Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ես հայ եմ եւ կոչումով մարդ, որ տիրապետում է ռազմական գիտությանը…»

Դեկտեմբերի 20, 2022
Սոցիում
«Ես հայ եմ եւ կոչումով մարդ, որ տիրապետում է ռազմական գիտությանը…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Էլտիգենի հակատանկային պաշտպանությունը հմտորեն կազմակերպվեց Իվանյանի մարտավարական տաղանդի շնորհիվ»։

Վ. Գլադկով

Նովոռոսիյսկի 318-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Վ.Գլադկովը կասկած չուներ հրետանու դիվիզիոնի պետ Քրիստափոր Իվանյանի տաղանդի վերաբերյալ։ Մեկ անգամ չէ, որ ռազմական հմտություններով աչքի էր ընկել Քրիստափորը եւ արժանացել լուրջ ուշադրության։ Նախքան Կերչ-Էլտիգեն դեսանտային գործողությանը մասնակցելը եւ Կերչի թերակղզում հենակետ գրավելը, մարտկոցի հրամանատարից Իվանյանը դարձել էր հրետանու գնդի հրամանատար։ Այդ ժամանակ ընդամենը 21 տարեկան էր եւ արդեն վաստակել էր Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններ։ Թերակղզու համար մղված մարտերում, մասնավորապես, Էլտիգենի համար ստացավ Լենինի երկրորդ շքանշանը, իսկ Կերչի ու Սեւաստոպոլի համար՝ Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Քրիստափոր Իվանյանը բազմիցս է աչքի ընկել մարտավարական գրագիտությամբ եւ ապահովել ռազմական գործողության հաջող ելքը՝ արժանանալով բազմաթիվ պարգեւների։

Հայազգի ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու՝ 2000 թ.) Քրիստափոր Իվանյանը ծնվել է 1920 թ. դեկտեմբերի 20-ին՝ Թիֆլիսում, ստացել հիմնավոր ռազմական կրթություն. 1940 թ. ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը, 1949-ին՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1962-ին՝ Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։ Հետագայում ծառայել է որպես դիվիզիայի հրետանու պետ, հրետանային բրիգադի հրամանատար, բանակի եւ ռազմական օկրուգի հրետանու ու հրթիռային զորքերի պետ։ 1938-1978 թթ. Իվանյանը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, Հայրենական պատերազմից հետո էլ շարունակել ռազմական գործունեությունը՝ հրամանատարական զանազան պոստերում, միաժամանակ տվյալ ասպարեզում ծավալելով լուրջ մանկավարժական աշխատանքներ, կարեւորել ռազմական գրագիտությունը, անգամ արցախյան պատերազմի թեժ օրերին զբաղվել է հրամանատարների կրթությամբ։

Արցախյան հակամարտության առաջին իսկ փուլից արդեն 72-ամյա Քրիստափոր Իվանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ Արցախ ու միանգամից տարվեց նրա պաշտպանության խնդիրներով։ Մի հարցազրույցի ժամանակ նա մեկնաբանել է Արցախ գալու անհրաժեշտությունը. «Եկել եմ այստեղ տեսնելու հայ ագրեսորներին. ռուսական հեռուստալիքներով այդպես էին ներկայացնում, որ հայերը ագրեսորներ են, իսկ ադրբեջանցիները՝ խեղճ, որ տառապում են այդ ժողովրդից, որ ողջ ժամանակ խանգարում են նրանց ապրել. ահա ես եկա մի շաբաթով տեսնելու… Արդեն հինգերորդ տարին է՝ այստեղ եմ, մնացի այստեղ, որ օգնեմ իմ ժողովրդին, որովհետեւ ես ստիպված էի այն գիտելիքներն ու փորձը, որ մնացել էին ինձ նախկին Խորհրդային Միությունից, չթաղել ինձ հետ, այլ թողնել իմ ժողովրդին. վերջ ի վերջո, ես հայ եմ եւ կոչումով մարդ, որ տիրապետում է ռազմական գիտությանը, եւ ապրել Լենինգրադում հենց այնպես՝ կնոջ, թոռների հետ, ջերմության, հարմարավետության մեջ, ես ուղղակի չուզեցի»։ 1992-ին Իվանյանը նշանակվեց Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու, այնուհետեւ՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։

Իվանյանը զգալի ներդրում ունեցավ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու ձեւավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների եւ հրաձգադաշտերի ստեղծման գործում։ Բացի այդ, հակառակորդի կրակակետերը ճնշելու համար ղեկավարեց մի շարք մարտական գործողություններ, հատկապես՝ Ստեփանակերտի եւ Մարտունու շրջանի հարակից տարածքներում։ Մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար Իվանյանը պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Ինչպես որ Քրիստափոր Իվանյանն է նվիրումով ծառայել հայրենիքին, այնպես էլ հայրենիքն է գնահատել նրա գործունեությունը եւ հավերժացրել հիշատակը։ Իվանյանի անունով են կոչվում Ստեփանակերտում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը, Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, Արցախի Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։ Մեծ հայրենասերի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։ Քրիստափոր Իվանի Իվանյանը վախճանվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1999 թ. օգոստոսի 30-ին։

Թեգեր: ԱրցախպատերազմՔրիստափոր Իվանյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կշարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը»

Ճանաչենք նորօրյա ազատամարտերի մեր հերոսներին

Ճանաչենք նորօրյա ազատամարտերի մեր հերոսներին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist