Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ

Կանանց իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա նախապատմությունը հայ եկեղեցական ու աշխարհիկ կանոնակարգերում

Մարտի 8, 2023
Սոցիում
«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
256
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ իրականության մեջ բոլոր ժամանակներում կինը մշտապես խորհրդանշել է մայր աղբյուրը, կենսատուն, շունչ եւ կյանք տվողը: Նա մարմնավորել է հասարակության ամենակարեւոր տարրը՝ ընտանիքը, որպես վերջինիս ամրության գրավական: Հեթանոսական դիցարաններում հայ կինը մարմնավորվել է Աստղիկ, Անահիտ, Նանե աստվածների կերպարներով՝ խորհրդանշելով հզոր ու անկոտրում կամքից մինչեւ նրբագեղ գեղեցկությունը: Քրիստոնեության դարաշրջանում այդ ամենը մեկտեղվեց Մարիամ Աստվածամոր կերպարում, որը դարերի ընթացքում խորհրդանշելու էր հայկական քրիստոնեական ընտանիքը, իսկ ճակատագրական պահերին՝ հայրենիքի ու հավատքի համար պայքարը:

Բոլոր դարերում հայ կինը գրողների եւ բանաստեղծների ստեղծագործություններում դարձել է գեղեցկության, նրբության, սիրո եւ նվիրվածության ոգեշնչման աղբյուր, իսկ հայ պատմիչների գրվածքներում իր կայուն տեղն ունի որպես հայրենիքի համար պայքարող՝ ուժեղ կամք ու ոգի մարմնավորող էակ, եւ այս բոլոր որակները մեկտեղվում են մայր էպոսի կանանց կերպարներում:

Մարտի 8-ը՝ Աշխատավոր կանանց միջազգային օրը, 1910-ից սկսել են նշել որպես կանանց իրավունքների պաշտպանության համաշխարհային շարժման խորհրդանիշ: Կանանց իրավունքի հարցը կարմիր թելի պես անցնում է հայ ժողովրդի պատմության բոլոր փուլերում: Հայ կինն իր ուրույն ու հիմնարար տեղն է ունեցել նախաքրիստոնեական Հայաստանի ընտանիքում եւ հասարակական հարաբերություններում: Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո կնոջ իրավունքներն ստացան ինստիտուցիոնալ բնույթ եւ արծարծվեցին իրավական փաստաթղթերում, որոնց հիմնական մասն այն ժամանակ եկեղեցական կանոններն էին: Դեռ 4-րդ դարից հայկական իրավունքի պատմության ակունքներում առանձնակի տեղ է հատկացվել կնոջ եւ տղամարդու իրավունքների հավասարությանը: Այն արծարծվել է Աշտիշատի կանոններում, մեկ դար անց նույն սկզբունքը զարգացրել է Շահապիվանը: Հասարակության մեջ հայ կնոջ իրավունքների կարգավորումները ժամանակին համահունչ նոր մակարդակի բարձրացվեցին 12-րդ դարում՝ Դավիթ Ալավկաորդու «Կանոններում», որը հիմնականում վերաբերում էր ընտանիք կազմելու որոշման հարցում կնոջ կամքի եւ ցանկության իրավունքի առաջնայնությանը՝ այդ հարցում ամրագրելով նրա համաձայնության պարտադիր պայմանը:

Աշխարհիկ իրավագիտության պատմության մեջ դեռ 5-րդ դարում հայ կնոջ իրավունքները կանոնակարգել է Վաչագան թագավորն իր կանոնագրքում, Մխիթար Գոշն էլ՝ իր «Դատաստանագրքում»: Վերջինս առանձնահատուկ դեր է տալիս կնոջ կրթությանը: Հայկական առաջին Սահմանադրության՝ «Որոգայթ փառաց»-ում Շահամիր Շահամիրյանը հասարակական կյանքում կանոնակարգում է կանանց գործունեությունը՝ բացառելով խտրականության որեւէ դրսեւորում: 1860 թ. մուսուլմանական Թուրքիայի Կոստանդնուպոլսում գրվեց Ազգային սահմանադրությունը, որում կանանց իրավունքները կանոնակարգվեցին ժամանակակից չափանիշներով եւ իրավական գործիքակազմով: Առաջին հանրապետության տարիներին հայ կինն աշխարհում առաջինը ստացավ ընտրելու ու ընտրվելու իրավունք, եւ խորհրդարանի 8 տոկոսը նրանք էին:

Հայ կանայք առանձնապես աչքի են ընկել հայ ժողովրդի իրավունքների համար մշտապես տարվող պայքարի բոլոր ճակատամարտերում: ՀՀ պատմության մեջ ոսկե տառերով են իրենց անունը թողել Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսեն, Գեւորգ Չաուշի զինակից Եղսոն, ֆիդայի Հայո-Հայաստանը, Սաթենիկ Մատինյանը, Կիլիզարը, Սասունցի Շաքեն… Մեծ է կանանց ներդրումը նաեւ արցախյան ազատամարտի բոլոր երեք ճակատամարտերում:

Անհիշելի ժամանակներիից հայ կնոջ հասարակական դերակատարությունն ընդգծվել է «Հայոց տիկին» կարգավիճակով: Հայկական իրականության մեջ կնոջ դերի իրավական եւ բարոյական նորմավորումը, կարեւորումը դարերի ընթացքում ողջ քաղաքակրթության համար են օրինակ եւ հիմք դարձել հասարակական կարգի կանոնակարգման, ժամանակակից աշխարհում կանանց առաջնային իրավունքների մշակման համար: Կնոջ մեծարումը, նրա հոգեւոր եւ բնավորության կամային հատկանիշների արժեւորումը հայկական էթնոկերտվածքի բնորոշ գծերից են: Հետեւաբար՝ լիովին օրինաչափ է, որ բոլոր ժամանակներում հայրենիքը նույնականացվել է մոր հետ՝ «Մայր Հայաստան» ձեւակերպմամբ:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած

Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած

Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ…

Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist