Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Հունվարի 18, 2022
Սոցիում
Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
691
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նախկինում ես էլ էի կարդում նրան, բայց ասում էի. «Սա ինձ չի վերաբերվում, որովհետեւ մաքուր հայ չեմ»: Հրանտ Դինքի մահը ստիպեց ինձ ամոթ զգալ, որովհետեւ նա ինձ նմաններին մոբիլիզացնել ցանկացող մարդն էր: Ես միշտ խուսափել եմ հայկական համայնքից, որովհետեւ հայերեն չգիտեմ… Փոքր ժամանակ անունս լսելիս հարցնում էին՝ թո՞ւրք չես: Միշտ կրկնում էի այն, ինչ մայրս էր սովորեցրել . «Ես հայ ծագումով թուրք եմ»:

Հրանտ Դինքն ստիպեց աշխարհին բաց հայացքով նայել: Հրանտ Դինքից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել: Երբեք հայ տղայի հետ չեմ հանդիպել, Հրանտ Դինքից հետո Սերհատի հետ ծանոթացա: Նա խոսում էր Դինքի մասին, եւ այդ ամենն սկսվեց հայ լինելու հարցի շուրջ: Հրանտ Դինքը շատ կարեւոր է հորս եւ մորս համար: Նրանք շատ են փոխվել: Նրանց շատ էր զարմացրել «Բոլորս հայ ենք» կարգախոսը: Նրանք դա համեմատում են իրենց անցյալի հետ եւ մտածում. «Մի՞թե սա հնարավոր է»: Առաջին անգամ խոստովանեցին. «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որեւէ խնդիր չունենաս…»: Հորս աչքերն արցունքով են լցվում: Եվ նա նույնիսկ ասում է. «Կարծում ես՝ պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…»:

Լեյլա ՆԵՅԶԻ

Ճիշտ տասնհինգ տարի առաջ այս օրը Ստամբուլի Շիշլի թաղամասում, իր խմբագրած «Ակոսի» խմբագրատան առաջ տասնյոթամյա մի թուրք լամուկի արձակած դավադիր կրակոցներից դադարեց բաբախել Սարգիս եւ Գյուլվարդ  ամուսինների Հրանտ Դինք զավակի խաղաղասեր ու մեծ սիրտը: Նրանք արմատներով Մալաթիայից էին եւ Ստամբուլ էին տեղափոխվել, երբ Հրանտը յոթ տարեկան էր: Ապագա մտավորականը հասակ էր առնելու Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, սովորելու էր Պեզճյան վարժարանում, ապա՝ Սուրբ Խաչ դպրեվանքում, ավարտելու էր Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետները, իսկ զինվորական ծառայությունից հետո աշխատելու էր որպես լրագրող: Ժամանակներ անց, նպատակ ունենալով բարձրաձայնելու թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունն ու դառնալու նրա իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակի դերակատարում ստանձնելով հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ՝ 1996 թ. ստեղծում է «Ակոս» երկլեզվյա՝ հայերեն եւ թուրքերեն թերթը: Չնայած այն իրողությանը, որ հաջորդաբար սպառնալիքներ էր ստանալու այս երկրում ազատորեն գործող ազգայնական խմբավորումներից, միեւնուն է, արհամարհելով այդ ամենը՝ բարձրաձայնելու էր իր մտահոգությունները տեղի հայության վիճակի մասին, ժողովրդական տարբեր հարթակներում ու կազմակերպություններում ելույթներ ունենալով՝ ընդգծելու էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մանավանդ հայ համայնքի իրավունքների հարցը: Իսկ Հայոց ցեղասպանության խնդրում բացահայտորեն հակադրվելով թուրքական անմեղսունակ ձեւացնող այն պնդումներին, թե 1915-ին տեղի ունեցածը պատերազմական իրադարձությունների ու բախումների հետեւանք է եղել եւ ոչ նպատակային կոտորած, Դինքը ենթարկվելու էր բացահայտ հալածանքների եւ 2005-ին վեցամսյա պայմանական բանտարկության դատապարտվելու:

«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել,-գրելու էր ըմբոստ, բայցեւ խաղաղասեր խմբագիրը:- Եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի-հաճելի մարդկանց տպավորություն են թողնում… Բայց, ամեն դեպքում, ինչու նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չեն ցանկանա անել դա, եւ այդ իսկ պատճառով չեն կարողանում հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան…»: Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, նա կոչ էր անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից…»:

Անկախ հանուն հաշտեցման ու համատեղ խաղաղ գոյակցության իր գործադրած ջանքերից, հրազենային «յաթաղանի» զոհ էր դառնալու հիսուներեքամյա գործիչը, որ համոզված էր, թե «չեն կրակում աղավնիների վրա»: Բայց կրակեցին: Եվ այդ կրակոցների արձագանքը լսվեց աշխարհով մեկ: Թուրքահայ ճանաչված բանաստեղծ Զահրատը գրեց.

«Աղավնիներ համոզեցին, որ իրենց վրա չեն կրակեր. Հրանտ Դինք հավատաց: Թեպետ երկչոտ՝ հավատաց, թե ինք աղավնի մըն է:

Բայց կրակեցին:

Նախատեսված էր. մեկ քանի տարի առաջ ըսած էր ինծի.

«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝ անկողնի մեջ…»:

Թող պառկի լույսերու մեջ:

Եթե մեզի հարցնեք՝ ան միշտ հաղթական պիտի կանգնի՝ անաղարտ արձանի մը պես…»:

Սպանեցին…Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» պաստառներով: Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նույն Թուրքիայի վարչապետը: Այս երկրի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունն էլ Խոսքի եւ խղճի ազատության ամենամյա մրցանակի արժանացրեց նրան: Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության եւ լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, նաեւ Հայաստանի նախագահի ու այլ մրցանակներ էլ շնորհվեցին «Ակոսի» նահատակված խմբագրին:

«Ընդհանրապես չեմ հիշում՝ Հրանտի հետ երբ եմ ծանոթացել, կարծես նա միշտ կար,-գրելու էր թուրք ազնվամիտ գրող Ֆեթհիե Չեթինը:-Շատ ժողովների ժամանակ եմ հետեւել նրան: Միշտ նկատել եմ աչքերի խոնավությունը, նա էլ միշտ իմ զգացմունքայնությունն է նկատել: Զայրույթս է նկատել: Երբեմն ինձ ասում էր՝ հանդարտվի՛ր: Հրանտին հետեւելիս տեսնում էի, թե ինչպես էր ներքուստ միշտ արտասվում: Անհավատալի մարդ էր: Այսքա՛ն անդրադառնալ ապրածներին… Ի՛նչ համբերություն ուներ, դիմացկունություն…Ինչպես է դիմացել: Զարմանալի մարդ էր: Այնքան խորն էր մտածում, այնքան էր հարցի մեջ եւ այնքան ճիշտ տեղում էր գտնվում, որ…Ոչ այս ամենի վրա հիմնած ազգայնականություն ունեցավ, ոչ էլ դիմացինի հանդեպ թշնամություն: Դրա համար պետք է Հրանտին հասկանալ՝ ինչ էր ուզում…»:

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չե՛ն կրակում…

Թեգեր: Հրանտ Դինք
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Բաքվի ջանքերով ՎՈւԱՄ-ը հակադրվում է ԵԱՏՄ-ին

Բաքվի ջանքերով ՎՈւԱՄ-ը հակադրվում է ԵԱՏՄ-ին

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist