Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Երբ սովորական ջուրն արդեն օգտագործած վառելիքին խառնելով՝ ստանում ես հեղուկ, որը վառվում է

Փետրվարի 24, 2022
Սոցիում
Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանյան ОРТ հեռուստաալիքով դիտելով Համլետ Առաքելյանին եւ իր եզակի սարքին նվիրված հաղորդումը՝ բնականաբար, հպարտություն ապրեցի մեր հայրենակցի համար, ով էներգետիկայի բնագավառում որոշակի առաջխաղացում է գրանցել եւ այս ոլորտում ռահվիրա է: Եվ, իհարկե, մեր ազգային գիտատեխնիկական ներուժի համար հպարտություն ապրեցի: Այսպիսով՝ իմ զրուցակիցը ՌԴ վաստակավոր շինարար, ՌԴ վաստակավոր նորարար-գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ճարտարագիտության բնագավառում գիտությունների դոկտոր, «Գրանտստրոյ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Համլետ Առաքելյանն է: 

-Հարգելի Հրանտ Գուրգենի, այն հեռուստահաղորդումը տեսածներից շատերը, անշուշտ, խիստ զարմացած մնացին. այդ ինչպե՞ս է հնարավոր սովորական ջուրն արդեն օգտագործած վառելիքին խառնելով՝ ստանալ հեղուկ, որը կվառվի: Բնականաբար, ցանկալի է տեղեկանալ Ձեր հայտնագործության, հրաշք սարքի եւ, իհարկե, Ձեր մասին:   

-Այո, իրավացի եք, շատերի համար անհասկանալի ու անհավատալի է, որ ջրածնային վառելիքի ստացման այդպիսի եղանակն արդեն իրականություն է դարձել: Սակայն մեզ դա հաջողվեց: Չխորանալով գիտատեխնիկական «թավուտներում»՝ փորձեմ էությունը բացատրել: Նախ՝ մի քանի խոսք ջրածնային էներգետիկայի մասին: Որպես այլընտրանքային վառելիք՝ ջրածինն ածխաջրածինների, օրինակ՝ մեթանի կամ պրոպանի համեմատությամբ առանձնանում է բարձր կալորիականությամբ: Ջրածնի ջերմաստեղծումն այդ գազերից 3.5 անգամ ավելի բարձր է: Աշխարհում ջրածին ստանալու երկու հիմնական եղանակ կա: Չնայած՝ արդեն երեք, բայց այս մեկի մասին՝ մի փոքր ավելի ուշ: Առաջինը ջրի էլեկտրատարրալուծումն է՝ էլեկտրոլիզը, որը ջրածին ստանալու ամենահայտնի եւ լավ ուսումնասիրված եղանակներից է: Դրա միջոցով այսօր ողջ աշխարհն է ջրածին ստանում՝ մեծ կամ փոքր ծավալներով, ամեն ինչ պայմանավորված է ռեսուրսների առկայության աստիճանով: Երկրորդ եղանակը շոգեկոնվերսիան է: Ջուրը տաքացնում են մինչեւ Ցելսիուսի 1000 աստիճան, հետո միացնում ածխաջրածնին, տեղի է ունենում քիմիական ռեակցիա, ստացվում է ջրածին պարունակող գազի որոշակի քանակություն, այն անցնում է կատալիզատորների բլոկի միջով, եւ ջրածին է ստացվում: Կարծես թե հեշտ եւ պարզ բաներ են: Սակայն…

Երկու եղանակն էլ տնտեսապես չափազանց անշահավետ են, բնապահպանական առումով՝ նույնպես: Բացատրեմ, թե ինչու: Բանն այն է, որ ջրածին ստանալու հիմնական աղբյուրը ջուրն է: Այն ջուրը, որը կարծես թե ողջ աշխարհով մեկ առատորեն լիքն է: Ավանդական եղանակներով մեկ լիտր ջրից կարելի է ստանալ 1.2 խմ ջրածին: Սակայն… Որպեսզի այդ մեկ լիտր ջուրն էլեկտրոլիզի եղանակով փոխակերպվի գազանման վիճակի (մինչեւ 1000 աստիճանի տաքացնելու միջոցով, ինչպես քիչ առաջ ասացի), 4 կիլովատտ էլեկտրաէներգիա պետք է ծախսել: Եվ դեռ բոլորը լռության են տալիս, թե ինչպիսի ջուր պետք է օգտագործել ջրածին ստանալու համար: Մինչդեռ միմիայն թորած ջուր է հարկավոր: Իսկ հիմա համեմատենք: Մեկ լիտր թորած ջուր ստանալու համար պետք է ծախսել 5 խմ գազ: Այսինքն՝ 1.2 խմ ջրածին ստանալու համար, որն այլ գազերից 3.5 անգամ ավելի ջերմաստեղծուն է եւ բնապահպանական տեսանկյունից բացարձակապես անվնաս, ծախսում ենք այդ գազերի 6-8 խմ-ի կարգի քանակություն՝ դրանց վնասակար արտանետումներով հանդերձ: Նաեւ էլեկտրականություն ենք ծախսում: Շոգեկոնվերսիայի առումով համանման պատմություն է՝ կաթսայատներում շոգի են ստանում, այն մեթանի հետ միացություն է կազմում, հետո անցնում է կատալիզատորների բլոկի միջով: Ստացվում է ջրածնային վառելիք, որը մաքրում ենք պլատինե ֆիլտրերով եւ ջրածին ստանում: Իսկ կաթսայատուն կրկին նույն թորած ջուրն է պետք մղել, ինչի մասին արդեն պատմեցի: Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Ե՛վ շատ ծախսեր արեցինք, ե՛ւ բնությունը վնասեցինք: Այսպիսի՛ն են ջրածին ստանալու քաջածանոթ եղանակների առանձնահատկությունները: Այնպես որ, ներկայումս ջրածնային էներգետիկան պարզապես առասպե՛լ է: Եվ դա քաղաքական գործիչների կարծիքը չէ, նրանք հենց ջրածնային վառելիքի միլիարդավոր խորանարդ մետրերի արտադրությունից են խոսում: Դա բանիմաց գիտնականների կարծիքն է: 

Ճիշտ է՝ երրորդ եղանակն էլ կա: Դա ածխաջրածնի ջրով թթվայնացումն է բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ ավելի քան 1300 աստիճան Ցելսիուս: Այսինքն, ջուրը պետք է մինչեւ այդ ջերմաստիճանը տաքացնել, հետո հեղուկ կամ գազանման վիճակի հասցրած ցանկացած ածխաջրածնի միացնել, առանց կատալիզատորների, եւ կստանանք ջրածին պարունակող ինչ-որ վառելիք: Դա ջրածին պարունակող վառելիքի ուղիղ թորում է: Սակայն ջուրը մինչեւ 1300 աստիճան Ցելսիուս տաքացնելու համար ծախսվում է հսկայական վառելանյութի եւ էներգետիկ ռեսուրսների քանակություն: Իսկ 1300 աստիճանը քի՛չ է: Դա չի գործում, այդպես միայն տեսականորեն է ձեւակերպված: Մինչդեռ իրականում արդյունքը ստացվում է առնվազն 1500 աստիճան Ցելսիուսի դեպքում, երբ ջուրը տարրալուծվում է:

Բայց հենց այդ եղանակն էլ հետաքրքրեց զրուցակցիս, երբ մոտ 20 տարի առաջ նա սկսեց զբաղվել ջրածնային էներգետիկայով: Այդ պահին Առաքելյանն արդեն կուտակել էր գիտական, գործնական, նորարարական-գյուտարարական գործունեության հարուստ փորձ: Գաղափարներ էին ծնվում, երբեմն հիասթափություններ առաջանում… Նա հիմնախնդիրը լուծելու ԻՐ ուղին էր փնտրում: Եվ ինտենսիվ որոնումների իններորդ տարում վերջապես արդյունքն ի հայտ եկավ: Նա գտավ ջրածին ստանալու մի եղանակ, որը տարբերվում էր բոլոր հայտնի եղանակներից: Ուսումնասիրությունների որոշակի փուլում Առաքելյանի թիմը, իր իսկ ձեւակերպմամբ, «սխեման բոլորափակեց», դրանով իսկ դրա մի մասը «դուրս թողնելով», եւ… ստացան այն, ինչը 2010 թ. գրանցվեց որպես գիտական հայտնագործություն:

-Եվ ահա ստեղծեցինք ռեակտոր, որում արդեն մեր տեխնոլոգիան ենք օգտագործում: Առաջին փուլում ռեակտորում ստեղծում ենք 900 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան, ներարկում ենք ջուր եւ ածխաջրածին: Ռեակտորի մեջ ընթանում է գազաստեղծում, քիմիական ռեակցիայի արդյունքում ստացվում է ջրածին պարունակող գազ: Դրա համար կամ էլեկտրաէներգիա ենք ծախսում, կամ գազ, դա էական չէ: Բայց ծախսում ենք ընդամենը ՀԻՆԳ րոպե: Պարզապես գազ ենք ստանում եւ անմիջապես այրում այն՝ կրակն ուղղելով կաթսաները կամ որեւէ այլ տեղ՝ ըստ նշանակության: 

-Այսինքն, ավանդական գործընթացը հինգ րոպե օգտագործելուց հետո Դուք այն, փաստորեն, անջատո՞ւմ եք: Եվ հետագայում սարքն աշխատում է իմքնավար ռեժիմո՞վ, փաստացի բոլորափակ ցիկլո՞վ:  

-Այո, արտաքին աղբյուրի անջատումից հետո ռեակտորն աշխատում է ինքնուրույն: Կարող է օրերով, ամիսներով, նույնիսկ տարիներով անդադար աշխատել՝ առանց լրացուցիչ տաքացման, առանց լրացուցիչ ծախսերի, միայն ջուր ու ածխաջրածին հասցրու ամբարների միջով: Սակայն, ի տարբերություն վերոհիշատակված եղանակների, մենք ցանկացած ջուր էլ օգտագործում ենք, լինի դա անձրեւի, գետի, լճի, նույնիսկ ճահճի: Կարելի է արձանագրել, որ հասանք այն բանին, որ կարողացանք ջրի թորման անհրաժեշտությունը, մեծ ծավալներով գազեր, դրանց շրջակա միջավայրն աղտոտող արտանետումներով հանդերձ, տեխնոլոգիական գործընթացից «դուրս անել»: Ստանում ենք ջրածնային վառելիք՝ կիրառելով բոլորովին այլ մի տեխնոլոգիա: Սա բացարձակ նոր մոտեցում է էժան վառելիք ստանալու առումով: Եվ ամենակարեւորը նշեմ. մեր մշակումը հնարավոր է կիրառել ցանկացած ուղղությամբ՝ տրանսպորտում, ավիացիայում, գնացքներում, ժողովրդական տնտեսության այլ ոլորտներում:    

-Իսկ որեւէ գիտական կառույցի հետ համագործակցե՞լ եք: 

-Այո, իհարկե: 2009-2010 թվականներից սկսել ենք սերտորեն համագործակցել ՌԴ գիտությունների ակադեմիայի հետ: Մոսկվայի մարզի Չերնոգոլովկա քաղաքում գործում է Կառուցվածքային նյութագիտության ինստիտուտը: Այն տարիներին այդ գիտական հաստատությունը գլխավորում էր մեր հայրենակից Ալեքսանդր Գրիգորի Մերժանովը՝ ՌԳԱ ակադեմիկոս, ֆիզիկաքիմիական գիտությունների դոկտոր: Իր հետ սերտորեն երեք տարի աշխատեցինք, քանզի այդ ինստիտուտն էլ էր ուսումնասիրում այրմանն առնչվող հարցերը: Եվ այդ երեք տարին Ալեքսանդր Մերժանովը նվիրել էր հենց այդ տեխնոլոգիայի զարգացմանը: Մեզ սատարում էր, ոգեշնչում, ուղղորդում, ինչի համար նրան սրտանց երախտապարտ եմ: Մերժանովի մահանալուց հետո մեզ հետ սկսեց համագործակցել Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը: Աշխատել ենք նաեւ Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի հետ: Եվ ամենուր այսպես են արձագանքում. «Նման բան լինել չի կարող, չպետք է լինի»: Ըստ տերմոնինբամիայի օրենքների՝ իհարկե, չպետք է լինի: Սակայն… գործնականում մենք դա ունե՛նք, ինչը ծանրակշիռ փաստարկ է տվյալ երեւույթի հետագա ուսումնասիրման համար: Եվ ամենակարեւորն այստեղ այն է, որ բնապահպանական բոլոր ցուցանիշներով զրոյական արտանետումներ ունենք: Ըստ էության՝ մեր «ածխաթթու գազ + ջրածին» մշակումը 21-րդ դարի վառելիք է: Ներկայումս մեր տեխնոլոգիան արտոնագրել ենք աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Դե, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանում: Հետո՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ավստրալիայում, եվրոպական զարգացած երկրներում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում: Ասիական երկրներից՝ Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում եւ մի շարք այլ երկրներում:

Շարունակելի

Հարցազրույցը՝ Լեւոն ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ստավրոպոլ-Երեւան

Թեգեր: Համլետ Առաքելյան
Կիսվել7Tweet4Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Խաղ երկու լարի վրա

Խաղ երկու լարի վրա

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist