Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատանի երկրապահների հուսադրող քայլերը

Մարտի 7, 2023
Սոցիում
Պատանի երկրապահների հուսադրող քայլերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը»։

Վազգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ. ամռան կեսերին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Նպատակը պարզ էր՝ դեռ մարտեր էին ընթանում Արցախում եւ ՀՀ սահմանին, ուստի պետք էր մի կառույց, որ ղեկավարեր կամավորական ազատամարտիկների գործունեությունը։ Հաշվի առնելով այն, որ մեր երկիրը թշնամիներով շրջապատված տարածքում է, հետագայում էլ երկրապահը շարունակեց գործել եւ դարձավ եռասերունդ՝ իր կազմում ունենալով նաեւ «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ակումբները։

1997 թ. Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Պատանի երկրապահ» կառույցը, որում ընդգրկված էին ՀՀ եւ Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտներ։ Սպարապետի նպատակն ու երազանքն էր ունենալ հզոր Հայաստան, իսկ դրա համար մեր ժողովրդին պետք է նախապատրաստել դեռ դպրոցից։ 2007 թ.  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում՝ Սեւանա Լճի ափին, ԵԿՄ երկրորդ նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնվեց «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարը, որտեղ յուրաքանչյուր ամառ հանգստանում են պատանիներ եւ աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից ու սփյուռքից: Հաճախ եմ ներկա եղել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի մարզումներին, նրաց մասնակցությամբ միջոցառումների, ճամբարական կյանքին։ Նույն ժամանակ ծանոթացել եմ ԵԿՄ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաների եւ նրանց ղեկավար, ենթասպա Սամվել Խաչատրյանի հետ։ Սիրով ու նվիրումով է Ս. Խաչատրյանը, ով անցել է նաեւ Արցախյան գոյամարտի ճամփաներով, աշխատում իր սաների հետ։ Օրերս կրկին այցելեցի ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունք, զրուցեցի բաժանմունքի նախագահ Ռուստամ Ղազարյանի, ազատամարտիկների ու դպրոցականների հետ, ծանոթացա պատանի երկրապահների մարզումներին։ Ազատամարտիկների մի մասը վերջերս են տուն եկել դիրքերից։ ԵԿՄ անդամները հերթափոխով միշտ էլ մասնակցում են սահմանի պաշտպանությանը։

Լեգենդար «Արաբո» ջոկատի անդամ Ռ. Ղազարյանը բաժանմունքի նախագահն է 2019-ից։ Տեղեկացրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի առաջին օրվանից իրենց բաժանմունքի 100-ից ավելի ազատամարտիկ-կամավորականներ մասնակցել են մարտական գործողություններին։ Եղել են Ջրականում, Քաշաթաղի շրջանում՝ Իշխանաձորում, Գետամեջում։ Հետագայում տեղափոխվել են Արցախի Մարտունու շրջան։ Մարտերի ընթացքում ջոկատից 7 հոգի նահատակվել են, ունեն 2 անհետ կորած, 7-ից ավելի վիրավոր։ Պատերազմից հետո էլ տղերքը շարքում են եւ առաջնագծում ժամկետային զինվորներին հավասար հսկում են դիրքերում։ Հանդիպմանը ներկա ազատամարտիկներից Արթուր Մայիլյանը, Ազատ Պետրոսյանը, Տիգրան Փախչանյանը, Արտյոմ Սարիբեկյանը, Լեւոն Գեւորգյանը, այլք, երբ վերադառնում են դիրքերից, հաճախ են հանդիպում պատանի երկրապահների հետ, պատմում Արցախյան առաջին գոյամարտի, նոր օրերի հերոսների, իրենց գործողությունների մասին, երբեմն՝ մարզում։ Բաժանմունքի նախագահը գովեստով է խոսում պատանիների ու նրանց ղեկավար Ս. Խաչատրյանի մասին։ «Սամվել Խաչատրյանը նվիրումով է աշխատում, չնայած տարիքին, լավ է աշխատում երեխաների ծնողների, ուսուցիչների հետ, եւ պատահական չէ, որ այսօր մոտ 40 պատանիներ ու աղջիկներ են համալրում ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբը։ Կարեւոր է նաեւ, որ աղջիկներն էլ են սիրով մասնակցում մարզումներին, սովորում զենք կրել»,- նշեց Ռ. Ղազարյանը։ Երբեմն նաեւ դաշտային մարզումների են գնում պատանիները, սովորում՝ ինչպես իրենց դրսեւորել խրամատներում, պաշտպանվել ԱԹՍ-ներից եւ այլ վարժանքներ։

Ընթացքում ներկա եղա պատանիների մարզում-վարժանքներին։ Աղջիկները սովորում էին հակագազ օգտագործել, կրակել ԱԿՄ ինքնաձիգից եւ նռնակ նետել։ Իհարկե մարզումների տարածքը փոքր է՝ հատկացված շենքի միջանցքում, բայց կարեւորը նպատակն է, ձգտումը։ Տղաները մարզիչ Աշոտ Գեւորգյանի ղեկավարությամբ ձեռնամարտի վարժանքներ էին անում։ Ս. Խաչատրյանը գոհ է մարզիչից, ով համաձայնել է անշահախնդիր աշխատել երեխաների հետ։ Հավելեց նաեւ, որ իր աշխատանքն անարդյունք կլիներ, եթե իրեն չօգնեին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բաժանմունքի նախագահն ու անդամները, ծնողները։ Նշեց նաեւ, որ աշխատում է Երեւանի թիվ 160, 167 եւ Արմեն Հովհաննիսյանի անվ. 194 հիմնական դպրոցների հետ։ Գոհ է այս կրթօջախների տնօրեններից, ուսուցիչներից։ Պատանի երկրապահները նաեւ որպես թմբկահարներ են հանդես գալիս։  Ջոկի հրամանատար  Աննա Ճաղարյանի գլխավորությամբ ներկայացրեցին տարբեր համարներ։ Իր սաների կազմում հատկապես շատ են թիվ 160 հիմնական դպրոցի (տնօրեն՝ Հասմիկ Մարտիրոսյան) աշակերտները։ Նույն դպրոցի զինղեկ Միշա Ապրեսյանն ու ուսուցչուհի Աննա Դավթյանը նույնպես շատ են օգնում իրեն։ Երկար ժամանակ ղեկավարելով ակումբը` Ս. Խաչատրյանը հասցրել է նաեւ ՀՀ ազգային բանակի համար լավ զինվորներ պատրաստել։ Նշեց, որ հաճախ է զորամասերի հրամանատարներից, տեղակալներից շնորհակալական նամակներ ու զանգեր ստացել։ Տեղեկացրեց նաեւ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր սաներից 5 հոգի մասնակցել են մարտերին, Սուրեն Խեչումյանը զոհվել է։ Կարեն Երիցյանը, Զոհրաբը վիրավորվել են։ Որդին՝ Հայկը, նույնպես եղել է իր սանը, զորակոչվել բանակ եւ ծառայել որպես հրետանավոր։ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերել է արիություն, արժանացել հրամանատարության շնորհակալագրերին, այլ պարգեւների։

Մարզումներից հետո զրուցեցի նաեւ պատանիների ու աղջիկների հետ։ Մեծ մասի կարծիքով՝ շատ կարեւոր են այս մարզումները։ Ամենակրտսեր մասնակիցներից Վահագն Մանասյանը սովորում է 2-րդ դասարանում։ Նոր է սկսել մարզումները՝ հետեւելով հինգերորդ դասարանցի քրոջը՝ Ինեսային, ով արդեն լավ ծանոթ է մարզումներին։ Աննա Ճաղարյանը լավ առաջադիմությամբ սովորում է թիվ 167 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ 4-րդ դասարանցի քույրը՝ Անին, նույնպես իր հետեւորդն է։  Աննան առաջին դասարանից պատանի երկրապահի անդամ է։  Հատկապես սիրում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաները, բայց հաստատ որոշել է՝ զինվորական է դառնալու։ Կարողացել է համոզել ծնողներին, որ այլ ոլորտում իրեն չի տեսնում։ Ասաց, որ հորեղբայրը՝ հայոց բանակի սպա, հրետանու կապիտան, 1991 թ. ծնված Նարեկ Ճաղարյանը, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ մասնակցել է ռազմական գործողություններին եւ հերոսի մահով ընկել 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Նրա աճյունն ամփոփված է Վահան գյուղի պանթեոնում, որտեղ հանգչում են նաեւ Վահանի, Ճամբարակի եւ Արցախի սահմանները պաշտպանելիս թշնամու դեմ մղված մարտերում զոհված վահանցի քաջերը։ Աննայի հորեղբոր որդին՝ Գոռ Ճաղարյանը, արդեն 7 տարի նույնպես պատանի երկրապահների շարքում է։ Ուսանում է Էրեբունու բժշկական ակադեմիայի դեղագիտություն մասնագիտության երկրորդ կուրսում։ Ասաց, որ դեռ բանակում չի ծառայել, նպատակն է դառնալ ռազմական բժիշկ։ Թիվ 160 դպրոցի սաներ Ադիխանյան քույրերը՝ 7-րդցի Անահիտը, հինգերոդցի Անին եւ երրորդ դասարանցի Ամալյան, միասին են մասնակցում մարզումներին։ Ս. Խաչատրյանը, ներկայացնելով իր սաներից Յանա Բենեկտովային, ասաց, որ ամենաչարաճճի, սակայն շատ սիրելի երեխաներից է։ Սովորում է թիվ 160 դպրոցի 7-րդ դասարանում։ Սաֆարյան եղբայրները՝ թիվ 160 դպրոցի 7-րդ եւ 3-րդ դասարանցիներ Հրաչյան ու Հարությունը, նույնպես սիրով են մասնակցում մարզումներին, որոշել են, նաեւ հայրն է համաձայն, որ զինվորական դառնան։  Թիվ 123 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արամ Փափազյանը նույնպես զինվորական դառնալու մտադրությամբ է գալիս մարզումների առաջին դասարանից սկսած։ Լավ է սովորում հատկապես մաթեմատիկա առարկան։ 

Մնացած երեխաները նույնպես պատմեցին իրենց նախասիրությունների, դպրոցական կյանքի մասին եւ համոզված են՝ դառնալու են հայրենիքին պիտանի ու արժանի մասնագետներ։ Հրաժեշտ տվեցի մեր պատանիներին՝ հավատով, որ նրանք ու իրենց հասակակիցները տեր են կանգնելու հայրենիքին, մասնակցելու են նրա շենացման գործընթացին։

Թեգեր: ԵԿՄ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
«Իմ կողքինը ես եմ»

«Իմ կողքինը ես եմ»

Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist