Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նրանք ավելին արեցին, քան կարող էին

Խոնարհ հերոսներ, արդարության մարտիկներ

Փետրվարի 15, 2023
Սոցիում
Նրանք ավելին արեցին, քան կարող էին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
355
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա է, որի աջ կողմում ոչ բարձր բլրակի վրա է այս բնակավայրի Զորաց պանթեոն սրբատեղին։ Այստեղ են հուղարկավորված Արցախյան պատերազմներում հերոսաբար անմահացած 23 պռոշյանցի կամավորականներ։

1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում վիրավոր զինվորի կյանքը փրկեց Պռոշյանցի Պետոն՝ Պետրոս Ղեւոնդյանը։ Սակայն այս հերոսացումը վերջինը եղավ նրա համար… 1963 թ. փետրվարի 14-ին է ծնվել արդեն նույն գյուղի բնակիչ Դանիել Թովմասյանը, ով նաեւ առաջին գոյամարտի մասնակից էր, սակայն նահատակվեց 2020 թ. հոկտեմբերի 7-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վարանգաթաղ (Լուլասազ) ռազմավարական կարեւորագույն նշանակության բարձունքը վերադարձնելիս։ 1963 թ. օգոստոսի 23-ին Սիրիայի Ղամիշլու գյուղում ծնված եւ մանուկ հասակում Պռոշյան տեղափոխված՝ ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը 1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր ու Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։ Պետոյի, Կարոտի եւ մնացած քաջորդիների հետ  անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Վարանդա (Ֆիզուլի)։ 2005-ից Պռոշյանի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի, եւ երկու որդի՝ Գեւորգ, Կարոտ։ 2013 թ. ապրիլի 2-ին սպանվել է Պռոշյանի գյուղապետարանի առջեւ։ Պարգեւատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով եւ մի շարք այլ պարգեւներով ու մեդալներով։ 1964 թ. փետրվարի 19-ին է ծնվել Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, «ԼՂՀ մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ՀՀ մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը։ 1992 թ. հուլիսի 13-ին ազերիների եւ Գանձակի (Կիրովաբադ, Գյանջա) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի եւ զրահատեխնիկայի դեմ մղած անհավասար, հերոսական մարտից հետո  Կարոտը համարվում է անհետ կորած։ Հերոս Կարոտի հուշարձանը հայրենի Պռոշյանի մշակույթի պալատի դիմաց է։ Մնացական Նազարեթի Բաղդասարյանը (ծնված՝ 11. 07. 1964 թ.) նույնպես կամավորական ազատամարտիկ էր եւ հերոսաբար զոհվել է Մարտակերտում 1994 թ. հունվարի 12-ին։ Իսկ 1974 թ. մարտի 4-ին ծնված կամավորական Ազնավուր Առաքելի Հովհաննիսյանը նահատակվել է Հադրութում 1994 թ. հունվարի 14-ին։

Այսպիսին է քաջերի ճակատագիրը։ Այս հերոսների հետ մարտնչած ավագները, նրանց ոգով մեծացած պռոշյանցի շատ երիտասարդներ կռվի ելան նաեւ 2016 թ. ապրիլին։ Տուն եկան հաղթանակած։ Սակայն նոր պատերազմ եղավ։ Ու ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակը համալրված էր հիմնականում պռոշյանցի կամավորականներով։ Պարտերազմի առաջին օրերից կամավորականներն արդեն Արցախում էին եւ մարտնչում էին Մատաղիսի հատվածում։ Հոկտեմբերի 6-7-ին տեղի ունեցած ծանր մարտերում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների եւ բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում եւ կայունացվել ռազմաճակատի գիծը: Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է Վարանգաթաղ  բարձունքը։ Այն մերն էր հոկտեմբերի 7-ին, սակայն շատ թանկ գնով։ Այդ օրերին եւ այսօր էլ հաճախ ենք լսում Վարանգաթաղի հերոսամարտի մասին։ Հերոսամարտ, որի ընթացքում հայ կամավորականն իր կյանքի գնով պահեց հայրենի երկրի սահմանը, եւ թշնամին չկարողացավ մտնել Մարտակերտ, Տոնաշեն։ «Կամավորական շարժում» ՀԿ (նախագահ՝ Հրանտ Մարգարյան) գումարտակից այս մարտում նահատակվել են 28 քաջորդի, որից 20-ը՝ 2-րդ վաշտի առաջին դասակից։ 17 անմահ քաջեր Պռոշյանից էին ու այսօր ննջում են հայրենի գյուղի Զորաց պանթեոնում։ Եվ նրանց անունները պետք է հիշենք. Երվանդ Սահակի Թադեւոսյան՝ 08. 03. 1974 թ., Մանուկ Գագիկի Թորոսյան՝ 01. 09. 1958 թ., Կարեն Համբարձումի Բադալյան՝ 20. 02. 1992 թ., Արայիկ Աբրահամի Մկրտչյան՝ 06. 07. 1967 թ., Արշակ Տիգրանի Մելիքյան՝ 27. 01. 1987 թ., Ալբերտ Արտեմի Խառատյան՝ 03. 09. 1995 թ. , Մանուկ Վրեժի Մարգարյան՝ 10. 08. 1985 թ., Սուրեն Վլադիմիրի Հովսեփյան՝ 17. 06. 1979 թ., Վիգեն Իսրայելի Մուրադյան՝ 22. 05. 1995 թ., Հովհաննես Անդրանիկի Պետրոսյան՝ 25. 09. 1996 թ., Նարեկ Մեսրոպի Սահակյան՝ 01. 07. 1994 թ., Արման Արսենի Խաչատրյան՝ 01. 01. 1993 թ., Գոռ Դավթի Սարգսյան՝ 02. 02. 1985 թ., Ալբերտ Յուրիկի Մկրտչյան՝ 22. 12. 1979 թ., Գեւորգ Իսկանդիոսի Հադջյան՝ 11. 06. 1971 թ., Դանիել Հակոբի Թովմասյան՝ ծնվ. Սիրիա, 14. 02. 1963 թ., Տավրոս Մխիթարի Աբրահամյան՝ 27. 03. 1994 թ։ Նույն դասակից էին նաեւ անմահ հերոսներ Սուրեն Վլադիմիրի Վանցյանը՝ Երեւանից, 19. 02. 1996 թ., Քրիստափոր Անդրանիկի Արթինը՝ ծնվ. Բեյրութում, 16. 01. 1972 թ. (հուղարկավորված է Եռաբլուրում) եւ Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը՝ Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղից, 12. 05. 1993 թ.։

Այս հերոսներին է նվիրված Արցախյան գոյամարտը վավերագրող ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի նոր ֆիլմը, որը կոչվում է «Անմահների ժամանակը»՝ «Արդարության մարտիկներ» շարքից։ Ս. Թադեւոսյանը նաեւ «Խոնարհ հերոսներ» շարքի հեղինակն է։ Փետրվարի 12-ին Պռոշյանի մշակույթի պալատում տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ներկա էին հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, համագյուղացիներ, ինչպես նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ, հյուրեր։ Երեկոյի հաղորդավարը ողջունեց ներկաներին, անդրադարձավ հերոսների սխրանքին։ Հնչեցին ՀՀ եւ Արցախի օրհներգերը, եղավ լռության րոպե։  ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին եւ իր ելույթում անդրադարձավ Հայոց մեծ եղեռնին՝  նշելով, որ եղել է Դեյր Զորում, տեսել 100 տարի առաջ նահատակված մեր հայրենակիցների ոսկորներն ավազի մեջ։ «Եթե մեր հայրենակիցները պայքարեին այն ժամանակ, այդքան զոհ չէինք ունենա։ Իսկ պայքարողների մեծ մասը փրկվել էր, զոհվողներն էլ ընկել էին փառքով։  Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ միասին էինք ու ելանք պայքարի։ Ցավոք, եղավ 44-օրյա պատերազմը… Պռոշյանցի քաջերը, հատկապես երիտասարդները հետեւեցին Պետոյի ու Կարոտի, Հրաչի թողած պատգամին ու ոտքի ելան, որ նոր Դեյր Զոր չունենանք։ Կանգնեց երիտասարդ սերունդը ու չնահանջեց, որպեսզի իր հայրենակիցներն ապրեն ազատ։ Կանգնեց երիտասարդ պռոշյանցին, զոհվեց, բայց բարձունքը մերը մնաց։ Այսօր մենք՝ ողջերս, պետք է մտածենք»,- ասաց Ի. Սարգսյանը եւ դիմեց պռոշյանցիներին՝ բերելով իր խոնարհումը եւ փառք տալով նահատակներին: Ապա հավելեց. «Եթե արժեւորենք նրանց արածը, նրանք ողջ են մնալու, եթե՝ ոչ, մենք ենք ոչինչ։ Պայքարը շարունակվում է, եւ մենք ապրելու ենք մեր հայրենիքում, ինչքան էլ թշնամին հոխորտա»։

Պռոշյանցի Արթուր Մկրտչյանը նշեց, որ իրենց գյուղը հայ ազգի հավաքական կերպարն է արտացոլում. այստեղ բնակվում են մեր երկրի տարբեր վայրերից եկած բնակիչներ, որ դարձել են մեկ ընտանիք եւ միահամուռ են։ Ինչ վերաբերում է պատերազմներին՝ պռոշյանցիները միշտ ոտքի են ելել, եւ շատ կամավորականներ են մարտադաշտ մեկնել։ Համոզմունք հայտնեց, որ մեր ժողովուրդը կհաղթահարի վերջին պարտության բարդույթը եւ բոլոր անհաջողությունները։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանը խոսեց հերոս տղաների մասին, ովքեր հաստատ իմանալով՝ ծանր մարտի մեջ են մտնելու, հետ վերադառնալը դժվար է լինելու, գիտակցաբար կատարեցին հրամանը եւ նահատակվեցին՝ իրենց արյան վերջին կաթիլը տալով հայրենի հողին ու առավել սրբացնելով այն։ Նրանք ավելին արեցին, քան կարող էին։  Նրանք ողջ են եւ մեզ սովորեցնում են ապրել։ Ս. Սրապիոնյանը հավելեց նաեւ՝ նրանց արածն արյան կանչ էր, Պետոյի, Հրաչի, Կարոտի եւ շատ հերոսների ոգու կանչը։ Ֆիլմի հեղինակ Ս. Թադեւոսյանը նշեց, որ նման շատ ֆիլմեր է նկարել՝ նվիրված հերոսների, եւ վերջինը նկարելիս մտածել է՝ այլեւս չի անդրադառնա պատերազմի թեմաներին։ Սակայն մեր երկիրը մշտապես պատերազմի մեջ է, եւ մշտապես ունենում ենք խոնարհ հերոսներ, արդարության մարտիկներ։ Ու ծնվեց նոր ֆիլմը՝ «Անմահների ժամանակը»։ «Ֆիլմում ամեն ինչ ասված է հերոսաբար նահատակված տղաների մասին»,- ասաց Ս. Թադեւոսյանը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, որ կարողացավ նկարահանել ֆիլմը։ Հատկապես շնորհակալ է նահատակ տղաների հարազատներին, որ տրամադրել են տվյալներ։ Հայ օգնության միության (ՀՕՄ) «Շենիկցի Շաքե» մասնաճյուղի ղեկավար Մարի Քեշիշյանը հոգացել է արտադրական ծախսերը։

Ընթացքում իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին Պռոշյանի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ  դպրոցի սաները։ Ելույթներից հետո էկրանին ցուցադրվեց ֆիլմը, եւ մոտ կես ժամ հանդիսատեսը լարված հետեւում էր մարտադաշտում հերոսացող մեր քաջերին։ Երեկոյի վերջում Մարի Քեշիշյանի կողմից ծաղիկներ եւ ֆիլմի սկավառակը նվիրվեցին նահատակ 28 հերոսների հարազատներին։

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Դեռ հազարավոր արկեր կպայթեն մինչ խաղաղության հաստատումը

Դեռ հազարավոր արկեր կպայթեն մինչ խաղաղության հաստատումը

Հանուն ազատության՝ ճակատագրով դատապարտվածները

Հանուն ազատության՝ ճակատագրով դատապարտվածները

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist