Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Իմ կողքինը ես եմ»

Մարտի 7, 2023
Սոցիում
«Իմ կողքինը ես եմ»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աբովյան քաղաքում Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակի առթիվ հետաքրքիր ու խորհրդանշական միջոցառում կայացավ 3 կազմակերպությունների նախաձեռնությամբ։ ՀՀ երկրապահ կամավորականների միությունն արդեն 30 տարվա պատմություն ունի եւ հիմնադրվել է Սպարապետի կողմից։ «Միհր» ռազմամարզական ճամբարը հիմնվել է 2020 թ. դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի թոհ ու բոհով անցած Գոռ Մանուկյանի եւ զինակիցների ջանքերով։ Ճամբարն այժմ ունի տարածք, եւ յուրաքանչյուր ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին այնտեղ մարզումներ են անցկացնում հիմնականում Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերի պատանիներ։ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը Սամսոն Մուրադյանի կողմից հիմնվել է դարձյալ 44-օրյա պատերազմից հետո եւ գործում է Երեւանում։ Դպրոց կարող են ընդունվել 7-17 տարեկան տղաներ ու աղջիկներ։

Եվ ահա, 30-ամյա կառույցի Աբովյանի բաժանմունքի նախագահ Սուրեն Աղոյանն ու փոխնախագահ, մայոր Արմեն Սեդրակյանը որոշեցին Սպարապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Միհրի» եւ «Ապագա զինվորի» հետ: Սիրով միացան նախաձեռնությանը եւ միասին իրականացրեցին «Իմ կողքինը ես եմ» խորագիրը կրող շքերթ-փառատոնը, որի վերջնական արդյունքը բոլորի հաղթանակն էր տարբեր վարժանք-խաղերում։ Ներկա էին Արցախյան առաջին գոյամարտի մասնակից-ազատամարտիկներ, «Հանուն սահմանի» ՀԿ հիմնադիր-նախագահ Հովհաննես Մարուքյանը, «Միասնության դրոշ» ՀԿ նախագահ Արա Շահինյանը, «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարո Կարապետյանը, ծնողներ, հյուրեր։ Սկզբում ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի մոտ Ա. Սեդրակյանը Ս. Աղոյանին զեկուցեց՝ պատանիները պատրաստ են շարային քայլով շքերթին։ Ս. Աղոյանը ողջունեց պատանիներին՝ ապագա զինվորներին եւ շնորհավորեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ։ Դրոշակակիր աղջիկները, ովքեր կրում էին ՀՀ, ԱՀ Եռագույնները եւ ԵԿՄ դրոշը, անցան շարքի սկզբից։ Այնուհետեւ ԵԿՄ տարածքում տեղակայված խաչքարի մոտ կայացավ ծաղիկների խոնարհում։ Ներկաներին ողջունեց եւ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց Արցախյան գոյամարտի մասնակից, ԵԿՄ անդամ Էդվարդ Անտինյանը։

Միջոցառման հանդիսավոր արարողակարգի երկրորդ մասը կայացավ Աբովյան քաղաքում տեղակայված Տրդատ Մեծ Արշակունի թագավորի արձանի (ճարտարապետ՝ Կառլեն Նուրիջանյան, տեղադրված` 1976 թ.) մոտ։ Փառքի հուշահամալիրում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների անունները կրող պատերի մոտ։ Հանդիսավոր արարողակարգերից հետո արդեն ճամբարային մասում կայացավ փառատոնի երկրորդ մասը՝ կրակային մրցույթ-վարժանքներ, ինքնաձիգի փամփշտակալի լիցքավորում ու դատարկում, բազկամարտ, պարանի ձգում եւ այլն։ Այստեղ տեղադրված խաչքարերի մոտ նույնպես ծաղիկներ խոնարհվեցին՝ ի հիշատակ անմահ հերոսների։ Ըստ կազմակերպիչների նախատեսած կարգի՝ մասնակից խմբերից՝ խառը կարգով, կազմվեց 6 թիմ՝ «Հարսանիք լեռներում», «ԱՍԱԼԱ», «Մեծ Հայք», «Արաբո», «Գեւորգ Չաուշ», «Ուժեղներ»։ ԵԿՄ անդամ, Զառի «Երիտասարդ երկրապահ» ակումբի ներկայացուցիչ Էդմոնդ Հովակիմյանը եւ «Միհր» ՀԿ նախագահ Գ. Մանուկյանը մասնակիցներին ներկայացրեցին խաղերի կարգը եւ բոլորին մաղթեցին հաղթանակ, քանզի այդ նպատակով էր միջոցառումը։ Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե։ Ընթացքում թիմերը մասնակցեցին կրակային վարժանքի, ծանոթացան հրանոթի աշխատանքին, բազկամարտում, իհարկե, եղան հաղթողներ։ Առավել ուրախ ու ոգեւորիչ անցավ պարանի ձգում խաղ-մրցույթը։ Մասնակից 6 թիմերն էլ ստացան պատվոգրեր՝ ակտիվ ելույթների համար։

Գ. Մանուկյանն իր խոսքում ասաց. «Միջոցառման նպատակն այն է, որ տարբեր բնակավայրերից եկած մեր երեխաները ոչ թե մրցեն իրար հետ, այլ բարեկամանան։ Եվ այդ է խնդիրը, որ երբ կանչում էի՝ կողքինդ ո՞վ է, պատասխանում էին՝ ես եմ։ Մեր գաղափարախոսությունը դեմ է մրցույթին, անհատական հաղթանակներին ու փառքին։ Մեր նպատակի շեմն ավելի քան բարձր է. ուժեղ ես եւ հաղթանակած, երբ բոլորին հավասար կարողանում ես քեզ հետ տանել առաջ։ Մենք մեր հետ չենք կարող մրցել։ Մենք մրցում ենք Ժամանակի առաջադրանքի միասնական խնդիրներ լուծելու մեջ։ Որպես շարժիչ ուժ՝ մեր մեջ լավագույն աշակերտն ուսուցիչն է…»։ Խոսելով ազգային արժեքների, հայի արժեհամակարգի, գենի մասին՝ հավելեց. «Ազգային գաղափարախոսության հիմնաքարն արիական Հայն է։ Պետականությունը գերագույն արժեք է, եւ դրա համար պետք է Պետականություն կերտողը նույնպես իր մեջ կրի այդ արժեքը, որ Պետականությունը որպես գերագույն արժեք լինելուց մի օր չդադարի»։

Ընթացքում զրուցեցի ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի նախագահ Ս. Աղոյանի հետ, ով արդեն 10 տարի է՝ ղեկավարում է այդ կառույցը, սակայն ԵԿՄ անդամ է 1993-ից։ Ասաց, որ այժմ բաժանմունքն ունի 320-ից ավելի անդամ, բայց շատերն արդեն 60-80 տարեկան են։ Այնուամենայնիվ՝ բաժանմունքից 50-60 հոգի այժմ էլ մասնակցում են մարտական հերթափոխի։ Արամուս գյուղից ազատամարտիկ Մհեր Վարդանյանը, ով 1992 թ. սեպտեմբերի 25-ին Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելիս վիրավորվել ու կորցրել է մի ոտքը, նույնպես ԵԿՄ շարքերում է։ Բարձր գնահատեց միջոցառումը, կարեւորեց մասնակից ՀԿ-ների դերը։ Անդրադարձավ նաեւ իրենց «Կոտայք» գումարտակի պատմությանը, որը Սպարապետ Վ. Սարգսյանի հրամանով կազմավորվել է 1991 թ. եւ Վահան Մանուկյանի հրամանատարությամբ անցել մարտական հերոսական ուղի։ Ասաց, որ լավ է ճանաչել Սպարապետին, ով իր հեղինակությամբ կարողացավ ստեղծել բանակ, եւ հաղթեցինք։

ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի Զառի վաշտի հրամանատար Ջուլիետտա Սեդրակյանն ասաց, որ ունեն 30-ից ավելի պատանի երկրապահներ, որոնց կեսից ավելին աղջիկներ են, մեծ սիրով են մասնակցում մարզումներին, կան, որ ցանկանում են զինվորականներ դառնալ։ «Ապագա զինվոր» ՀԿ հիմնադիր-նախագահ Ս. Մուրադյանը շատ կարեւորեց իրենց համագործակցությունը երկրապահի հետ։ Նշեց նաեւ, որ այժմ ունեն 50-ից ավելի սաներ։ Գոհունակությամբ նշեց, որ բոլորն էլ սիրով են մասնակցում շաբաթական երկօրյա պարապմունքներին։ Առավել գոհ է իր սաների ծնողներից։ Կարեւորեց նաեւ իրենց համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ։ Հաճախ են կազմակերպում հանդիպումներ, անցկացնում արիության դասեր։ Աբովյանում գործող «Հանուն սահմանի» ՀԿ հիմնադիր-նախագահ Հովհ. Մարուքյանը նշեց, որ իր ղեկավարած ՀԿ-ն հիմնականում սոցիալական բնույթի է։ Սահման ասելով՝ իրենք նկատի ունեն նաեւ բարոյական սահմանները, իհարկե՝ կարեւորելով հայրենիքի սահմանը, այն պաշտպանող զինվորին։ Իսկ սահման, երկիր պաշտպանող զինվորն ու հրամանատարը պետք է առաջինը լինեն բարոյապես մաքուր, կրեն հայ զինվորի արժեհամակարգը, ինչպիսին Նժդեհն էր, Անդրանիկը…

Այստեղ հանդիպեցի նաեւ նախկին քաշաթաղցի Արմեն Բաբայանին, ով այժմ աշխատում է Աբովյանի թիվ 8 դպրոցում՝ զինղեկ։ Հաշվի առնելով միջոցառման կարեւորությունը՝ իր սաներին էլ էր բերել ներկա լինելու շքերթին։ Ծառաշատ տարածքը, որտեղ կայացան վարժանք-խաղ-մրցույթները, սիրով էր տրամադրել ազատամարտիկ Կամո Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ տեղում հաճախ են կազմակերպում ճամբարներ, մարզումներ։ Մի հատված տրամադրվել է վարժասարքերի, որտեղ հատկապես ռազմական վարժանքներ են կատարում պատանի երկրապահները։ Վերջում 3 կազմակերպությունները համոզմունք հայտնեցին, որ նման հանդիպումները կլինեն հաճախակի եւ ավելի ընդլայնված կազմով։

Թեգեր: Վազգեն Սարգսյան
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Սյունիքի երկրապահները նշեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է

Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist