Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Մարտի 29, 2023
Սոցիում
Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
279
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո բացվեց փորձառական հնչյունաբանության լաբորատորիան։ Նախկինում այն կահավորված է եղել ձայնի ուսումնասիրման համար նախատեսված համապատասխան տեխնիկայով՝ օսցիլոգրաֆ, ինտոնոգրաֆ եւ այլն։ Այժմ հին տեխնիկան փոխարինվել է ժամանակակից սարքավորումներով եւ մասնագիտական համակարգչային ծրագրերով։

Աշխարհում վերջին տարիներին փորձառական հնչյունաբանության բնագավառը մեծ զարգացում ապրեց: Այժմ կիրառվում են նոր մեթոդներ, սարքեր, ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս թափանցելու բանավոր խոսքի չուսումնասիրված խորքեր, առաջ են քաշում նոր խնդիրներ ու հարցադրումներ, ճշտում ու պարզաբանում են հնչյունական կնճռոտ հարցեր: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության հնչյունաբանական լաբորատորիայի հնավորություններն այժմ  թույլ են տալիս համահունչ քայլելու փորձառական հնչյունաբանության արտասահմանյան նորագույն նվաճումների հետ։

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել բնագավառի վաստակաշատ գիտնականներ եւ մասնագետներ, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը եւ այլք: «Թվայնացումը մուտք է գործել մարդկանց կյանքի բոլոր բնագավառները՝ գիտություն, կրթություն, բիզնես, տնտեսություն, կենցաղ, հաղորդակցում, բանկային համակարգ եւ այլն: Այս գործընթացից դուրս չէ նաեւ լեզվաբանությունը, մասնավորապես՝ փորձառական հնչյունաբանությունը: Այժմ նորագույն համակարգչային ծրագրերի շնորհիվհնարավոր է այս նոր գործիքակազմով կարճ ժամանակահատվածում կատարել ձայնային վերլուծության մեծ աշխատանքներ»,-զրույցի ժամանակ ասաց ինստիտուտի տնօրեն  Վիկտոր Կատվալյանը:

«Լաբորատորիայի հիմնական նպատակը  լեզվի բոլոր դրսեւորումների հնչյունաբանական հետազոտություններ կատարելն է։ Օրինակ՝ լաբորատորիան հնարավորություն կտա ոչ միայն գրական արեւելահայերենի հնչյունական համակարգի փորձառական հետազոտություններ կատարել, այլ նաեւ օգտակար կլինի հայերենի բարբառների հնչյունական իրողությունները, ինչպես նաեւ արեւմտահայերենի հնչյունական համակարգն ուսումնասիրելիս»,- նշեց բաժնի վարիչ Գայանե Գրիգորյանը:

 Հարկ է նշել, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնի «Ընդհանուր եւ հայ լեզվաբանություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց գիտահետազոտական պրակտիկան անցան Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության նորաբաց լաբորատորիայում:

Բաժնի վարիչ Գ. Գրիգորյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացան ժամանակակից սարքավորումներին, խոսքի վերլուծության նորագույն ծրագրերին, հնչյունի ֆիզիկական բնութագրերին, հատուկ ծրագրով կատարեցին փորձարկումներ: Նրանք տեղեկություն ստացան կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցների կազմած համաբարբառների, դրանց ստեղծման եւ նշանակության մասին:

Լաբորատորիան կարեւոր նշանակություն ունի ոչ միայն լեզվի ինստիտուտի, այլ նաեւ հանրապետության բոլոր գիտակրթական հաստատությունների համար։ Այն  կծառայի նաեւ ինստիտուտի այլ բաժիններին՝ արեւմտահայերենի, ժամանակակից հայոց լեզվի եւ այլն՝ իրականացնելու հնչյունական համակարգերի փորձառական զուգադրա-կան  ուսումնասիրություններ, որոնք կբերեն հետաքրքիր եզրահանգումների, ապշեցուցիչ եւ հիանալի հայտնագործությունների: Լաբորատորիան պատրաստ է գործակցելու գիտահետազոտական տարբեր աշխատանքներ իրականացնողների հետ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Թեգեր: գիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023
Առաջնագծում-4

Առաջնագծում-4

Մայիսի 25, 2023

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Յոհան ՀԱՅԶԻՆԳԱ

IPSE DIXIT․ Յոհան ՀԱՅԶԻՆԳԱ

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Ամենաընթերցվածը

  • Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist