Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նա, ով համարձակվեց Չերչիլից խլել սիգարը…

Դեկտեմբերի 23, 2022
Սոցիում
Նա, ով համարձակվեց Չերչիլից խլել սիգարը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Լուսանկարների իմաստը, ինչպես եւ կյանքի իմաստը ամփոփվում է մեկ բառի մեջ։ Այդ բառը ԼՈՒՅՍՆ է»։

Յուսուֆ Քարշ

Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշը ծնվել է 1908 թ. դեկտեմբերի 23-ին՝ Օսմանյան կայսրության հարավարեւելյան շրջանի Մարդին քաղաքում։ Ընտանիքը ճաշակել է ցեղասպանության դառը ողբերգությունը. հարազատներից շատերը սպանվել են, մորեղբայրներից երկուսին կենդանի-կենդանի նետել են ջրհորը, քույրը մահացել սովից, իսկ հորը ստիպողաբար ուղարկել են թուրքական բանակ։ Թուրքական իշխանությունները զրկեցին նրանց ամեն տեսակ ապրուստի միջոցից, առգրավեցին տունը եւ հրամայեցին լքել Մարդինը։ Քայքայված ու ջլատված ընտանիքն ստիպված էր բռնել գաղթի ճանապարհը։ Փոխադրամիջոց չունեին, գնում էին ոտքով։ Դեպի Հալեպ ճանապարհը անցան մեկ ամսում՝ ականատես լինելով իրար վրա կիտված ազգակիցների գանգերի ու ոսկորների ահասարսուռ տեսարաններին։ Դաժան պատկերները մեխվում էին պատանու գլխում, փորձ արեց ուրվագծել դրանք, բռնվեց. հայրն ստիպված եղավ վերջին գումարի դիմաց փրկել որդուն՝ կյանքին սպառնացող վերահաս աղետից։

Բժիշկ դառնալու Քարշի ցանկությունը տեղի տվեց մարդկանց դեմքերի մեջ նրանց հոգին որոնելու եւ լույսին հանձնելու հրապույրին։ Նրա տաղանդը նկատեց Կանադայում ապրող մորեղբայր Նաղաշը, ում մոտ Հալեպից տեղափոխվել էր Հովսեփը եւ սովորում էր նրա լուսանկարչական ստուդիայում։ Գրիգոր Նաղաշը զարմիկին ուղարկում է Բոստոն՝ լուսանկարիչ, դիմանկարների վարպետ Ջոն Գարոյի մոտ սովորելու։ Քարշը Կանադա վերադարձավ չորս տարի անց եւ Օտտավայի կենտրոնում բացեց սեփական լուսանկարչատունը։ Լույսը խարիսխ գցեց նրա ձեռքերում եւ դարձավ ֆոտոխցիկի անբաժան ուղեկիցը։ Ակնթարթները վերածվում էին բնավորության, տրամադրության, հավերժությանը տրված մտքի ու պատկերի անխարդախ մերկացման։ Բացվում էր ոչ միայն լուսանկարվողը, այլեւ լուսանկարողը, թելադրում լույսից բխող արվեստի պահանջներ։ Քարշի կամքի առջեւ, ի վերջո, տեղի տվեց անգամ Չերչիլը, որ ոչ մի կերպ չէր ուզում ենթարկվել ու բաժանվել սիրելի սիգարից, սակայն երբ նկարիչը համարձակվեց նրա բերանից դուրս քաշել սիգարը, նա այլեւս չդիմադրեց։ Դա Չերչիլի առաջին նշանավոր դիմանկարն էր առանց սիգարի, որն արվեց նրա՝ Օտտավա ժամանելու առթիվ՝ 1941 թ.։ Հենց այս դիմանկարն էլ շուտով հայտնվեց «Life» ամսագրի առաջին էջին ու գրավեց զանգվածների ուշադրությունը։ Էլեոնորա Ռուզվելտը կատակեց՝ իրադարձությունը համարելով «Չերչիլի առաջին լուրջ պարտությունը»։ Դիմանկարի հանած աղմուկից էլ սկսվեց Քարշի ճանաչումը։ 1954 թ. Քարշը երկրորդ անգամ լուսանկարեց Չերչիլին, երբ վերջինս կեցվածք էր ընդունում նկարիչ Գրեհեմ Սազերլենդի՝ «Ուինստոն Չերչիլի դիմանկարի» համար սեանսներին։ Կարծիք կա, որ սկանդալային աղմուկ հանած դիմանկարը ոչնչացվել է Չերչիլի կնոջ ցանկությամբ։

Չերչիլը նշանավոր մարդկանցից միակը չէր, որ հայտնվեց Քարշի լուսանկարչական օբյեկտիվի առջեւ։ 20-րդ դարի 100 երեւելիներից առնվազն 51-ը այցելել են նրա լուսանկարչատուն. նրանց թվում են Ալբերտ Էյնշտեյնը, Հեմինգուեյը, Եղիսաբեթ երկրորդը, Ֆիդել Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, փիլիսոփա Յան Քրիստիան Սմեթսը, Ջոան Քրոուֆորդը, Գրեյ Օուլը եւ շատ ուրիշներ, մարդիկ, ովքեր կերտում էին ժամանակի պատմությունը։ Գուցե, հենց նրանք էլ բերեցին Քարշի համար մեծ ճանաչում, սակայն անժխտելի է լուսանկարչի տաղանդը լուսանկարվողի դեմքը իրեն իսկ ճանաչելի դարձնելու առումով։ «Իմ մեծագույն ուրախությունն է  նկարել այն հրաշալի  բաները, որոնք կան մարդկանց սրտում, մտքում եւ հոգում: Ու ամենեւին էլ էական չէ՝ նա հայտնի, թե՞ հասարակ մարդ է»,- նկատում է Հովսեփ Քարշը։ Նա աշխատում է յուրաքանչյուր լուսանկարի վրա որպես գեղանկարիչը՝ անհատականացնելով խնդրո առարկային՝ լույսի ու ստվերի խաղերում գտնելով անհրաժեշտ դիմագծերն ու ամբողջացնում դիմապատկերը։ «Ես երբեք չեմ հոգնի մարդկանց դեմքերը լուսանկարելուց»,- ասում է դեմքերի հոգին ուսած լուսանկարիչը։

Հովսեփ Քարշը վախճանվեց կյանքի 94-րդ տարում՝ թողնելով լույսի գաղտնիքներով կերտած բազում դեմքերի կենդանության հուշարձանը…

Թեգեր: լուսանկարիչՅուսուֆ ՔարշՈւինսթոն Չերչիլ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շիրազի անտիպները դեռ նոր հատորյակներ կդառնան

Շիրազի անտիպները դեռ նոր հատորյակներ կդառնան

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist