Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Մենք առայժմ նայում ենք Հայտնության գրքի հայելիների մեջ

Գրքի հայտնությունների բառացի իրականացումը կտեսնենք, երբ ողջ մոլորակը կդառնա մեկ քաղաք եւ կպայքարի երկնային քաղաքի դեմ

Հունվարի 14, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
39
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։ Եւ աստղի անունը Օշինդր էր. եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին»։ Հայտնություն 8։10-11

Երրորդ հրեշտակը եւ մեծ աստղի անկումը հոգեւոր հայրերի կողմից երբեմն մեկնաբանվում են որպես սատանայի բացահայտ դրսեւորում այս աշխարհում։  Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո մեծ հավանականություն կար, որ ճառագայթված տարրերը կարող էին հայտնվել Դնեպր գետում, որի միջոցով կարող էին վարակվել հսկայական ծովային տարածքներ։ Եվ միայն փրկարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման, հաճախ՝ փրկարարների հերոսության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նման մեծ աղետից։ Այս օրինակով մենք կարող ենք տեսնել, թե ինչպես կարող է վարակվել աշխարհի ջրերի երրորդ մասը։

Մարդկային հանճարը թույլ է տալիս ստեղծելու բարդագույն մեխանիզմներ, որոնք կարծես հեշտացնում են մարդկային կյանքի ընթացքը, սակայն այդ մեխանիզմների դույզն-ինչ խաթարումը, շեղումն ուղղակիորեն սպառնում են իրենց «ստեղծարարի» կյանքին։ Չեռնոբիլին հաջորդեցին այլ աղետներ` Սպիտակի երկրաշարժը, նավաբեկումներ, երկաթուղային խոշոր պատահարներ, Խորհրդային Միության անկումը…

Եվ երբեք չգիտենք եւ չենք կարող իմանալ ժամանակի եւ ժամկետների մասին. ամեն լուրջ բան գալիս է հանկարծակի։ Քաղաքակրթական զարգացումը գիտակրթական եւ կիրառական մակարդակը շատ բարձր նիշերի է հասցրել, սակայն անկումը կարող է սկսվել մի կետից, այնուհետեւ շարունակվել շղթայական ռեակցիայով։

Առայժմ մենք ապրում ենք առանձին ազգային պետություններով, առանձին լեզվախմբերով, սահմաններով։ Աշխարհը դեռ վերջնականապես չի դարձել գլոբալ աշխարհ։ Բայց երբ աշխարհն ամբողջությամբ կդառնա «մեկ քաղաք», եւ բոլորը կդառնան աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ), սահմանները կլինեն բացարձակ թափանցիկ, այսինքն՝ իրականում գոյություն չեն ունենա, կլինի մեկ միասնական դրամական միավոր… այ, այդ քաղաքը կդառնա Երկնային Երուսաղեմի դեմ պայքարող, պատերազմող քաղաքը։ Կլինի պատերազմ երկու քաղաքների միջեւ, պատերազմ երկրի ու երկնքի միջեւ։ Մենք առայժմ նայում ենք Հայտնության գրքի հայելիների մեջ, Գրքի հայտնությունների բառացի իրականացումը կտեսնենք, երբ ողջ մոլորակը կդառնա մեկ քաղաք եւ կպայքարի երկնային քաղաքի դեմ։ Աստծո քաղաքը պատերազմելու է երկրային քաղաքի դեմ։

Առաջին չորս փողերի հնչեցմանը հաջորդում է ներգործությունը բնության վրա, հաջորդ երկու փողերին հաջորդում են ներգործություններ մարդկանց, շնչավորների վրա։ Երբ եւ որտեղ էլ լինենք, մշտապես առկա է պայքարը երկրի եւ երկնքի միջեւ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

Փետրվարի 2, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Հաջորդ Հոդվածը
Չինաստան-Հնդկաստան

Չինաստան-Հնդկաստան

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist