Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Դիզակ ԱՐՏ»-ի յուրահատուկ հաշվետվությունը

Հունվարի 7, 2022
Սոցիում
«Դիզակ ԱՐՏ»-ի յուրահատուկ հաշվետվությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
388
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. մարտի 1-ին Երեւանում Հադրութի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանի եւ «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանի կողմից հիմնվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնը, որը գործում է Խորենացի 47/7 հասցեում: 

Կարճ ժամանակահատվածում «Դիզակ ԱՐՏ»-ը հասցրել է համախմբել Հադրութից եւ Արցախի այլ շրջաններից տեղահանված երեխաների, երիտասարդների։ Մշակութային կենտրոնում գործում են ազգային երաժշտության, ազգային պարի, թատերարվեստի, կիրառական արվեստի եւ շախմատի դասարաններ, որտեղ սովորում են տեղահանված շրջանների մոտ 70 երեխաներ։ Ուսուցիչները նույնպես տեղահանված շրջաններից եկած մասնագետներ են: Դեկտեմբերի 24-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում՝ գեղանկարների ցուցահանդես եւ համերգային մաս։ Դահլիճում ցուցադրված էին «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումների ժամանակ Հադրութի շրջանում ստեղծված 26 փրկված կտավները, ինչպես նաեւ «Դիզակի գույները» միջազգային նկարչական 4-րդ սիմպոզիումի ժամանակ ստեղծված կտավներ, Հադրութի շրջանին վերաբերող այլ փաստական նյութեր:

Կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց՝  «ԱՐՑԱԽՅԱՆ» խորագրով ցուցահանդես-համերգը հաշվետվություն է իրենց կատարած աշխատանքների մասին։ «2020 թ. պատերազմի հետեւանքով կորցրինք Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը, եւ «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնի նպատակը նախեւառաջ Հադրութի շրջանից մնացած մասունքների վերակենդանացումն է, շրջանի հայկական լինելը փաստող նյութեր հրապարակելն ու շրջանի բնակիչներին համախմբելը: Մենք կարողացանք մեր նպատակը դարձնել իրականություն եւ Երեւանի սրտում ունենալ Հադրութի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման օջախ, որը կարճ ժամանակում զուգահեռաբար վերածվեց նաեւ մշակութային կրթօջախի»,- ասաց Լ. Պետրոսյանը։ Բանախոսը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ այցելել են իրենց միջոցառմանը եւ տեղեկացրեց՝ Մոսկվայից հատուկ ժամանել է Կարինե Զախարյանը, ով շատ է օգնել իրենց աշխատանքներում։ Տիկին Կարինեն հուզված էր, չկարողացավ արտահայտվել, միայն ցանկացավ, որ հաջորդ նման միջոցառումը Հադրութում լինի։ «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումի մտահղացման հեղինակ, բոլոր սիմպոզիումների մասնակից, նկարիչ Գեւորգ Ընծա Բաբախանյանը նույնպես հուզված էր։ Ցավ հայնեց, որ թշնամու տիրապետության տակ են մնացել նաեւ շատ կտավներ՝ ստեղծված «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումների ընթացքում։

Սիմպոզիումն առաջին անգամ կազմակերպվել եւ կայացել է 2017 թ. սեպտեմբերի 11-16-ին՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Սիմպոզիումին մասնակցել են 10 նկարիչ Հայաստանից եւ Արցախից։ Հավելեց՝ այս սիմպոզիումներին մասնակից են եղել նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներ, եւ բոլորն էլ ոգեշնչված Դիզակ աշխարհի գեղեցկությամբ, պատմական հուշարձաններով, բարի ու աշխատասեր բնակիչներով, հրաշալի կտավներ էին ստեղծել։ Նույն նկարիչների՝ 2018 թ. կտավներից նույնպես ցուցադրված էին։ Ընթացքում շրջելով ցուցասրահում, դիտելով նկարները՝ պարզ դարձավ՝ առավելապես 2021-ին կատարված գործեր են եւ հիմնականում՝ հուշերով արված։ Հադրութի, Շուշիի եւ բռնազավթված տարածքների տեսարաններ են հիմնականում։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի «Տեսարան Հադրութից», Թենգիզ Միկոյանցի «Գտչավանք», Հովիկ Գասպարյանի «Տողի ապարանքը», Սամվել Թավադյանի «Գյուղ կարմրակուճ» եւ այլ գործեր արվել են այս տարի։ Առանձին հատվածում ներկայացված էին «Դիզակ ԱՐՏ»-ի կիրառական արվեստի եւ կերպարվեստի դասարանների աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա երեխաները նույնպես հետաքրքրված էին ցուցադրված կտավներով, նշում էին՝ որն է իրենց ավելի դուր գալիս։

Հրաշալի էր նաեւ միջոցառման երկրորդ՝ համերգային մասը։ Նշեմ՝ փոքրիկ երգիչներն ու դերասանները հենց սկզբից գերեցին հանդիսատեսին եւ արժանացան ծափողջույնների, հիացմունքի խոսքերի։ Արցախյան բարի ու խաղաղ տարիների տեսարանով՝ երկանք աղալով ու «Հորովել»-ով, հաց արարելով, մանչուկի համար օրորոցային երգելով ու օրորելով, ընկերասիրությամբ ներկայացրին փոքրիկներն արցախյան ազգային երգ ու պարերը։ Ներկայացրին նաեւ հումոր, վարպետորեն Թումանյանի «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղրը» խաղացին՝ համեմված Հադրութի խոսվածքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը, «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումի մասնակից-նկարիչներ, ստեղծագործող երեխաների ծնողներ։ Սերգեյ Ղազարյանը տպավորված էր կտավների ցուցադրությամբ, կարեւորում է նման միջոցառումները, որ արցախցին միշտ մտածի տուն դառնալու մասին։

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսպանիայի հայ համայնքը

Իսպանիայի հայ համայնքը

Գլխավոր պահանջները՝ ոգեղենություն ու հավատ առ Աստված

Գլխավոր պահանջները՝ ոգեղենություն ու հավատ առ Աստված

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist