Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ես երջանիկ եմ, որ կատարել եմ պապերիս ուխտը…»

Մարտի 7, 2023
Սոցիում
«Ես երջանիկ եմ, որ կատարել եմ պապերիս ուխտը…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ Դեր Զորում նշվում էր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ես տասնմեկ տարեկան էի եւ մասնակցում էի այդ արարողությանը: Զարմացած էի, որ բոլորը լացում ու ողբում էին, եւ չկար թեկուզ մեկը, որ բարձրացներ պայքարի ճիչ ու աղաղակ: Այդ օրվանից իմ մանուկ հոգում ամեն ինչ խաթարվեց: Եվ երբ մեծացա, ինձ սկսեց տանջել ամոթի զգացողությունը: Ազատվելու համար դրանից, մենք՝ այդ սերնդի երիտասարդներս, երդվեցինք պայքարել մեր կորսված հայրենիքի փրկության համար…»:

Վարուժան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արթնացումի ու հատուցման կրակոցային առաջին ղողանջներն հնչեցնելու էր 78-ամյա ծերունազարդ ասպետը՝ Գուրգեն Յանիկյան խնկելի անունով: Նա, որ 1973 թ. հունվարի 27-ին ամերիկյան Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում շանսատակ արեց Հայոց ցեղասպանության ամենաակտիվ մերժող երկու ստահակների՝ ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին եւ հյուպատոս Բահադիր Դեմիրին՝ դատապարտվելով ցմահ բանտարկության: Այդ կրակոցներով մեծ հայը ցրելու էր մարդկության լռության թմբիրը՝ սկիզբ դնելով հայոց արդար պահանջատիրությանը, երիտասարդ սերնդի հոգում բորբոքելու վրիժառության ծարավն ու ծնունդ տալու Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ ԱՍԱԼԱ-ին. «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի…»: Եվ չմնաց՝ Վարուժան Կարապետյանը այդ արժանապատիվ ըմբոստների շարքում էր, Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպիչ-մահապարտը: Ինչպես ինքն էր հիշատակում սակավաթիվ իր զրույցներից մեկում՝ «մինչեւ եղեռնի 50-ամյակը հայ ժողովրդի պայքարի զավակը դեռ չէր ծնվել. Յանիկյանի սխրանքից հետո հայրենասիրության ոգով տոգորված հայ ակտիվ, ազգանվեր երիտասարդները ամոթից իրար երեսի չէին կարողանում նայել՝ ծերունի մի հայ գնա նման քայլի, իսկ իրենք լռե՞ն…»:

Եվ չլռեցին՝ պայքարի կրակը վաղուց բորբոքվել էր: Հերթական ահաբեկչությունը կազմակերպում եւ իրագործում է Վարուժան Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում: Նախատեսված էր ռումբը պայթեցնել թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռում՝ Փարիզից դեպի Ստամբուլ թռիչքի ժամանակ: Ռումբը, սակայն, օդում չի պայթում, ինչպես նախօրոք էր որոշված, այլ, դեպքերի դժբախտ զուգադիպությամբ՝ դա տեղի է ունենում օդանավակայանի ուղեբեռների հարթակում: Ահաբեկչությունից հետո ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալում է Վարուժանին: 1985 թ. մարտի 3-ին ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչում եւ դատապարտում ցմահ բանտարկության:

Ժամանակին, ի պաշտպանություն արժանապատիվ հայորդու, հրապարակավ հանդես են գալիս Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը, անվանի այլ մտավորականներ: 2001 թ., բանտում 17 տարի անցկացնելուց հետո, նա վաղաժամկետ ազատ է արձակվում եւ արտաքսվում Հայաստան. դատավորները հաշվի էին առել դատապարտվածի օրինակելի վարքը եւ հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապահովել նրան բնակարանով եւ աշխատանքով:

…Այսօր 2019-ին կյանքից անժամանակ հեռացած ԱՍԱԼԱ-ի նվիրյալ մարտիկի ծննդյան օրն է, նրա, ում հոգում կորսված էրգրի կարոտն ու մորմոքը կար. «Մենք բնիկ սասունցի ենք՝ պապերս եկել են Սասունից: Մեր քաղաքը՝ Սիրիայի Ալ-Կամիշլին,  Թուրքիայի սահմանին շատ էր մոտ: Հիշում եմ՝ պապս, իմ ձեռքը բռնած, բարձրանում էր քաղաքին մերձակա փոքրիկ բլրի գագաթը եւ երկար-երկար նայում Տավրոսյան լեռներին, ասում էր՝ ուզում եմ երկրի օդը շնչել: Հայացքը միշտ երկրի կողմն էր…Մերոնք տան համար նույնիսկ կարգին կահ-կարասի չէին գնում, ասում էին՝ մեր էստեղ մնալը ժամանակավոր է, վերադառնալու ենք մեր տները…»:

Հայրենիքի մասին խոսելիս, ասում էր. «Եթե հայն ուզում է հայ մնալ, միակ ելքը հայրենիքում հաստատվելն է: Հայրենի հողին հասնելու համար ես եւ ընկերներս միայն արյուն չենք թափել, այլեւ անցել ենք տանջանքների, տառապանքների միջով… Եթե անմնացորդ չնվիրվենք մեր հայրենիքին, արժանի չենք լինի այդ նույն հայրենիքում ապրելու: Մեր պատմության ընթացքում կորցրել ենք ծովից ծով Հայաստանը եւ եթե չպահենք այսօրվա մի պատառիկ մեր երկիրը, ուրեմն արժանի կլինենք կորսվելու: Այս հողը սուրբ հող է, դրախտավայր է: Ով որ ասում է՝ էս երկիրը երկիր չէ, չարաչար սխալվում է… Այս երկրում պետք է ապրեն էն մարդիկ, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը… Ես երջանիկ եմ, որ կատարել եմ իմ պապերի ուխտը…»:

Թեգեր: ԱՍԱԼԱԳուրգեն ՅանիկյանՎազգեն ՍԻՍԼՅԱՆՎարուժան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հնարավոր է` ձմեռային փուլի ժամկետները փոխվեն

Հնարավոր է` ձմեռային փուլի ժամկետները փոխվեն

Պատանի երկրապահների հուսադրող քայլերը

Պատանի երկրապահների հուսադրող քայլերը

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist