Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հիշատակի արարողություն

Մարտի 1, 2022
Սոցիում
Հիշատակի արարողություն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
375
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մենք ազգովի պահանջում էինք արդարություն, այն է՝ Արցախը միավորվեր Մայր հայրենիքին: Պահանջում էինք Խորհրդային Միության ղեկավարությունից, որ շտկեր նույն պետության ստեղծման առաջին օրերին տեղի ունեցած անարդարությունը: Սակայն խորհրդային իշխանությունները մեր ողջ ազգը համարեցին անջատողական ամբոխ եւ հնարավորություն ու թույլ տվեցին ադրբեջանցիներին՝ իրագործելու հայոց ցեղասպանություն:

34 տարի առաջ՝ փետրվարի վերջին օրերին Սումգայիթում, ինտերնացիոնալ կոչվող քաղաքում, որը, ըստ տեղեկությունների, հիմնել էին հայերը, եւ որտեղ շատ էին բնակվում մեր հայրենակիցները, կայացավ հայերի սպանդ, տեղ գտան դաժան բռնություններ: Պարզ դարձավ՝ Ադրբեջանը հավատարիմ է իր «ավագ եղբոր» ջարդարար ձեռագրին ու հայատյաց քաղաքականությանը: Եվ այդ ամենը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի լուռ ու անտարբեր հայացքի ներքո: Խորհրդային բանակը 3 օր անց արձագանքեց, իսկ խորհրդային ղեկավար Գորբաչովը երեքժամյա ուշացում համարեց 3 օրը: Ըստ խորհրդային պաշտոնական տվյալների՝ իբր կենցաղային հողի վրա կատարված ընդհարումների պատճառով էր երեւույթը, եւ այդ օրերին 27 հայ զոհվեց: Սակայն ականատեսների ու այլ աղբյուրների տվյալներով՝ թվերը բազմապատիկ են: Արդեն 34 տարի ոճրագործությունը մնում է միջազգայնորեն չդատապարտված:

Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում, որտեղ 1988 թ. կանգնեցվեց Սումգայիթյան զոհերին նվիրված խաչքար, որն այդ օրերին ձեռքերի վրա տեղ հասավ Ազատության հրապարակից, տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Այստեղ էին նախկին սումգայիթցիներ, բաքվեցիներ, կիրովաբադցիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ եւ դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների իրագործած ցեղասպանությունը մեր ժողովրդի հանդեպ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախի ու Ուտիքի տարածքում, այլուր: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, դատապարտելով 34 տարի առաջ կատարված ողբերգությունը, առաջարկեց միշտ հիշել այս օրը: Հավելեց՝ Ադրբեջան արհեստական պետությունն ստեղծվել է Թուրքիայի կողմից, որ ցեղասպանություն իրագործի Արեւելյան Հայաստանում, եւ այդ են փաստում Սումգայիթի, Կիրովաբադի եւ այլ բնակավայրերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, արցախյան վերջին պատերազմը:

«Այսօր Ադրբեջանն ավելին է անում, քան Թուրքիան, որտեղ կան հայկական համայնք, դպրոցներ, եկեղեցիներ: Ադրբեջանում այդ ամենն իսպառ վերացվել է 1990 թվականից»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ շարունակելով, որ անցել է 30 տարուց ավելի, իսկ միջազգային հանրությունը քար լռություն է պահպանում:

«Քարավան-88» ՀԿ նախագահ Զոյա Ջուլհակյանը, ով ծնվել է Շամխորի շրջանի Բարսում գյուղում եւ մանուկ հասակում տեղափոխվել Երեւան, ասաց՝ դեռեւս խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում էին՝ հայաթափելու Հյուսիսային Արցախը, Ուտիքը: Նրա հայրը՝ Հովհաննես Ջուլհակյանը աշխատել է գյուղում՝ խորհտնտեսության բրիգադավար, եւ գյուղից քշելու համար քրեական գործ են բացել վրան: Արցախյան գոյամարտի սկզբում ամբողջովին հայկական Բարսում գյուղը հայաթափ է արվել, եւ բնակիչների հիմնական մասը տեղափոխվել է Գեղարքունիքի Ճամբարակի տարածաշրջանի Դպրաբակ գյուղ:

«Հույս ունենք, որ կառավարման մարմինները լայնորեն կանդրադառնան փախստականների խնդրին եւ փետրվարի 27-ը կհայտարարեն Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հիշատակի օր»,- ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը: Մարիամը ծնունդով Բանանց գյուղից է, որը նույնպես բնակեցված է եղել միայն հայերով եւ հայաթափ է եղել նույն ժամանակ: Գետաշենցի Մարտին Իսրայելյանը, ով եղել է այս գյուղի քահանայի թոռ, գաղթել է հայրենի տնից, երբ ընկավ Գետաշենը: Կիրովաբադի հայոց ինքնապաշտպանության ղեկավար Գրիշա Օգանեզովը հիշեց այդ ցավալի ու իրենց կողմից հերոսաբար պաշտպանվելու օրերը, հայրենի տունը: Բաքվի ջարդերի ականատես Միշա Աբրահամյանը դառնորեն է պատմում այդ դժոխքի մասին: Ցավով տեղեկացրեց, որ քույրը ծննդաբերել էր փախուստից հետո Ստեփանակերտում՝ ապաստարան-բուժկետում, սակայն օրեր անց երեխայի հետ զոհվել է քաղաքը թուրքերի կողմից ռմբակոծվելու ժամանակ: Օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել ու խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԼարիսա ԱլավերդյանԽՍՀՄջարդերՍումգայիթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«…Որ պատիվ բերես քո ծնողքին, ազգին, հայրենիքին…»

«…Որ պատիվ բերես քո ծնողքին, ազգին, հայրենիքին…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist