Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած

Հաջողության չեղած դուռ փնտրել

Մարտի 8, 2023
Սոցիում
Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
21
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մաքսիմալիզմի մասին խոսելիս սովորաբար այն կապում են պատանեկության տարիքի հետ: Սակայն երբ խոսքը վերաբերում է ժողովուրդներին, կարծես թե գոնե այս պահին պատանեկան տարիք ունեցող ժողովուրդներ չկան: Թեպետ այնքան էլ երաշխավորված չէ, որ աշխարհաքաղաքական որեւէ պահանջից կամ պահանջարկից ելնելով` վաղը չի պարզվի, որ… նոր ժողովուրդ է հայտնաբերվել:

Այդ նույն աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված` այսօրվա իրավիճակները պահանջում են մաքսիմալիզմի հետեւից վազելիս նախ հաշվի առնել դրան հասնելու հնարավորությունները: Եթե հաջողության պատուհան կա, որով հնարավոր է, հավանական է հաջողությամբ ներս ու դուրս հանել, նախ եւ առաջ պետք է այդ հնարավորությունն օգտագործել: Մեր օրերում հաճախ է այնպես ստացվում, որ այդ պատուհանը տեսնելու փոխարեն այն չնկատելու է տրվում, եւ ծավալվում է մաքսիմալիստական երթեւեկը:

Մի սենյակում, որտեղ ընդամենն այդ մի պատուհանն է, գերադասում են ոչ թե դրանից օգտվել, այլ՝ սկսում են հաջողության դուռ փնտրել: Ընդ որում, քանի որ դռան հետքն էլ չկա, արդյունքը լինում է պատերն անտեղի ճանկռոտելը, ինչ է թե՝ հաջողության պատուհանը քիչ է, հաջողության դուռ է պետք: Արդյունքում գալիս է մի պահ, որ, այդ անհիմն առավելապաշտությամբ պայմանավորված, հաջողության պատուհանն արդեն վերածվում է միակ փրկության հնարավորության: Սակայն հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որ քեզ պարզապես արդեն հնարավորություն չտան այդ պատուհանով փրկվել: Իսկ դուռն էլ չկա ու չկա… Ու դու ստիպված լինես դիմել ծանրագույն զոհաբերությունների, որպեսզի գոնե այդ պատուհանով ոչ թե հաջողության հետեւից գնաս, այլ պարզապես փրկվես:

Ասում են՝ երբ Աստված փակում է դուռը, նա բացում է պատուհանը: Դա հնարավորության պատուհանն է, եւ մեզնից է կախված, թե ի՞նչ նպատակի կծառայի այն՝ կդառնա հաջողությա՞ն պատուհան, կլինի փրկությա՞ն պատուհան, թե՞ կվերածվի Օվերտոնի պատուհանի: Ինչ վերաբերում է դռանը, ապա այն, իհարկե, պետք է փնտրել, միայն թե պետք չէ անտեսել պատուհանը…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Ժամանակին մեր տներում միայն փայտե պատուհաններ էին՝ մե՛ր փայտից, էկոլոգիապես մաքուր: Հիմա գրեթե ամենուր մետաղապլաստե պատուհաններ են՝ ներկրովի, հիմնականում հարեւան, բայց ոչ բարեկամ երկրից, այսպես ասած՝ «եվրոպատուհաններ», որոնք ոչ մի կապ էլ չունեն Եվրոպայի հետ, որոնք միգուցե ավելի ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ են, բայց առնվազն էկոլոգիայի առումով հաստատապես զիջում են ՄԵՐ փայտե պատուհաններին…

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ…

Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ...

«Ապագա հայկականը»

«Ապագա հայկականը»

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist