Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայատյացությունն Ադրբեջանում պետականորեն խրախուսվում ու քաջալերվում է

Փետրվարի 22, 2022
Սոցիում
Հայատյացությունն Ադրբեջանում պետականորեն խրախուսվում ու քաջալերվում է
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
874
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական իշխանություններն Արցախյան վերջին պատերազմից հետո դարձել են առավել լկտի ու անընդհատ հոխորտում են՝ հայոց ողջ ունեցվածքն իրենցը համարելով։ Այս առումով փորձ է արվում (իհարկե՝ մինչ այդ էլ արվում էր) մեր երկիրն իբր «ադրբեջանական պատմական տարածք» գաղափարը սերմանել մանուկ սերնդի մեջ. այն է՝ դպրոցական դասագրքերում ստեղծել հայի ու հայկականի բացասական՝ գող, մարդասպան, ցեղասպան, ուրիշի երկիրը, պատմամշակութային արժեքները, երաժշտությունն ու գրականությունը, ուտեստները յուրացրած եւ այլ կերպարներով։ Այսինքն՝ ինչ իրենք արել են հայի եւ Ադրբեջանի տարածքում բնակվող այլազգիների հանդեպ, վերագրում են մեզ՝ հայերիս։ 

Դեռ խորհրդային տարիներին՝ 1986 թ., Բաքվում լույս է տեսել Դավուդ Աղա օղլի Ահմեդով վայ-պատմաբանի «Հնադարյան եւ վաղ միջնադարյան Ադրբեջանի ճարտարապետությունը» 310 էջանոց աշխատությունը՝ Զ. Բունյաթովի, Վ. Ալիեւի եւ Ն. Սարկիսովի խմբագրմամբ։ Հենց սկզբից հեղինակը փորձում է ադրբեջանցի ժողովրդի ծագումը տանել հազարավոր տարիներ առաջ՝ Ազոխի քարանձավն է եղել «առաջին ադրբեջանցու բնակատեղին» եւ նման բաներ։ Այս երեւույթի դեմն առնելուն էր միտված օրերս Երեւանում տեղի ունեցած «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» հանրային քննարկումը։ Ելույթներով հանդես եկան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ. գ. դ. պ. Աշոտ Մելքոնյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ քննարկման կազմակերպիչ՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ 

«Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանի դպրոցահասակ երեխաների շրջանում» ուսումնասիրությունը ներկայացրեց կովկասագետ, քաղաքագետ Աշոտ Ծատրյանը՝ ասելով. «Ադրբեջանի 3-9-րդ դասարանի ադրբեջաներեն եւ գրականություն դասագրքերում կան հորինված պատմություններ, որոնցով խորքային ատելություն, վրեժխնդրություն են սերմանում հայերի նկատմամբ»։ Կարեւորեց աշխատանքներ իրականացնել միջազգային համապատասխան կառույցների հետ։  Ըստ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ չափազանց կարեւոր է գիտական ներուժի գրավումն արտաքին քաղաքականության մեջ՝ այն ընդունելով որպես հիմնային երեւույթ ներկա խնդիրներում։ Տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնի ուսանողների հետ։ Բարձր գնահատեց հանդիպման արդյունքը՝ նշելով, որ կա գիտակրթական մեծ ներուժ, որն էլ պետք է օգտագործվի։ Հավելեց՝ ադրբեջանական ժողովուրդը դեռեւս կազմավորման գործընթացում է, եւ դեռ 3 ազգություն, որ կազմում են Ադրբեջանի բնակչության 49 տոկոսից ավելին, չեն ձուլվել ադրբեջանական ընդհանուր ժողովրդին եւ անընդհատ ձգտում են ստեղծել ազգային պետություն։ Այսպիսով, ադրբեջանական իշխանությունների համար ամենամեծ վտանգը Արցախն է, որ ձեռք է բերել անկախություն եւ կարող է օրինակ դառնալ նշված ազգությունների եւ այլ փոքրամասնությունների համար։

«Արցախը պետք է լինի հայ ժողովրդի առանցքային արժեքներից մեկը: Եթե դա տեղի չունենա, ապա մեզ շատ տխուր հետեւանքներ են սպասվում»,- ասաց Դ. Բաբայանը եւ այս հարցում կարեւորեց Արցախի դիրքորոշումը՝ նշելով, որ զերծ են մնում ներքաղաքական զարգացումներից։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայատյացությունն Ադրբեջանում համարեց այդ երկրի իշխանությունների պրակտիկ գործելակերպ։ Նշեց, որ 18 տարի առաջ ադրբեջանցի սպան կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Սա հայատյացության վառ ապացույց է։ Սակայն առավել վտանգավոր համարեց, որ նույն գաղափարը մտցված է կրթական բնագավառ։ Այսինքն՝ գործ ունենք մի երեւույթի հետ՝ ձեւավորվում են սերունդներ, որոնց աշխարհայացքը զարգանում է հային ատելու վրա։ Անդրադառնալով խնդրո առարկա դասագրքերին՝ նշեց, որ գրականության դասագրքում ադրբեջանցիներն իրենց ներկայացրել են ասպետական, վեհանձն, բարոյական ժողովուրդ, իսկ հային՝ բոլորովին հակառակը։ Նշեց՝ նույն սցենարները կան նաեւ Թուրքիայում գործող դասագրքերում։

Աշոտ  Մելքոնյանը նշեց, որ կեղծարարության հարցում ադրբեջանական գիտությունը շահեկան վիճակում է, որ ունի պետական հզոր աջակցություն։ Բայց գիտական համաշխարհային հանրությունը գիտի ճշմարտությունը, որ ադրբեջանցիները կեղծարար են։ Հավելեց, որ ռուս պատմաբաններ Ֆիլիպովն ու Դանիլովն անդրադարձել են հետխորհրդային հանրապետությունների դպրոցական դասագրքերին եւ տեղեկացրել՝ միայն Հայաստանի եւ Բելառուսի դպրոցական գրքերում է պատմությունը ճիշտ գրված։ Տեղեկացրեց նաեւ՝ ադրբեջանցիները կեղծում են հարեւան մնացած երկրների պատմությունները: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանում բնակվող փոքրաթիվ ազգեր բնակվում են իրենց պատմական հայրենիքում, իսկ Ադրբեջանը ձեւավորվել է որպես պետություն հենց այս տարածքների վրա։ Խոսելով ադրբեջանցիների՝ հայության նկատմամբ ատելության մասին՝ ասաց, որ նրանք հերոսներ-շեյիդներ են կոչում այն հանցագործներին, ովքեր հայ են սպանել, նույն «հերոսներին» նվիրված պուրակ ունեն։ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ։

Ելույթներից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին։ Քննարկմանը ներկա էին գիտնականներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ։

Թեգեր: ԱդրբեջանԱշոտ ՄելքոնյանԱրցախԴավիթ ԲաբայանԼարիսա ԱլավերդյանՌուբեն Մելքոնյան
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հին ու բարի երազանքի ասպետը

Հին ու բարի երազանքի ասպետը

«Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

«Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist