Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Նա եղավ այն հզոր վահանը…»

Փետրվարի 26, 2022
Սոցիում
«Նա եղավ այն հզոր վահանը…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորում, Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանի մոտ մի մեծ խումբ հայորդիներ՝ մշակույթի գործիչներ, զինվորականներ, երկրապահներ, ուսանողներ, դպրոցականներ, հյուրեր Երեւանից, արտասահմանյան երկրներից, մասնակիցը եղան հայ եւ բուլղար ժողովուրդների ազգային հերոս Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-ամյակին նվիրված հանդիսությանը՝ կազմակերպված «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի եւ Լոռու մարզի կամավորականների միության նախաձեռնությամբ: Նախ նշվեցին Զորավարի հուշարձանի կառուցմանը նպաստած մեկենասների, կազմակերպությունների, քանդակագործ Գեղամ Բեգջանյանի, ճարտարապետ Սուրեն Աբովյանի անունները: Շնորհավորանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ շեշտելով. «Օրհնյալ էր Զորավարի ներկայությունը ոչ միայն հայ, այլեւ կովկասյան ժողովուրդների կյանքում, նա եղավ այն հզոր վահանը, որ ամենուր պատնեշեց  թուրքական առաջխաղացմանը: Նրա հոգին ու միտքը պիտի դարերով զորավիգ լինեն մեզ մեր դժվարին պայքարի ողջ ընթացքում»:

Վանաձորի թիվ 8 դպրոցի սաները հակիրճ ներկայացրեցին Զորավարի լեգենդար կյանքն ու գործունեությունը: Բարեմաղթանքի ու գնահատանքի խոսք հնչեցրին գրող, հրապարակախոս, գրականագետ, «Զորավար Անդրանիկ» նախաձեռնող խմբի անդամ Կարո Վարդանյանը, Լոռու մարզի կամավորականների միության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, պատմաբան Արման Բեռնեցյանը: Հանդիսության մասնակիցներին «Ինտերկապ» ԲԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանը ներկայացրեց Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Հավատացյալ հայ ժողովրդի համար Անդրանիկի կերպարն ընդունվում է որպես առնականության, իմաստնության, հայրենասիրության խորհրդանիշ: Մեզ համար նա բուլղար է, բուլղարացի մեծ առաջնորդ՝ հայկական ծագմամբ, որի համար ազատությունից քաղցր բառ գոյություն չուներ: Անդրանիկ Զորավարի արձանը զարդարում է Վառնայի Գեներալ Անդրանիկ հրապարակը»:

«Մշո զարմ» հայրենակցական միության նախագահ, Լոռու ասպետ  Էդուարդ Խլղաթյանը ներկայացրեց «Լոռու ասպետների» խորհրդի որոշումը՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի Նորայր Զուլոյանին Լոռու ասպետի կոչում շնորհելու մասին եւ նրան հանձնեց Ասպետի շքանշանը: Ռազմահայրենասիրական բնույթի ցուցադրական ելույթ ունեցան Վանաձորի «Ողջ մնալու արվեստ» ակումբի (տնօրեն՝ Լիպարիտ Դալլաքյան) սաները: Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը եւ գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանը միասին ծաղկեպսակ, իսկ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Զորավարի հուշարձանին: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Զորավար ԱնդրանիկԼոռու մարզհուշարձանՎանաձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները

Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները

Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը

Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist