Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Նայիր, Գոհար, հանկարծ չծիծաղես, թե չէ ես էլ կծիծաղեմ ու…»

Նա կարող էր զարդարել աշխարհի լավագույն թատրոնները

Մարտի 29, 2022
Մշակույթ
«Նայիր, Գոհար, հանկարծ չծիծաղես, թե չէ ես էլ կծիծաղեմ ու…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
398
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մի անգամ հյուրախաղերի էինք Զանգեզուրում, երբ շեներից մեկում մեծարեցին Ավագ Պետրոսյանին. «Դու քո արձանը քո կենդանության օրոք արդեն կանգնեցրել ես…»: Եվ, այո, Ավագն իր արվեստով մնաց ժողովրդի հոգու մեջ:

Նա ինձ համար շատ զարմանալի մարդ էր, այսօր շատ քչերը կան այդպիսին: Ինձ միշտ թվացել է, թե երգիչը մեր քարոտ սարերից պոկված մի հզոր ժայռաբեկոր է՝ ինքն իրեն ծնած, ինքն իրեն ստեղծած: Ես ընդհանրապես չգիտեմ՝ նա ի՞նչ է սովորել կոնսերվատորիայում, նրան ի՞նչ կարող էին սովորեցնել, եթե բնությունը երգչին տվել էր մի ձայն, որի նմանը մինչ օրս ուրիշներից չեմ լսել: Այդպիսի հզորություն, ձայնի այդպիսի անսահմանություն երբեք չեմ տեսել…»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Արեւմտյան Հայաստանի Ակոռիից Կամարիս ներգաղթած վաճառականի ընտանիքում ծնված երկամյա երեխային դառը որբություն էր վիճակված, ընտանեկան ծանրագույն պայմաններ ու անուրախ մանկություն: Միակ սփոփանքը Էջմիածնում մեներգող հորից ժառանգած աստվածատուր ձայնն էր, որը եւ լույսի նման ուղղորդելու էր նրան ի կյանք, փառավորելու էր իր անունը հայ օպերային արվեստում: 1941 թ. դեռ ուսանող էր, երբ նրա անունն առաջին անգամ հայտնվում է Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ազդագրերում: Այդ ժամանակ նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, ստիպված վերադառնում է հայրենիք, ավարտում մայրաքաղաքի գլխավոր երաժշտանոցը՝ վոկալի անվանի պրոֆեսոր Նադեժդա Կարդյանի մոտ: Վերջինի եւ Քսենյա Դորլիակի սանը մասնագիտական հրաշալի կրթություն է ստանում, կատրելապես տիրապետում վոկալ արվեստի վարպետության գաղտնիքներին: Նրա ձայնի յուրահատուկ թավշյա երանգը, որ առլեցուն էր զգայական ջերմությամբ, լավագույնս էր արտահայտում ազգային երգարվեստի նրբերանգները: Դեռեւս Մոսկվայում ուսանելու տարիներին ոչ միայն մենահամերգներ է ունեցել երկրի մայրաքաղաքի ամենանշանավոր դահլիճներում, այլեւ ելույթներ՝ միության մշակույթի համբավավոր վարպետների հետ միասին: Մոսկվայի Մեծ թատրոնում վերապատրաստում անցած երգիչը 1951-ին արժանանում է Խորհրդային Միության պետական մրցանակի: Իսկ չորս տարի անց Մոսկվայում, Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակին մեծ հաջողություն է արձանագրում՝ հանդես գալով Սարոյի, Սանթուրի ու Տիրիթի դերերգերով եւ պարգեւատրվում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանանում Հայաստանի ժողովրդական արտիստի բարձր կոչման: Այդ առիթով Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Պոկրովսկին գրում է. «Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը…»:

Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Ավագ Պետրոսյանն ստեղծել է անմոռանալի կերպարների մի ողջ համաստեղություն: Դրանցից հիշատակենք մի քանիսը միայն՝ Սարո եւ Սանթուր՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ», Աշուղ եւ Շեյխ՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Կավարադոսի՝ Պուչինիի «Տոսկա», Ռադամես եւ Մանրիկո՝ Վերդիի «Աիդա» եւ «Տրուբադուր» օպերաներում: Դերերգեր, որոնցով փայլել է պետրոսյանական արտիստիզմը, սքանչացրել օպերային երգարվեստի մեծանուն դեմքերին: Լսենք վաստակաշատ երախտավոր Տիգրան Լեւոնյանին.

«Երգիչը պետք է ազգային պատկանելություն ունենա, ինչպես եւ արվեստը պետք է ունենա հասցե: Պետք է ունենա ոչ միայն աշխարհագրական, այլեւ պատմական հասցե: Եվ եթե արվեստագետն իր հազարամյա ազգային պատմության, իր աշխարհամասի, իր հոգեւոր հայրենիքի ներկայացուցիչը չէ, ապա նրա արվեստը հեղհեղուկ է, զուրկ է հիմքից եւ հենքից: Այս առումով շատ մեծ է Ավագ Պետրոսյանի ավանդը հայ երգարվեստում, որովհետեւ նա ճշմարիտ ներկայացուցիչն է իր ազգի, մեր երկրի աշխարհագրության, մեր ազգի պատմության, մեր նախասիրությունների, մեր ուրախության, մեր տխրության, հրճվանքի եւ վշտի: Ուստի, համարձակորեն կարող ենք ասել, որ նա ճշմարտապես մեր ժողովրդական տաղանդն է, տաղանդ, որն իմաստավորված է ժողովրդի հոգու պատմությամբ: Այս ամենը նրա ձայնի մեջ լսելու համար անհրաժեշտ են ոչ միայն աչքեր եւ ունկեր, այլեւ հոգու հայացք: Եվ հոգու հայացքն է, որ միշտ խոսում է Ավագ Պետրոսյանի երգի մեջ… Շատ Անուշներ են երգել, շատ Սարոներ են երգել, եւ շատերը հուզել են դահլիճին, բայց ցնցել են միայն Գոհար Գասպարյանն ու Ավագ Պետրոսյանը: Նրանք փոթորկել են համերգասրահը…»:

Ոչ պակաս փայլուն է Ավագ Պետրոսյան կամերային երգիչը՝ որպես դասական, ազգային եւ մասնավորապես հայ ժողովրդական երգերի անզուգական կատարող: Նրա համերգային երգացանկի ավելի քան 300 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ռոմանոս Մելիքյանի, Գրիգոր Եղիազարյանի, Շերամի, Արամ Սաթյանի, այլոց բազմաթիվ երգերն ու ռոմանսները: Նրա երգացանկի կարեւոր մաս են կազմել հայկական ժողովրդական երգերի կատարյալ մշակումները, արեւմտաեվրոպական եւ ռուս կոմպոզիտորների՝ Բախի, Հենդելի, Գլյուկի, Մոցարտի, Շուբերտի, Գրիգի, Պուչինիի, Սեն Սանսի, Լեոնկավալլեոյի, Ռախմանինովի, Գլինկայի, Չայկովսկու, Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի հայտնի ստեղծագործությունները:

«Ավագ Պետրոսյանը կենդանի դասական է, – գրել է երգչի ժամանակակից մեկ այլ դասական՝ Ավետ Տերտերյանը.- նրա եզակի ձայնն ամփոփում է մեր հողի ուժը, համը, հոգեհարազատությունը»:

Իսկ ինչպե՞ս է վերհիշել իր խաղընկերոջը Անուշին մարմնավորած Հայաստանի սոխակը՝ աշխարհահռչակ Գոհար Գասպարյանը. «Երբ նախապատրաստվում էինք ներկայացմանը, եւ ես պիտի Անուշ երգեի, մի քիչ դժվարանում էի: Միքայել Թավրիզյանը հորդորում էր, որ դա պիտի իմ գլուխգործոցը լինի: Անընդհատ խոսում էր զուգընկերոջս մասին: «Գիտես,- ասում էր,- ով պիտի լինի քո Սարոն, Ավագ Պետրոսյանը, նա շատ օգնող է բեմում,չվախենաս…»: Եվ իսկապես այդպես եղավ. պրեմիերան արդեն մոտենում էր, Ավագի հետ ծանոթացանք, մտերմացանք: Մի անգամ ասաց. «Նայիր, Գոհար, ես շատ ուրախ տղա եմ, եթե հանկարծ բեմում մի բան լինի՝ չծիծաղես, թե չէ ես էլ կծիծաղեմ, եւ երկուսս էլ կխայտառակվենք…»: Եվ այդպես մենք երգեցինք: Ամեն անգամ երբ «Անուշ» էր լինում, ես շատ էի ուրախանում, որովհետեւ Ավագը այն հիանալի երգիչներից էր՝ մեծ զգացումով, հասկացողությամբ, որ Սարոյի դերում իսկական հայ տղա էր խաղում: Եվ խաղում էր այնպես, որ ինքը երկրորդ պլանում լինի, չդժվարացնի իմ խաղը…»:

Երկու լեգենդ, որ ճառագեցին հայ օպերային երգարվեստում եւ մնացին իբրեւ կատարելության չափանիշ:

Թեգեր: Ավագ ՊետրոսյաներաժշտություներգիչմշակույթՍոս Սարգսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Սպիտակ կիտելով, լայնեզր գլխարկը ձեռքը, Ոսկե աստղը` կրծքին…

Սպիտակ կիտելով, լայնեզր գլխարկը ձեռքը, Ոսկե աստղը` կրծքին…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist