Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Համալսարանական արժեքները՝ կյանքի ուղեկից

Տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում Հայ-ռուսական համալսարանում

Մարտի 6, 2023
Սոցիում
Համալսարանական արժեքները՝ կյանքի ուղեկից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
104
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ նախօրեին կայացավ տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում: Այն մեկնարկեց ՀՌՀ օրհներգով, ցուցադրվեց համալսարանի մասին պատմող ֆիլմ: Համաժողովի նպատակն էր շրջանավարտներին համալսարանի կյանքին մասնակից դարձնելը, նրանց հաջողության ճանապարհները ներկա եւ ապագա ուսանողներին օրինակ ծառայեցնելը:

«Ցանկացած համալսարանի գործունեության արդյունքի գլխավոր գնահատականը իր շրջանավարտների որակն է եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը շուկայում, այսինքն` գործատուների գնահատականը։ Մենք իսկապես Հայաստանում նվաճել ենք շատ բարձր դիրքեր։ Այսօրվա մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը մեր շրջանավարտներն են։ Շուկայում մեր շրջանավարտների գնանշումը եւ իբրեւ գիտական կրթօջախ մեր գիտական արդյունավետությունը մեր հաջողության գրավականն է։  Իսկ մեր ուսանողության, դասախոսության եւ շրջանավարտների միջեւ կապը հարատեւ է»,- ասաց ՀՌՀ տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը։

Սանդոյանը կարեւորեց շրջանավարտների՝ համալսարանում ներգրավվածությունը։ Նրա խոսքով՝ եւ՛ համալսարանը, եւ՛ շրջանավարտները միմյանց տալու շատ բաներ ունեն. «Ակնկալում ենք, որ մեր շրջանավարտները միշտ իրենց կյանքում երջանիկ լինեն, որ ավարտել են լավագույն համալսարանը։ Շրջանավարտների խնդիրը պետք է լինի համալսարանի պատիվը միշտ բարձր պահելը: Արդյունքում` համալսարանի բրենդը միշտ ուղեկից կլինի նրանց»։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արմեն Դարբինյանը նշեց, որ համալսարանի բոլոր շրջանավարտների համար կյանքի ուղեկից են համալսարանական արժեքները՝ ակադեմիական ազատությունը, սերը, արդարությունը, համերաշխությունը, ստեղծարարությունը, արժանապատվությունը, իմացությունը եւ անհատական զարգացումը. «Իրականության մեջ շատ կարեւոր են այն արժեքները, որոնք շատ մեծ դժվարությամբ ինձ եւ մեզ հաջողվել է ստեղծել եւ պահպանել։ Խոստովանեմ, որ հեշտ չէ պահել այս արժեքները եւ արժեքների վրա հիմնված համալսարանական կյանքը։ Ասեմ, որ հետագայում ավելի դժվար է լինելու, դրա համար էլ շրջանավարտների օգնությունը, օժանդակությունը եւ ամենօրյա աշխատանքը շատ կարեւոր են մեր ապագայի համար եւ մեր հետագա քայլերում»։ Նրա խոսքով՝ համալսարանը ունի շրջանավարտների հզոր բազա, որոնց թվում ունեն գիտության թեկնածուներ։ Ա. Դարբինյանը կարեւորեց, որ դասավանդման գործընթացում ներգրավված են ՀՌՀ նախկին շրջանավարտներ։

Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ ֆորումը շարունակական բնույթ է կրելու։ Առաջիկայում կլինեն միջոցառումներ կառավարման եւ զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար։ Ֆորումի ընթացքում կայացան նաեւ տնտեսագիտության տարբեր խնդիրներին վերաբերող պանելային քննարկումներ։ Հիմնական ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ֆինանսիստ, ներդրումների գծով մասնագետ, «Movchan’s Group» ընկերությունների խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանը։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist