Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բացառիկ հայը՝ Գուրգեն Յանիկյան

13 փամփուշտ` հանուն հայի արթնության եւ ընդդեմ աշխարհի անտարբերության

Մարտի 5, 2022
Սոցիում
Բացառիկ հայը՝ Գուրգեն Յանիկյան
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գուրգեն Յանիկյանը հայ նորագույն պատմության ուղղությունը որոշողներից մեկն էր։ Կարինցի հայը դեռ երեխա էր, երբ իր ազգի մեծագույն ցավի՝ Հայոց ցեղասպանության ականատեսը եղավ, ի թիվս այլ ազգակիցների տեսել էր նաեւ ավագ եղբոր գլխատումն ու մոր՝ խելագարության շեմին հասնելը։

Ամբողջ կյանքի ընթացքում Յանիկյանը հնարավոր բոլոր խաղաղ միջոցներով փորձեց հասնել հայության ցեղասպանությունն իրականացնողների պատժին եւ հայրենակիցների վրեժը լուծելուն, բայց նրան բոլորովին այլ որոշում ու գործ էր նախատեսված ի վերուստ։ Պատմական գործողություն, որը կրկին մոռացության փոշուց մաքրեց եւ անտարբեր մարդկության աչքերն ու ականջները բացեց Հայոց ցեղասպանության չսպիացող վերքը տեսնելու եւ անարդարությունից ու ցավից ծնված հայի ճիչը լսելու համար։

1973 թ. հունվարի 27-ին՝ 78 տարեկանում, Գուրգեն Յանիկյանը հաստատակամորեն 13 փամփուշտ արձակեց Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա։ Իսկ հետո… հետո պետք է «ծնվեր» Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ՀԱՀԳԲ-ն՝ ոգեշնչված տարեց հայի վճռական քայլից։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է Յանիկյանական եւ նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք, որի մեկնարկը տվեց երեկ կայացած գիտաժողովի շրջանակներում եւ որը կշարունակվի մինչեւ 2023 թ. սկիզբը։

«Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ համակարգող, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի խոսքով՝ մենք այսօր պարտադրված ենք հիշելու Գուրգեն Յանիկյանին, ով 49 տարի առաջ որոշեց, որ պետք է միայնակ զենք վերցնի եւ կոտրի աշխարհի քար լռությունը։ «Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, հայությունը թմրած վիճակում էր, հիասթափված էր միջազգային եւ սեփական ուժերից, ինքն իրենից։ Յանիկյանն իր 13 փամփուշտներով աշխարհին ազդարարեց, որ սկսվում է նորագույն պատմություն, որտեղ ուժն է ծնում իրավունքը, ուժն է պարտադրում ժողովրդի կամքը, եւ ուժն է լինելու հայի միակ լեզուն աշխարհի հետ խոսելիս»,- ընդգծեց նա։

Այդ գործողությունից երկու տարի անց ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը եւ սկսեց իր գործունեությունն ամբողջ աշխարհում։ Ընդամենը հինգ տարվա ընթացքում կատարեց ավելի քան 320 գործողություն, գնդակահարվեց 42 թուրք դիվանագետ։ «Դրանով նա հայկական հարցը հանեց գերեզմանից եւ վերադարձրեց միջազգային ասպարեզ, որի արդյունքում մենք ականատես եղանք 1988-ին, երբ Հայաստանում՝ խանդավառված բանակի գործողություններից, հայությունը շարժվեց առաջ։ 1973 թ. 13 փամփուշտների շարունակությունը Արցախյան շարժումն էր»,- ասաց Պետրոսյանը։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, գրականագետ, բ.գ.թ. Կարո Վարդանյանը կարեւորեց հայ զինյալ պայքարը գիտական հիմքերի վրա դնելու հանգամանքը։ Նրա խոսքով՝ մեր պատմագրությունը (առավել եւս՝ խորհրդրային եւ սփյուռքի) նախընտրում է անդրադառնալ այնպիսի թեմաների եւ պատմական իրադարձությունների, որոնք ավելի «անվտանգ» են, այնինչ պետք է խորքային ուսումնասիրել հայոց նորագույն շրջանի զինյալ շարժումը, որը թմբիրից արթնացրեց հայությանը. «Այս մասին խոսելը, քննարկելը չի խրախուսվում, այնինչ սա մի ամբողջական շղթայի մեկ օղակն է։ Չի կարելի բաց թողնել այս կամ այն օղակը, քանի որ դրանով կխախտվի պատմական շղթայի ամբողջականությունը: Յանիկյանը կամուրջ է դառնում «Նեմեսիսի» եւ նորագույն զինյալ պայքարի միջեւ»։

Կ. Վարդանյանն ընդգծեց, որ սովորաբար նման գործողությունների դիմում են 18, 20 կամ 28 տարեկանները, այլ ոչ թե հասուն, անգամ զառամյալ տարիքի մարդիկ, բայց Յանիկյանը բացառիկ հայ էր, կայացած իր մասնագիտական ոլորտում, մի շարք գրքերի հեղինակ, գյուտարար, անգամ արժանացել է Մարկ Տվենի մրցանակի ու այլ մրցանակների, եւ շատերին է հետաքրքրել, թե, ի վերջո՝ ինչը դրդեց նրան՝ գնալու այդ քայլին։ Նա մշտապես սեւեռված է եղել պատմական անարդարությունը վերականգնելուն, Հայ դատին։ Յանիկյանը հումանիստ էր եւ միշտ խաղաղ միջոցներով էր պայքարում։ Մտադրություն ուներ ֆիլմ նկարահանել ցեղասպանությանը նվիրված, որպեսզի դրանով աշխարհին պատմեր իրողությունը։ Վարդանյանը պատմեց, որ նա իր վաստակը՝ շուրջ երկու մլն դոլար, ներդրել էր այդ նախագծի մեջ, Սիրիայում մի լքված գյուղ էր գնել ֆիլմի նկարահանման համար, լուրջ նախապատրաստական աշխատանքներ էր կատարել, սակայն այդ ամենի մասին տեղեկանում է թուրքական կառավարությունը, եւ Յանիկյանի մտադրությունը տապալվում է։

Իրանի ազատ համալսարանի գիտխորհրդի անդամ, Իրանի իրանագետների միության հիմնադիր-անդամ, ԻՊՀ հայագիտության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանի խոսքով՝ Յանիկյանը տեսնում է, որ հնարավորություն չունի որեւէ երկրում նույնիսկ ցեղասպանության մասին բարձրաձայնել, դիմում է մի քայլի, որը հուսահատությունից բխած ճիչ է. այն ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ ինքը դեռ մեռած չէ, հայ ազգը դեռ մեռած չէ։ Նրա արձակած փամփուշտները խախտեցին աշխարհի լռությունը։ «Եթե դու չես հետապնդում քո դատը, ապա ոչ մեկը տեր չի կանգնի այդ դատին։ Թե սփյուռքում եւ թե Հայաստանում սպասում էին նման քայլի։ Արձագանքը մեծ եղավ ժամանակի ընթացքում»,- ասաց նա։ Յանիկյանի գործողության նպատակը սպանություն չէր, դա գաղափարի հաղթանակին, համամարդկային արժանապատվության հաղթանակին ուղղված քայլ էր։ Հայությունը շատ բան է նվիրել թուրքին՝ տարածք, այբուբեն, մշակույթ … Յանիկյանի նվերն այլ էր… 13 փամփուշտ։

«Զարթօնք» թերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը նշեց, որ Գուրգեն Յանիկյանի գործողությունն ու նրա հղած կոչերը արթնացրին հայ երիտասարդության հոգիները՝ խթան դառնալով ԱՍԱԼԱ-ի ստեղծման համար: Պատահական չէ, որ կազմակերպությունը սկզբնական շրջանում կոչվում էր «Գերի Գուրգեն Յանիկյանի խումբ»: Տարբեր երկրների հայկական համայնքներից տասնյակ երիտասարդներ շտապեցին համալրել ԱՍԱԼԱ-ի շարքերը: Ձեւավորվեցին մի շարք մարտախմբեր, որոնց պարբերական գործողությունները եւ դրանց հաջորդած հայտարարությունները վերարթնացրին կորուսյալ հայրենիքը վերադարձնելու հայության հույսերը, սրբեցին մոռացության ու անտարբերության փոշին Հայոց ցեղասպանության փաստի վրայից, մարդկությանը մտորելու առիթ տվեցին: «Աշխարհի բոլոր ծագերում միլիոնավոր մարդիկ առաջին անգամ իրենց համար բացահայտեցին, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իսկ շատերը սկսեցին լրջորեն ուսումնասիրել այդ ողբերգությունը, դրա ծնող պատճառներն ու հետեւանքները: Ցեղասպանության թեման դարձավ լրատվամիջոցների ամենօրյա քննարկման նյութ, մուտք գործեց միջազգային պատկան ատյանների եւ տասնյակ պետությունների օրենսդիր մարմինների օրակարգեր: Իսկ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների անընդմեջ գործողությունները մշտապես խնդիրը պահում էին առաջին պլանում: Հայկական հարցի տարածմանը մեծապես նպաստեց նաեւ Թուրքիայում ծայր առած խուճապը: Ցեղասպանության փաստը կոծկելու եւ խեղաթյուրելու հիստերիկ ջանքերը, միլիոնավոր դոլարների գնով կազմակերպված կեղծ ու պատիր քարոզչությունը, Թուրքիայում ապրող հայության հասցեին հնչող սպառնալիքները, այլ պետություններում հակահայկական տրամադրություններ ստեղծելուն միտված համառ ու լկտի սադրանքները տվեցին հակառակ արդյունքը`առավել բորբոքելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ միջազգային շրջանակների վրդովմունքը»,- մանրամասնեց Հակոբյանը:

Յանիկյանի կյանքին ու գործին տարբեր դիտանկյուններից անդրադարձավ նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Յանիկյանը եւ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը 1975-80-ական թվականներին» թեման, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Սարգիս Հովհաննիսյանն անդրադարձավ Յանիկյանի կենսագրական որոշ դրվագներին, իսկ պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանը ներկայացրեց Յանիկյանին գործողության մղած աշխարհաքաղաքական եւ ներհայկական իրադարձություններն ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում։

Գուրգեն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը ներկայացված են նրա ինքնակենսագրական «Նպատակ եւ ճշմարտություն» փաստագրությունում։ Գիրք, որը, մեր համոզմամբ, պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանին։

Թեգեր: ԱՍԱԼԱԳուրգեն Յանիկյան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

«Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…»

«Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist