Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»

Մարզադահլիճը՝ Հերոսի անունով

Մարտի 29, 2022
Սոցիում
«Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
962
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի լավագույն զավակներից Կարապետ (Կարո) Քահքեջյանը մարտի 24-ին կնշեր 60-ամյակը և կնշեր մեծ շուքով, սակայն արդեն 29 տարի է՝ «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարն Անմահ հերոսների աստղաբույլում է…

Ծնվել է 1962 թ. մարտի 24-ին Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում՝ Հայկ և Անահիտ Քահքեջյանների ընտանիքում: Պապը՝ Սահակ Ասլանը, ով Կիլիկիայից էր, եղել է Դրոյի թիկնապահը։ Արցախում մարտնչելիս Կարոն կրում էր պապի թաշկինակն ու խանչալը: Այս մասին հիշատակում է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հետագայում Կարոյենց ընտանիքը տեղափոխվել է Լիբանան։ Չնայած դեռահաս տարիքին, երբ սկսվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Կարոն որոշում է զենք վերցնել ու պաշտպանել հայկական թաղամասը՝ անդամակցելով ՀՅԴ պաշտպանական ջոկատին։ Ինչ-որ ժամանակ բնակվել է Նիգերիայում, այնուհետև 16 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, ուսանել Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով 2 մասնագիտություն։ Հետագայում տեղափոխվում ու հաստատվում է ԱՄՆ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ ուներ մեծ սեփականություն՝ հաջողությունների հասնելով ութ լեզվի տիրապետելու, աշխատասիրության, ձգտումների, խելքի շնորհիվ։ Չնայած երիտասարդ տարիքին, այս քաղաքում կարճ ժամանակ բնակվելուն, Ֆրեզնոյում Կարոն մեծ հեղինակություն է վայելել՝ դառնալով հայ համայնքի կենտրոնական դեմքերից։ Նրա շնորհիվ Առնոլդ Շվարցենեգերը տեղեկացել է հայ ժողովրդի և հայ ազգային պայքարի մասին: Հետագայում Շվարցենեգերը նամակներ էր գրում Կարոյին Արցախ և հանդիպում էր նրան, երբ վերջինս հրադադարների ժամանակ վերադառնում էր Կալիֆորնիա:

1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջին անգամ գալիս է հայրենիք՝ օգնելու նպատակով։ Սակայն արդեն սկսվում էր Արցախյան գոյամարտը, և հայրենասեր Կարոն դարձավ այդ գոյամարտի կարևոր հրամանատարներից մեկը՝ Շահե արք. Աճեմյանի հետ կազմավորելով «Խաչակիրներ» ջոկատը։ 1991-1993 թթ. մասնակցել է Արարատի, Տավուշի պաշտպանական, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Այս ընթացքում ցուցաբերած քաջության ու համարձակության համար մարտական ընկերները նրան կոչել են Սպիտակ արջ, Մաղավուզի Կարո։ Կարոյի մարտական ու մտերիմ ընկեր Շահե Աճեմյանի վկայակոչմամբ՝ սփյուռքում Կարոյին կոչում էին նաև Ասլան Կարո՝ ի հիշատակ նաև նրա ֆիդայի պապի։ «Յուսամ, որ մեր պայքարը էս տարի պրծնի, արդէն էս տարի վերջացնենք, ետք Շահումեանով, Մարտակերտով հայրենիքը լրիւ ազատագրուի, գոնէ մեր զաւակները էս օրերը չտենան. ուրախ ապրեն»,- Կարոն այսպես էր մտածում, նրա երազանքն էր՝ Հայոց երկիրն ունենա հզոր ու կուռ բանակ, միավորվեն բոլոր ջոկատները։ Գիտակցում էր, որ ինչքան էլ հույս դրվի միջազգային կառույցների վրա, որ դիվանագիտորեն հնարավոր է արդյունքի հասնել, միևնույն է, առանց ուժի ոչնչի չենք հասնի, և ասում էր. «Բոլորը թող իմանան՝ դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեզ մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով… Բայց հետայսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»։ 1993 թ. հունիսի 25 ին` 8 մարտիկների հետ միասին Կարոյին հաջողվում է կատարել անկարելի թվացող մարտական առաջադրանք՝ գրավել  «Պուշկենյալ» բարձունքը, որի համար մի քանի օր շարունակ մարտեր էին ընթանում և ավարտվում անարդյունք՝ մեր զինվորների զոհերի գնով։ Կատարելով առաջադրանք՝ բարձունքի վրայից ասել է. «Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»:

Սակայն հարձակում չեղավ: Առավոտյան երկրորդ գծում գտնվող թշնամին հասկանում է՝ բարձունքը գրավվել է քիչ թվով մարտիկների կողմից, և փորձում է հետ գրավել։ Թշնամին նույնիսկ չի համարձակվում հարձակվել, այլ սկսում է արկակոծել ու հրթիռակոծել բարձունքը, որտեղ «Խաչակիրների» 8 մարտիկներն էին ընդամենը։ Թշնամին Կարոյին ճանաչել է սպիտակ զրահաբաճկոնից. եւ 1993 թ. հունիսի 26-ին հերոսն ընկավ դիպուկահարի կրակոցից, երբ փորձել է «Մուխ»-ով կրակել թշնամու ուղղությամբ։ Անմահացավ հերոսը, ում համար առաջնայինը հայրենիքն էր, որի պաշտպանության համար զոհել էր ողջ ունեցվածքը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Սակայն բարձունքը մնաց «Խաչակիրների» հսկողության տակ, չնայած ունեին նաև վիրավորներ։ Վերջապես տղերքին օգնության է հասնում Շուշիի առանձնակի ջոկատը, և ժամեր անց հայոց զինվորները մտնում են ազատագրված Մարտակերտ, որը մոտ 1 տարի թշնամու ձեռքին էր։ Այդ բարձունքում գտնում են մոտ 50 ասկյարի դիակ։

Իր հրամանատարությամբ գործող ջոկատը կազմելիս կարևորում էր ազգային գաղափարախոսության մտավոր և հոգևոր արժեքները: «Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք, որ մեր վրայ խօսք չի գայ»,- ասում էր Կարոն։ «Խաչակիրները» կազմված էր ընդամենը քսան մարդուց, սակայն ջոկատում տիրում էր այնպիսի տպավորիչ կարգապահություն, որ Արցախի պաշտպանության կոմիտեի կողմից այն ստացավ պաշտպանության հատուկ նշանակության ջոկատի կարգավիճակ: Մինչ մարտական գործողություններին մասնակցելը՝ «Խաչակիրները» իր օրհնանքն ու խորհուրդն ստացավ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի կողմից, ում հետ Կարոն ծանոթացել էր Կալիֆորնիայից Երևան գալու ժամանակ, օդանավում։ Կարոյի մարտիրոսվելուց հետո «Խաչակիրները», Արթուր Պողոսյանի հրամանատարությամբ, շարունակեց պայքարը մինչև զինադադարը։ Մի առիթով, ռազմական գործողությունների ընթացքում տիրող կարգապահությունը նկարագրելիս, գնդապետ Արթուր Պողոսյանն ասել է, թե իր կյանքում առաջին անգամ էր տեսնում, որ առաջնորդը հրամայի իր մարդկանց մարտի բռնվել բաց դաշտում, երբ թշնամին անտառային ծածկույթով էր պատսպարված, սակայն նրա մարտիկներից յուրաքանչյուրը առանց երկմտելու կանգնում և հարձակվում էր: Նրա զինվորների խոսքով՝ նման խիզախություն էին դրսևորում, որովհետև Կարոն չէր ասում հարձակվել, այլ խնդրում էր հետևել իրեն: «Եթե այս երկիրը կորցնենք, ես իմ ազգանունը փոխելու եմ»,- սա էր Կարոյի՝ հայրենիքին նվիրված լինելու գաղափարներից մեկը։

Կարոյի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 24-ին հերոսի շիրմին այցելեցին մարտական ընկերները՝ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ։ Ներկա էին բարերար Գևորգ Բարսեղյանը, Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը, վետերաններ, ինչպես նաև՝ Երևանի Արարատյան զանգվածի թիվ 152 հիմնական դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհելուց, խնկարկելուց, նրա մասին արտահայտվելուց հետո ներկաներն ուղևորվեցին դեպի թիվ 152 հիմնական դպրոց։ Ռեժիսոր, Արցախյան գոյամարտի վավերագրող, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հեղինակ Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց, որ բարերար Գևորգ Բարսեղյանի ընտանիքի ու Կարոյի ընկերների կողմից հիմնանորոգվել է թիվ 152 դպրոցի գրեթե ավերակ մարզադահլիճը։ Այստեղ կայացավ ոգեկոչման արարողություն դպրոցի սաների մասնակցությամբ։ Բեմում դպրոցականները զինվորական հագուստով էին և Կարոյի նկարի տակ պարեցին՝ «Կարոյի երգը» մեղեդու ներքո։ Ի հիշատակ Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար անմահ հերոսի՝ մարզադահլիճը կոչվեց Կարապետ Քահքեջյանի անունով։

Թեգեր: ԱրցախԿարապետ (Կարո) Քահքեջյանպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Քրդերի ճակատագիրն Ադրբեջանում

Քրդերի ճակատագիրն Ադրբեջանում

«Նայիր, Գոհար, հանկարծ չծիծաղես, թե չէ ես էլ կծիծաղեմ ու…»

«Նայիր, Գոհար, հանկարծ չծիծաղես, թե չէ ես էլ կծիծաղեմ ու…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist