Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բաքվի պերճանքն ու թշվառությունը

Հունվարի 14, 2023
Սոցիում
Բաքվի պերճանքն ու թշվառությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այնուամենայնիվ, ինչ-որ հանելուկային բան կա հայկական հանդուրժողականության, անաչառության, անշահախնդրության եւ թուրք-ադրբեջանական ցեղատեսակի անհանդուրժողականության, շահամոլության, վայրենաբարո բարբարոսության՝ անհամեմատելի բախման միջեւ, ինչը տարօրինակության աստիճան թվում է անբացատրելի, թեեւ բացատրության փորձեր եղել եւ արվում են։ Ու միշտ հարց է ծագում, թե ինչու թուրք-ադրբեջանական տեսակը չի հանդուրժում հատկապես նրանց, ում արարչական բարիքից առատորեն օգտվում է…

Կարծում եմ` ադրբեջանցիների համար եւս գաղտնիք չէ, որ մինչեւ 1917 թ. հեղափոխությունը Հայաստանը, Վրաստանը, ներկայիս Ադրբեջանը, Արցախը Ռուսական կայսրության կազմում էին, իսկ հիշյալ տարածքները բնակեցված էին բազմազգ ժողովուրդներով, որոնցից միայն ադրբեջանցիներն են իրականացրել ցեղասպանություն։ Միայն Բաքվում ադրբեջանցիները երեք անգամ հայերի սպանդ, խոշտանգում, կողոպուտ ու արտաքսում են իրականացրել։ Հատկանշականն այն է, որ բոլոր դեպքերում էլ այն իրագործվել է Ռուսաստանի համար ճակատագրական պահերի, երբ միջազգային ասպարեզում նրա դիրքերն սկսել են խարխլվել։ Այդպես էր 1904-05 թթ., երբ մի կողմից Ռուսաստանում բռնկվեց առաջին հեղափոխական ալիքը, մյուս կողմից՝ ռուս-ճապոնական պատերազմում ռուսների տանուլ տալը, այդպես էր 1917 թ. հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանը քայքայման եզրին էր քաղաքացիական բախումների հետեւանքով, այդպես եղավ 1988-90-ականներին, երբ կործանվում էր արդեն ԽՍՀՄ-ը, որի հենասյունը նույնպես Ռուսաստանն էր։

Ներկայում եւս Ադրբեջանը գլուխ է բարձրացրել Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայերի դեմ՝ դարձյալ օգտվելով Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումներից, շատ լավ գիտակցելով Հայաստանում Ռուսաստանի շահերը։ Եվ հիմա հարց է ծագում՝ արդյոք Ադրբեջանը ՌԴ հետ այսօր կամ երբեւէ եղե՞լ է գործընկերային հարաբերությունների մեջ, ինչպես որ ջանում է իրեն ներկայացնել ադրբեջանական իշխանական վերնախավը, որ ուղնուծուծով հայերի հանդեպ բռնությունների ու վայրագությունների՝ իր նախորդների հավատարիմ ժառանգորդն է։ 1990 թ. հունվարյան այս օրերին, մասնավորապես 13-19-ին Բաքվում կազմակերպված ջարդերի հետեւանքով Ադրբեջանի մայրաքաղաքը լիովին հայաթափվեց, մինչդեռ այդտեղ հայերի թիվն այդ ժամանակ ավելի քան 250 հազար էր։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության վարչական անձնակազմը՝ տրամադրելով հայերի բնակարանների հասցեները, իսկ շտապօգնության բժիշկները հայերի մահը վերագրում էին սրտային խանգարումների, չնայած այրված դիերի, մարմինների վրա բռնության, դանակահարության հետքերի ու խոշտանգումների բացահայտ առկայության։ Այսպիսին են այլազգիների հետ համակեցության ադրբեջանական «մարդասիրական» ու «խաղաղապաշտ» վավերագրերի պատկերները։

Որ Բաքուն բազմազգ էր 19-րդ դարավերջին ու 20-ի սկզբներին, եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ լծվել էին այն գեղեցիկ քաղաք դարձնելու գործին, որոնց թվում պակաս չէր հայերի դերակատարությունը, պետք է որ հայտնի լինի եւ ադրբեջանցիներին։ Քաղաքն իր դեմքով պարտական է ճարտարապետությանն ու ճարտարապետներին, իսկ Բաքվի կառուցման գործում նշանակալի ներդրում են ունեցել հայ ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանը, Ն. Բաեւը, Վ. Սարգիսովը, Հ. Քաջազնունին (Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ), Ֆ. Աղալյանը, Մ. Տեր-Գրիգորյանցը, Ա. Կանդինյանը եւ այլք: Մինչդեռ հայերը կառուցում էին Բաքուն, այնտեղ կազմակերպվում էին հայկական ջարդեր։ 1899-1912 թթ. Բաքվում աշխատում ու ստեղծագործում էր հայ նշանավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը, ում նախագծերով կառուցվեցին Յուզբաշյանների առանձնատունը (1900-1901), Ադամյան եղբայրների եկամտաբեր տները (1908-1909), Թաղիեւ եղբայրների եկամտաբեր տները (1909-1911), Սադիխով եղբայրների եկամտաբեր տները (1909-1912), Թիֆլիսի առեւտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901), Բաքվի առեւտրային ուսումնարանը (1904), Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա), պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926), Ֆիզոթերապեւտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-1935, որը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացավ Մեծ մրցանակի ու ոսկե մեդալի՝ 1937) եւ այլն։

Տեր-Միքելյանը կառույցների հեղինակ է եւ Յալթայում, Թբիլիսիում, ինչը դուրս է նեղ ազգայնականության շրջանակներից եւ վկայում է արվեստի վերանձնային լինելու, մարդասիրական մղումների մասին։ Հունվարյան այս օրերին, երբ հայ ժողովուրդը հիշում է 1990 թ. Բաքվի հայկական ջարդերն ու նաեւ մտովի անդրադառնում նախորդ դաժան դեպքերին, ակամա հիշում է նաեւ այդ քաղաքը կառուցող հայ ճարտարապետներին ու նախ եւ առաջ՝ Գաբրիել Տեր-Միքելյանին, ում հիշատակի օրը ճակատագրորեն համընկնում է հունվարի 14-ի հետ, նա, ով շենացրեց Բաքուն՝ թողնելով պայծառ հիշատակ՝ հակառակ միմյանց հերթագայող ադրբեջանական իշխանությունների, որ Բաքուն վերածեցին մռայլ ու մղձավանջային հիշողությունների, մարդատյաց սեւ ցուցակով խավարտչին մի բանի…

Թեգեր: ԱդրբեջանԳաբրիել Տեր-Միքելյանճարտարապետ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մենք առայժմ նայում ենք Հայտնության գրքի հայելիների մեջ

Չինաստան-Հնդկաստան

Չինաստան-Հնդկաստան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist