Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եղեւնու պուրակ է… հոշոտվում

Ահազանգ

Փետրվարի 17, 2023
Սոցիում
Եղեւնու պուրակ է… հոշոտվում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
277
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի «Լոռի» մարզադաշտից վեր, անտառալանջերին ծվարած եղեւնու հրաշք պուրակը ոչնչացման եզրին է: Այստեղ ձյան վերջին առատ տեղումների օրերին վայրագ ձեռքը եւս երեք հրաշք եղեւնի տապալեց…

Ասենք, որ տարիներ առաջ այստեղ երբեմն-երբեմն եղեւնիներ են հատվել տարբեր պատճառաբանություններով: Օրինակ, ձմեռային մարզաձեւերի մարզադպրոցի դահուկուղուն խանգարել են, արհեստական վտանգ են ստեղծել, ուստի հատվել, հեռացվել են: Ապօրինի գործող անտառահատների պատճառաբանությունները մինչ օրս անհայտ են, քանի որ «մանր խնդրով» զբաղվող չի եղել: Չնայած բարբարոսական այլ հարձակումներին եւս՝ զարմանալիորեն մեզ ու մեր օրերին է հասել գրեթե հարյուրամյա մի պուրակ, որ շուք է տալիս անտառին, քաղաքին, ծառայում է որպես հանգստի եւ առողջության երանելի անկյուն, սպորտով զբաղվողների համար մարզումների հիանալի տարածք: 

Մի քանի տարի առաջ հիշյալ պուրակի եզրերին քարաշեն, փայտաշեն շինություններ հայտնվեցին: Ուրախությամբ տեղեկացանք, որ գործարարը որոշել է զբոսաշրջային հանգրվան-կենտրոն ստեղծել: Ճիշտ է, շինությունների համար որոշ քանակի «խանգարող» ծառութուփ ոչնչացվեց: Բայց դեռ հույս ունեինք, որ գործարարն իր գործը գիտի, նա եւս անտարբեր չի կարող լինել բնության գեղեցկությունների նկատմամբ, նոր կառուցումներն այնպես կանի, որ քիչ վնաս հասցնի եղեւնիներին: Մանավանդ որ, չի կարելի պատկերացնել զբոսաշրջային ինչ-որ համալիր՝ առանց բնության նվիրատված այսպիսի եղեւնու պուրակի: 

Մինչդեռ տապալված եղեւնիներն այլ բան են «ճչում»: Գործարարը, որ անտառին հարեւան  պահածոների մի փոքրիկ արտադրամասի սեփականատերն է, տապալված ծառերի առիթով հետաքրքրվողներին բարեհաճել է «էս սարն իմն է, էս ծառն իմն է» համարողի անհոգությամբ հայտարարել, թե «ամբողջն իրենն է, ինչ ցանկանա՝ կանի…»: Կարծում ենք, եթե անգամ սեփականաշնորհված է պուրակի ինչ-որ հատված կամ տրված է վարձակալական հիմունքներով, ապա ոչ ոք իրավունք չունի ինքնակամ, քմահաճ որեւէ բան ձեռնարկելու եւ ծառեր «փրթելու»՝ անտեսելով վարձակալությամբ կամ սեփականաշնորհմամբ նրան շնորհելուց առաջ ամրագրված պարտադիր պայմանների պահպանումը: Եթե, իհարկե, նման պայմաններ կան պայմանագրային թերթերում:

Ծառերի բարբարոսական «ջարդը» մի այլ, ավելի ծանր ահազանգի առիթ էլ է տալիս՝ իսկ ովքե՞ր, ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով, ի՞ նչ շահագրգռվածությամբ են անտառը գործարարին նվիրատվել…

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արցախ աշխարհի նախշուն դուստրը

Արցախ աշխարհի նախշուն դուստրը

«Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է»

«Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է»

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist