Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ օրը 24 ժամ ունի…

Մարտի 29, 2023
Սոցիում
Երբ օրը 24 ժամ ունի…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսկապես, օրը 24 ժամ ունի, իսկ ինչպես ենք մենք բաշխում այդ ժամանակը՝ ճիշտ, բարեկեցիկ, մշակութային բարձր կուլտուրայով ապրելու համար… Կարծես ձգտում ենք փոխել մեր կյանքի քաոսը՝ ինչ-ինչ ձեռնարկումներով, սակայն մոռանում ենք գործունեության միասնական համակարգի, մեր նպատակների բաղադրիչները միմյանց համաձայնեցնելու, համակարգելու մասին… 

Մենք, իհարկե, տարբեր ոլորտների համար ունենք առանձին կառույցներ, նախարարություններ, պատասխանատու անձինք, բաժանումներ, որ անհրաժեշտ են յուրաքանչյուր ոլորտում հստակ լուծումների համար, սակայն կյանքն առավել քան միաձույլ է, փոխկապակցված, եւ, ըստ այդմ, շատ հաճախ մեր կյանքի խնդիրներին առօրյայում բախվում ենք հենց այդպես՝ փոխկապակցված… Մեզ համար ամենախնդրահարույց հարցերից մեկը, թերեւս, տրանսպորտի վիճակն է, որի աշխատանքից կախված է ոչ միայն մեր տրամադրությունը, այլեւ առողջությունը, կյանքը… Ցավոք, տրանսպորտի աշխատանքի հետ կապված լուծումների փորձերը դեռեւս կոսմետիկ բնույթի են, այն էլ՝ թերի. գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, իրագործումն էլ չի հասնում փոխըմբռնման մակարդակի. տրանսպորտային նոր միջոցները՝ տեխնիկական հագեցվածությամբ հանդերձ, շահագործվում են մեզ համար սովորական դարձած խորհրդային մոդելներին զուգահեռ ու նրանց համապատասխան՝ վարորդի եւ ուղեւորի անմիջական շփումներով, գումարային փոխանցումներով… Փոխադրամիջոցներից օգտվելու միասնական կտրոնային համակարգի ներդրումը հապաղում է, ինչն առավել պարզ ու արդյունավետ կդարձներ ոլորտի աշխատանքը՝ այն դարձնելով մշակութային։ Չմոռանանք, որ, մեզանից բացի, մայրաքաղաքի փոխադրամիջոցներից օգտվում են նաեւ զբոսաշրջիկներ, մեր երկիր բազմաթիվ գործուղվածներ, որոնց համար առնվազն տարակուսելի է ներկայիս ժամանակներում մեր տրասնպորտային համակարգի հետամնաց վիճակը։ Սա, թերեւս, չարյաց փոքրագույնն է, որ այնքան էլ մեզ չի հանում մեր սովորական հունից… Առավել անլուծելի ու նյարդայնացնող են թվում խցանումների պատկերը, կայանատեղերի խնդիրը, ուղեւորությունների ոլորտը անվտանգ համակարգի բերելը, ինչի մասին արժե լրջորեն մտածել ու գործել ինտենսիվորեն…

Բավական է դուրս գալ փողոց, օգտվել ցանկացած տրանսպորտից, թեկուզ՝ սեփական, անմիջապես աչք կծակեն մեկը մյուսից արտառոց պատկերներ, կփոխվի տրամադրությունը, նյարդերը կպրկվեն, ու բոլոր մտքերը կկենտրոնանան սոսկ տեղ հասնելու վրա. ոչ թե հաճույքով ճանապարհ անցնելու, աշխատանքային կամ հուզող խնդիրների, այլ, ինչ գնով էլ լինի, միայն թե տեղ հասնելու, կաֆկայական սպանիչ վիճակ, որ տեղ հասնելուց հետո էլ չի լքում անհանգստության ու տագնապի վերապրումը… Այնինչ հեծանիվ հայտնաբերել պետք չէ. այսօր հաճախ ենք նայում Եվրոպայի ուղղությամբ, որտեղ կան պատրաստի դեղատոմսեր շատ ոլորտների, այդ թվում՝ մեզ համար այնքան բարդ, տրանսպորտի կանոնավոր ու համակարգված աշխատանքի համար… Այո, մենք արդեն ունենք եվրոպական դռներ ու պատուհաններ, եվրոպական կահույք, բնակարանների ներքին հարդարանք, սակայն մեր դրսի կյանքը չենք կարողանում հարմարեցնել ներքին, անհատական, անձնական որակների հետ։ Բոլորս ուզում ենք բարեկեցիկ, խաղաղ շփումների մշակույթ, սակայն չենք չարչարվում դրան հասնելու համար… Ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են բեռնատարները փակում տեսադաշտը, ստեղծում երթեւեկության խառնաշփոթ, վթարային իրավիճակներ, ինչպես են մեր փողոցները հագեցած տարատեսակ, միմյանց հետ «չխոսող» փոխադրամիջոցներով, անհարկի վազանցումներով, միմյանց հանդեպ վարորդների անհանդուրժողականությամբ ու վիրավորանքներով, հարցեր լուծելու ուղեւորների պատրաստակամությամբ։

Այո, օրն ունի 24 ժամ, եւ այդ ժամանակից շատերն են օգտվում, իսկ գիշերային աշխատանքն էլ ինչ-որ նորություն չէ, սակայն այդ ժամանակը լիովին չի ծառայում մեր կարիքներին… Աշխարհի առաջադեմ երկրներում բեռնափոխադրումները կատարվում են հիմնականում գիշերային ժամերի, ինչը թեթեւացնում է ոչ միայն ցերեկային երթեւեկը, այլեւ փողոցների ազատությունը հարմար է հենց բեռնատարների համար էլ, այսինքն՝ շահում են երկուստեք՝ թե՛ գիշերային աշխատողները, թե՛ ցերեկային… Բացի այդ, եթե հաշվի առնենք նաեւ, որ մեր շուկաներն ու խանութներն ապրանք են ստանում ու տեղափոխում ցերեկվա բոլոր ժամերին, պարզ կդառնա, թե որքան կլինի ցերեկային երթեւեկության բարենպաստ վիճակը, եթե այդ ամենը կատարվի նախքան հանրության ու հանրային տրանսպորտի բուն աշխատանքային ժամերի սկսվելը, ասենք՝ առավոտյան 6:00-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում։ Դա կնպաստի ոչ միայն երթեւեկության պարզեցմանն ու հարմարավետությանը, այլեւ հստակություն ու մշակութային միջավայր կստեղծի առեւտրական գործունեության համար։ Խոստովանենք, որ այնքան էլ, իսկ ավելի ճիշտ՝ բոլորովին հաճելի չէ, երբ հաճախորդի ներկայությամբ խանութներում ու շուկաներում ապրանք են ստանում, տեղափոխում, վերադասավորում, հաշվառում՝ խանգարելով իրենց իսկ գործունեությանը, խաղում հաճախորդի նյարդերի վրա, այնինչ այդ ամենը պետք է կատարվի նախքան հաճախորդի հետ շփվելը, այդ թվում եւ հավաքարարի աշխատանքը, ինչը նույնպես պետք է լինի նախքան եւ հետո…

Ցանկացած ոլորտի համակարգված, գրագետ աշխատանքը երաշխիք է մյուս ոլորտների նպաստավոր գործունեության համար, իսկ տրանսպորտի աշխատանքից է կախված յուրաքանչյուրիս աշխատանքային տրամադրությունն ու պատասխանատվության աստիճանը, էլ չասած՝ յուրաքանչյուրիս կյանքի անվտանգությունը…

Թեգեր: տրանսպորտ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist