Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հիշատակ, որ չի մամռոտելու

Ապրիլի 4, 2023
Սոցիում
Հիշատակ, որ չի մամռոտելու
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբեւէ մտքովս անգամ չէր անցնում, թե հիշատակի խոսք գրելու առիթ պիտի ունենամ գրչակից ընկերոջս՝ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի որդու՝ Սասուն Մամյանի մասին: Իգնատը վաղ հեռացավ կյանքից, գոնե որդուն բաժին հասնեին նրա չապրած տարիները…

Ավաղ, նման բախտ չէր վիճակված Սասունին. նրա կյանքի վարագույրն իջավ ավելի վաղ, քան հայրականինն էր… Ինձ բախտ էր վիճակվել «Հայաստան» թերթում մի կարճ ժամանակ աշխատելու Իգնատի հետ: Իսկ մինչ այդ, երբ տակավին սկսնակ լրագրող էր, նույն խմբագրությունում էր նաեւ Սասունը՝ ժրաջան, պատասխանատվության ու արժանապատվության խոր զգացումով երիտասարդ, ով իր կենսագրության արահետն էր բացելու լրագրության ոլորտում: Այդ արահետն այնուհետեւ նրան բերելու էր հանրապետության գլխավոր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրություն, ամենօրյայի էջերում հիմնականում նա էր անդրադառնալու իրավական թեմաներին, խոր եւ լրջորեն լուսաբանելու այդ բնագավառին վերաբերող իրողություններն ու իրադարձությունները: Այստեղ մի քանի տարվա ակտիվ գործունեությունից հետո հանդես էր գալու նախաձեռնությամբ՝ ստեղծելու էր իրավական ոլորտը լուսաբանող «Իրավաբանական թերթ» պարբերականը՝ ներգրավելով այդ բնագավառի անցուդարձին, հրատապ խնդիրներին ու հիմնահարցերին քաջատեղյակ լրագրողների, մասնագետ մարդկանց:

Հետո իրավիճակներ էին փոխվելու: Փոխվելու էր նաեւ Սասուն Մամյանի գործունեության ոլորտը՝ աշխատանքի էր անցնելու Երեւանի քաղաքապետարանում: Անընդհատ փնտրող, ինչ-որ բան նորից ու նորովի անելու ներքին մղումը փորձառու լրագրողին հանգիստ չէր տալու՝ նրա խմբագրությամբ սկսում է լույս տեսնել «Յոթ օր» շաբաթաթերթը: Զարմանալի ակտիվություն, լրագրողական գործունեության տարբեր հասցեներ, որոնցից հերթականը լինելու էր Հայաստանի Հանրապետության կապի եւ տրանսպորտի նախարարությունը, համացանցային այլ լրատվամիջոցներ:

Գրում եմ Սասունի մասին եւ վերհիշում նրա առինքնող հոր՝ երջանկահիշատակ Իգնատ Մամյանի վերջին բանաստեղծության տողերը.

Անձրեւների մեջ սերն է մամռոտում,

Հիշատակները խամրում են կամաց,

Հանգչում է ցավը մարմնի խորքում,

Եվ թույլ մխում են սպիները թաց…

Երբ կյանքի մայրամուտը վաղաժամ է ու անսպասելի՝ թաց սպիներն ավելի են ցավագին, տանջող ու անամոք… Այդ սպիները երկար ու երկար են ցավեցնելու բոլոր նրանց հոգիները, ովքեր մոտիկից են ճանաչել Սասուն Մամյան մարդուն, ընկերոջը, լրագրողին, հարազատին…

Լույսերի մեջ թող խաղաղվի ու լույսով ճառագի անհանգիստ հոգիդ, սիրելի գործընկեր, նվիրյալ զավակ… Քո հիշատակը չի մամռոտելու…

Կիսվել6Tweet4Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist