Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հավատարիմ արմատներին ու ազգային ինքնությանը

Մարտի 10, 2023
Սոցիում
Հավատարիմ արմատներին ու ազգային ինքնությանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արմատներ» խորագիրն էր կրում մարտի 7-ին «Թեքեյան» կենտրոնում բացված ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը։

Սիրիահայ ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանը, Աիդա Սանթուրյանը եւ Հուրի Իփեքճյանը գրեթե 35 տարի զբաղվել են հայկական ավանդական այս մշակույթով։ Սիրիայի պատերազմի պատճառով հայաշատ տարբեր բնակավայրերից արդեն 8 տարի է՝ տեղափոխվել են Երեւան եւ այստեղ են ստեղծագործում։ Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության ղեկավար Ռուբեն Միրզախանյանը։ Ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց ասեղնագործ վարպետներին, ովքեր իրենց հետ հայրենիք են բերել պատմական Մեծ Հայքի արեւմտյան հատվածի տարբեր նահանգների ու գավառների՝ Վանի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի եւ այլն, ասեղնագործության գաղտնիքները։ Կարեւորեց, որ վարպետ-ասեղնագործները, բացի ստեղծագործելուց, նաեւ ունեն սաներ, որոնց ուսուցանում են առանձնակի հմայք ունեցող այս արվեստը։  «Մեր վարպետները Հայաստան տեղափոխվելուց հետո իրենց առջեւ խնդիր են դրել զարգացնել եւ տարածել ասեղնագործությունը՝ իբրեւ ժողովրդի պատմության եւ մշակույթի անբաժանելի մաս», -իր խոսքում հավելեց Ռ. Միրզախանյանը՝ ազգային դրսեւորման փայլուն արտահայտություն համարելով ներկայացված աշխատանքները եւ բարձր գնահատելով հայ կանանց գործունեությունը։ Նշեց նաեւ, որ նույն վարպետների որոշ աշխատանքներ արտերկրի հայտնի անձանց (Հռոմի պապ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկել եւ այլք) անձնական հավաքածուներում են։ Սա համարեց նաեւ ազգային հպարտություն, իսկ կարեւորը՝ այս արվեստը կունենա շարունակություն, քանի որ հարյուրավոր աշակերտներ սովորում են այն։ Իրոք, այդ աշխատանքները հայոց դարավոր մշակույթի ստեղծագործություններ են, որոնց անդրադարձել է արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը՝ «Մարաշի ասեղնագործությունը» պատկերազարդ ուսումնասիրության եւ «Այնթապի ասեղնագործությունը» աշխատության հեղինակը։  Նշեց նաեւ՝ դեռեւս 1960-70-ական թթ. իրենց դասարանում սովորող սփյուռքահայ աղջիկ աշակերտների համազգեստներին եղել են ասեղնագործ գեղեցիկ տարրեր, ինչը խոսում է այն մասին, որ այս արվեստին մշտապես է տիրապետել մեր ժողովուրդը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն, հոգեշնորհ տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի խոսքով օրհնեց ցուցադրությունը։ Նա նշեց, որ Մայր Աթոռը դարեր շարունակ եղել է հայ ազգային մշակույթի գանձարանը, որտեղ հավաքված են մեր ժողովրդի լավագույն ստեղծագործությունները՝ ասեղնագործություն, արծաթագործություն, ոսկերչություն, գեղանկարչություն եւ այլն։ Այսօր էլ Սուրբ Էջմիածնում շարունակվում են հավաքչական աշխատանքները։ Նշեց նաեւ, որ այս մշակույթի մեջ է մեր դարավոր, հազարամյա ինքնությունը, մեր գոյատեւման առհավատչյան եւ առաքելությունը որպես ազգ ու ժողովուրդ։ Դիմելով վարպետ-ասեղնագործներին՝ Աստծո օրհնությունը եւ Սուրբ Էջմիածնի գնահատանքը տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ դուք ստեղծել եք, մեր ժողովրդի դարերի հիշողությունն է, որը փորձեցին ջնջել ցեղասպանության ժամանակ։ Փառք Աստծո, այդ հիշողությունը չջնջվեց շնորհիվ ձեզ ու բազում այլ ստեղծագործողների։ Ուրախ եմ նաեւ, որ դուք ունեք բազում աշակերտներ, ովքեր կշարունակեն մեր ազգային ասեղնագործական արվեստը՝ ավանդական ասեղնաշարը, որը եղել է հայ կնոջ առանձնահատկություններից մեկը դարեր շարունակ։ Եվ այն արմատը, որ խորագիրն է այս ցուցահանդեսի, միշտ առողջ լինի, միշտ կենսունակ լինի եւ տա բազում-բազում ծիլեր…»։

Իր խոսքում Հ. Թոքմաջյանը կարեւորեց Սիրիա երկրի դերը հայոց կյանքում, հատկապես Մեծ եղեռնից հետո եւ մինչ այժմ։ Այստեղ ցեղասպանությունից հետո հաստատված հայությունը կարողացել է շարունակել ու զարգացնել իր մշակույթը։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսի 100-ից ավելի նմուշների հեղինակներին, արվեստաբանը գովեստով խոսեց նրանց մասին, որ սիրիական պատերազմի պատճառով հեռանալով իրենց ծննդավայրերից, հաստատվել են մայր հայրենիքում եւ շարունակել ստեղծագործել։ Բանախոսը կարեւորեց նման ցուցադրությունները, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել դարերի խորքից եկած ու նոր ծնունդ ստացած ասեղնագործությունը եւ մշակութային այլ ուղղություններ։ Նշեց նաեւ՝ եթե խզվի կապը հայ ավանդական մշակույթի հետ, կունենանք լուրջ խնդիրներ տարբեր ոլորտներում։  Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված նմուշներին՝ սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ, դեկորատիվ ու կիրառական իրեր, զարդեր եւ այլն, որոնցում հեղինակները մեծ վարպետությամբ արտացոլել են հայ ասեղնագործության նրբագեղ ու յուրահատուկ կողմերը, որոնցում հայ դարավոր մշակույթի արմատներն են։

Աիդա Սանթուրյանը ծնվել է Հալեպում՝ արմատներով մարաշցիների ընտանիքում։ Արդեն 8 տարի է՝ ստեղծագործում է Երեւանում, «Տաշիր» առեւտրի կենտրոնում ունի արվեստանոց, որտեղ աշխատում են նաեւ այլ ասեղնագործ վարպետներ։ Ասաց, որ իրենց գործերի նախշերն ինքն է նկարում։  Ցուցադրված գործերին կից նաեւ կային գրություններ՝ որը հայոց որ շրջանի ասեղնագործություն է։ Հարցրեցի՝ ինչպե՞ս են ճշտել տեղի հարցը։ Հուրի Իփեքճյանն ասաց՝ մանկության տարիներին իրենց տատերն ու մայրերն են սովորեցրել ասեղնագործել եւ պահպանել են տեղային գաղտնիքները։ Ասաց՝ այժմ էլ ինքն ու ընկերուհիներն են վարպետաց դասեր անցկացնում նաեւ իրենց տներում։ Ասեղնագործության ժողովրդական վարպետ է նաեւ Ծովակ Գանթարճյանը, ով արդեն 27 տարի է զբաղվում է այս արվեստով։ Սովորել է ինքնուրույն եւ այսօր տիրապետում է նաեւ եվրոպական կարարվեստի տարրերին։ Ցուցադրությունն ուղեկցվում էր 3 քանոնահարուհիների հնչեցրած հայ ժողովրդական պարեղանակներով։  

Թեգեր: Թեքեյան մշակութային կենտրոնՑուցահանդես
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Երբ թշնամին էլ երգ ու պարի սիրահար էր…

Երբ թշնամին էլ երգ ու պարի սիրահար էր...

Նվիրումի եւ արգասաբերության ուղիով

Նվիրումի եւ արգասաբերության ուղիով

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist