իրենք էլ տեղակայվել ներսում:

Ակնհայտ է, որ, ինչպես բազմիցս նշվեց վերջին օրերին ու տարբեր մակարդակներով, խնդիրը բնավ էլ բնապահպանական չէ, եւ ադրբեջանցիների մեջ հաստատ ոչ մի նորահայտ Գրետա Թունբերգ էլ չկա: Ադրբեջանը ձգտում է իրացնել հայասպանության իր քաղաքականությունը տարբեր մեթոդներով, այս անգամ՝ Արցախում, այնուհետեւ… Այնուհետեւ -ը հնարավոր է, եթե միջազգային մակարդակով Ադրբեջանի դաստիարակություն չլինի, ընդ որում՝ ամենակոշտ միջոցներով:

Ադրբեջանցի «բնապահպանների» «ներկայությունը» մի հին ու չարչրկված անեկդոտ է հիշեցնում: Խորհրդային Միությունում նկարիչների մրցույթ է հայտարարվում «Լենինը Լեհաստանում» խորագրով: Ժյուրիի անդամները դիտում են ներկայացված նկարները եւ դրանցից մեկի մոտ երկար կանգ առնում: Նկարում պատկերված է լինում վրան, որից երեւում են չորս ոտքեր՝ երկու կանացի եւ երկու տղամարդու: «Սա ո՞վ է»,- հարցնում է ժյուրիի անդամներից մեկը՝ ցույց տալով կանացի ոտքերը: «Նադեժդա Կոնստանտինովնան (Կրուպսկայան՝ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության, այնուհետեւ՝ ԽՄ  առաջնորդ Վլադիմիր Լենինի կինը): «Իսկ մյո՞ւսը»,- շարունակվում է հարցադրումը: «Ֆելիքս Էդմունդովիչը (Ձերժինսկին՝ Խորհրդային Միությունում ձեւավորված պետանվտանգության առաջին երկու կառույցների՝ ՉԵԿԱ-ի եւ ՆԿԳԲ-ի ղեկավարը, որը, ըստ լուրերի, եղել է Կրուպսկայայի սիրեկանը): «Իսկ որտե՞ղ է Լենինը»,- հնչում է ճակատագրական հարցը: «Լենինը Լեհաստանում է»,- այս պատասխանով էլ կանխորոշվում է մրցույթի արդյունքը. հենց այդ նկարն էլ հաղթող է ճանաչվում:

Հիմա դառնանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին՝ այդ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով: Ադրբեջանցիները վրան են տեղադրել ու կույտավորվել ներսում՝ «բնապահպանական» հարցադրմամբ: Վրանի ներսում եւ դրսում զինվորականներ են՝ ներկա զինվորական, նախկին զինվորական, հատուկ ծառայությունների աշխատակիցներ՝ քողարկված ու բացահայտ: Եվ ծագում է  նույն հարցը՝ իսկ որտե՞ղ է Լենինը, ներողություն՝ «բնապահպանները»…

Ժյուրին՝ միջազգային հանրությունը, պետք է, նաեւ այս հարցի պատասխանը գտնելով, ի վերջո, հասկանա, որ ադրբեջանական իրական նպատակները, որոնք, ինչպես վերը նշեցի, որեւէ կապ չունեն բնապահպանության հետ, ուղղակիորեն կապ ունեն հայկական Արցախը հայաթափելու, ազգությամբ հայերին ոչնչացնելու՝ Ադրբեջանի անթաքույց նպատակների հետ: Այլեւս ժամկետանց են հորդորակ-հայտարարությունները, անտեղի՝ հավասարության նշանները, անարդյունք՝ տեսական գործողությունները: Վաղուց արդեն իրական քայլերի, իրատեսական միջոցառումների եւ հաստատակամության ժամանակն է, կամակորին սանձահարելու ժամանակը:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերձորսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչու էր հանրությունը «ան-ջա-տում» վանկարկում…

Ինչու էր հանրությունը «ան-ջա-տում» վանկարկում…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist