Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«…Ես Հայրենիքի որդին եմ»

Մարտի 22, 2022
Սոցիում
«…Ես Հայրենիքի որդին եմ»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
361
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Աղաձոր գյուղը փռված է Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ, Հադրութն ու Ջրականը Սյունիքին կապող խաչմերուկին։ Գյուղը նոր էր վերահայացել, որ 2000 թ. այստեղ բնակություն հաստատեց Գագիկ Խաչատրյանը կնոջ, 2 դուստրերի եւ Հակոբ որդու հետ՝ գալով ՀՀ Արարատի մարզի Դվին գյուղից։

Աղաձորում հասակ առավ Հակոբը, սովորեց ու բարձր առաջադիմությամբ ավարտեց գյուղի միջնակարգը։ Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում, հաճախ էի այցելում դպրոցներ, նաեւ՝ Վարդաբացի։ Հակոբն աչքի էր ընկնում լավ սովորելով, արտասանում էր… Հետագայում դպրոցը տեղափոխվեց Աղաձոր։ Միջին ու բարձր դասարաններում դարձյալ լավ էր սովորում։ Շրջանում, Ստեփանակերտում հաճախ էին կազմակերպվում ինտելեկտուալ խաղեր, մարզամշակութային այլ միջոցառումներ, եւ Աղաձորի թիմը մշտական մասնակիցների եւ հիմնականում հաղթողների շարքում էր։ Իսկ թիմի հիմնական առաջատարը Հակոբն էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ուներ ծրագրեր՝ հայրենի գյուղի դպրոցականներին ավելի լավ կրթություն տալ։ 2-րդ կուրսից՝ 2014 թ. ամռանը զորակոչվեց բանակ, հետախույզ էր։ Ծնողները հպարտ էին. հաճախ էին շնորհակալագիր ստանում հրամանատարության կողմից։ 2015 թ. մարտի 19-ին լսեցինք հետեւյալ պաշտոնական հաղորդագրությունը. «2015 թ. մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995 թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995 թ.): Նախագահ Բակո Սահակյանի մարտի 19-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։ Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ (Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան եւ Սամվել Հակոբյան) վիրավորվել են»:

Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց եւ նույնպես դարձավ հավերժի ճամփորդ: Հակոբի մահվան օրը տարածքի համայնքների բնակչության, շրջվարչակազմի աշխատակիցների կողմից Աղաձորում կազմակերպվեց մոմավառություն։ Եղավ առաջարկ՝ դպրոցը կոչել Հակոբ Խաչատրյանի անունով: 2015 թ. նոյեմբերի 14-ին կայացավ անվանակոչությունը։ Մինչ հերոսական նահատակությունը՝ եկել էր արձակուրդ, եւ պատմեցին, որ մորը տեսնելուց հետո շտապում էր հարազատ դպրոց եւ ուրախություն պարգեւում կրթօջախի անձնակազմին: Դասղեկ Ա. Նիկողոսյանը հիշում է, որ հանդեսների ժամանակ միշտ Հակոբն էր ընթերցում «Գնդի որդին» բանաստեղծությունը: Դպրոցի միջանցքի մի պատին Արցախյան գոյամարտի մարտիրոսների մասին պատմող լուսանկարների ու նյութերի կողքին Հակոբին նվիրված անկյունն էր՝ նրա անձնական իրերով, տետրերով, լուսանկարներով, մեկ տասնյակից ավելի պատվոգրերով ու շնորհակալագրերով, «Արիության համար» մեդալի վկայականով: Դպրոցի նախկին տնօրեն, Հակոբի պատմության ուսուցչուհի Մարո Մինասյանը ցույց է տալիս սանի պատմության տետրը, որով պարապում էին, որ Հակոբն ընդունվեր համալսարան: Մինչ պատերազմը Աղաձորի հարեւան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացվեց ինտերնետ-ակումբ, ԵՊՀ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի առաջարկով այն նույնպես կոչվեց Հակոբի անունով:

Մարտի 28-ին կլրանա Հակոբ Գագիկի Խաչատրյանի 26 տարին, որից 7-ը նա ֆիզիկապես մեզ հետ չէ: Հերոսի շիրիմը Աղաձոր գյուղում էր՝ Արաքս եւ Հակարի գետերի միավորման տարածքում՝ Խուստուփ լեռան դիմաց: Երբ պետք է հուղարկավորեին Հակոբին, նրա հարազատները հորը հորդորում էին այդ արարողությունը կատարել Արարատի մարզում՝ Դվինում, որտեղ ծնվել էր Հակոբը։ Սակայն հայրը վճռական էր՝ իր որդին պետք է մնա Աղաձորում. թեկուզ նահատակ, բայց մնալու է սահմանապահ։ Հուղարկավորությունը կայացավ հերոսին վայել։ Սակայն եղավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը, եւ այսօր Աղաձորը, դպրոցը, հարեւանությամբ գտնվող հերոսի շիրիմը մնացել են գերության մեջ։ 2 քույրերի միակ եղբայրն էր՝ բոլորի սիրելին: Քույրը՝ Նաիրան, որ դպրոցի վերջին տնօրենն էր, Հակոբ է կոչել իր որդուն: «Հակոբս ապրել է ընդամենը 19 գարուն, հասցրել էր սիրված լինել հասարակության մեջ, դպրոցում, ընկերական շրջապատում, ստեղծել էր այնպիսի մարդկային փոխհարաբերություններ, որ հետ հայացք գցելով նրա անցած ճանապարհին եւ տեղի ունեցած երեւույթներին, զարգացող դեպքերին, հասկանում ես՝ նա միշտ եւ ամենուրեք իրեն պահել է արիաբար, որի շնորհիվ ունեցել է հաղթանակներ կյանքում,- եղբոր մասին գրել է Նաիրան։- Ամենաքաղցր տարիները եղբայրս անցկացնում է հավերժ զինվոր մնացած մարտիկների հետ, իսկ մեզ մնում է միայն մխիթարվել նրա շիրիմին այցելելով, նրա անունը վառ պահելով»: Զորակոչվելու օրն ավտոբուս բարձրանալիս ասել է. «Տես, մամ, ավտոբուսի առաջին աստիճանին եմ, դա նշանակում է՝ ես արդեն ձեր որդին չեմ, երկու տարի իրավունք չունեմ ձեր մասին մտածելու, ես Հայրենիքի որդին եմ»: Այսօր Գագիկ Խաչատրյանի ընտանիքը վերադարձել է Դվին, սակայն նրանք մշտապես Աղաձորում են…

2017 թ. նոյեմբերին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի Բերձորում կազմակերպած հերթական ծառատունկին մասնակից էին նաեւ Արցախի սահմանը հերոսաբար պաշտպանած, վիրավորված եւ զորացրված ուսանողներ Ռաֆայել Հովհաննիսյանը, Գեւորգ Մանուկյանը, ովքեր ապրիլյան քառօրյայի մասնակիցներ եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիրներ են։ Նրանց հետ էր նաեւ Գոռ Դարմանյանը։ Ծառատունկի ընթացքում զրուցեցի նորօրյա մեր հերոսների հետ: Գոռ Հրաչյայի Դարմանյանը երկար ժամանակ բուժվեց ու ծանր վիճակից դուրս եկավ։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Արիություն» մեդալի, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պատմեց, թե ինչպես են 2015-ի մարտի 19-ին մարտական ընկերների հետ դիմադրել թվով մի քանի անգամ առավել թշնամուն: Այնքան էին կրակել, որ ինքնաձիգների եւ գնդացիրների փողերը շիկացել էին, վառել էին տղերքի ձեռքերը։ Մեծ ցավով է հիշում մարտիրոս ընկերներին՝ Էդուարդին, Արշակին, Սամվելին ու Հակոբին, ովքեր մարտնչել էին հերոսաբար ու անմահացել։

Թեգեր: ԱրցախԲերձորգյուղԴվինհերոս
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Իմ հայրն ինձ համար տեսիլք էր…»

«Իմ հայրն ինձ համար տեսիլք էր…»

«Երեսանան քահանա, տակնահան սատանա»

«Երեսանան քահանա, տակնահան սատանա»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist