Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

Փետրվարի 22, 2022
Սոցիում
«Մեր լեզուն մենք ենք որ կանք…»
33
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր լեզուն, մեր ոսկեղենիկ հայերենը, մեր արքայականը… Հազարամյակների մեր մաքառումների ընթացքում բախտը մեզ խոցեց հազարապատիկ: Դրախտային հովտի մեր երկիրը ծվատվեց բաժան-բաժան, աստվածաշնչյան մեր ազգը դժոխքի հատակը տեսավ երկրի երեսին: Արյունարբու ցեղերը մեզնից խլեցին հրաբուխ ժայթքող մեր անառիկ լեռները, մեր բինգյոլներն ու մեր լճերը, դաշտավայրերը, մեր այգեստանները, մեր քաջասիրտ նախնիների ու հայոց մեծահամբավ արքաների գերեզմանները, մեր աստվածների սրբատեղին: Խլեցին ու հիմա էլ են ջանում խլել: Բյուր ելուզակներին, սակայն, չհաջողվեց խլել միայն մեկ բան՝ մեր ամենաթանկը՝ հայ արյունն արյուն պահող մեր անմեռ լեզուն, մայրակաթ մեր սրբությունը: Մարդկության քանի՛-քանի՛ հանճարներ են խնկարկել հայոց լեզուն, քանի՛-քանի մուսաներ են փառաբանել մեր աստվածայինը, համաշխարհային ի՛նչ գանձեր են հայացվել մեր «բարբարոս ու ճկուն» լեզվով: Ինչե՛ր են հայտնաբերվել կախարդական մեր այբուբենում, եւ ինչեր են հայտնաբերում նաեւ այսօր… Եվ դա մենք ենք, մեր շուրթերից հնչող մեր մայրենին: Միայն ով չի սքանչացել նրանով…

Չծավալվեմ, ձայնը տամ մեր եւ օտարազգի մեծերին: Համաշխարհային գրականության դասական Վիկտոր Հյուգո. «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արեւելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը…»:

Նույնպես ֆրանսիացի, հայագետ  Անտուան Մեյե. «Հայոց այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչեւ այսօր առանց փոփոխություն կրելու: Այս լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար…»: Իսկ մեծն Ջորջ Բայրոնը, ով հայերենն աստվածների հետ զրուցելու լեզու էր համարում եւ Վենետիկի սրբազան հայրերի մոտ հանգրվանել էր նաեւ այն յուրացնելու նպատակով, ասելու էր. «Սկսել եւ շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը: Սա հարուստ լեզու է, եւ լիովին հատուցվում են սովորողի չարչարանքները…»: Մեր ժողովրդի ու գրականության ռուս բարեկամ, գրող Անդրեյ Բիտովն էլ չի թաքցրել իր սքանչացումը. «Ես երջանիկ էի հայերեն խոսքի կարկաչյունով եւ ճարճատյունով: Ես լսում էի օտար խոսքը եւ հմայվում էի նրանով. իսկապես՝ կոշտի, շիկացածի եւ զարմանալիորեն փափուկի, քնքույշի ինչպիսի՛ զուգորդում: Ինչպես կոշտ, այրված հողը եւ հյութալի պտուղը, որը հասունանում է նրա վրա…»:

Գանք մեր մեծերին. Միքայել Նալբանդյան. «Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որին ընդդեմ տկար են նաեւ միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը: Լեզուն է նոցա որպիսության եւ վիճակի հայտարարը… Ազգն  ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու: Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու եւ սրտի մեջ…»: Լսենք Վարպետին. «Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայոց հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, մեր երազները, հույսերը, իղձերը, սերը, մեր ողջ ժողովուրդը…»: Իսկ ամենայն հայոց բանաստեղծը մարգարեանում է. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը…»:  Մուշեղ Իշխան բանաստեղծն էլ ոգորում է, որ «Հայոց լեզուն տունն է հայուն…»:  Համո Սահյանը բարձրաձայնում է. «Ինչ ունենք ավելի թանկ, որ այսքան մերը լինի…»: Հիրավի, չունենք, որովհետեւ միայն մեր լեզուն էր, որ մնաց անկողոպտելի եւ որը, Սեւակի շուրթերով ասած, «միայն մեզ չի պատկանում, այլեւ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության…»:

Հիմա հասնենք հինգերորդ դար՝ Վարդանանց պատերազմի երգչին. Եղիշե. «Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոնարենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղեցկազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, ՀԱՅԵՐԵՆԸ՝ քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ…»:

Ահա այսպիսի լեզու, որ չկարողացան խլել մեզանից: Իսկ մենք, արդյոք, կարողանո՞ւմ ենք փայփայել արքայական մեր լեզուն: Չէի ասի… Մեր հեռուստասերիալները, որ գրեթե կապ չունեն մեր ոսկեղենիկի հետ, նորից բավական են…Ինչեւէ: Սա առանձին հրապարակումի թեմա է, որի մասին խոսելուց առաջ պարզապես փաստենք, որ ժամանակին զուգընթաց կանհետանան նաեւ բազմաթիվ «միջակ» եւ միջանցիկ քամիները՝ բացելով հայերենի ճանապարհը:

Մայրենիի օրվա առիթով նշենք, որ նույն օրը Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ամենամյա մրցանակաբաշխությունը, միջոցառում, որը պատշաճ էր Մայրենիի օրվան: Հուսանք, որ մրցանակակիր հեղինակները իրենց գրականությամբ  նպաստ են բերում մեր սուրբ լեզվի զարգացմանը՝ անխառն ու վճիտ բառուբանով… Եվ չմոռանանք նժդեհյան նախազգուշացումը. «Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը…»:

Անաղարտ պահենք մայրենին: Նա է անխաթար պահում մեր ազգային ինքնությունն ու դիմագիծը:

Թեգեր: հայոց լեզումշակույթ
Կիսվել13Tweet8Կիսվել2
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Կո՛ւժ, քեզ ասեմ՝ կուլա՛, դու լսիր

Կո՛ւժ, քեզ ասեմ՝ կուլա՛, դու լսիր

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist