Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Զինղեկ Հարութը

Ապրիլի 7, 2023
Սոցիում
Զինղեկ Հարութը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
731
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի բնակավայրերից է Վակունիսը, որը 20-րդ դարասկզբին հայաթափ էր եղել ու բռնակցվել նորաստեղծ Ադրբեջան կոչվող հանրապետությանը։ 1993 թ. գարնանն ազատագրվեց Արցախը Մայր հայրենիքից անջատող մի ամբողջ հատված՝ Հակարի գետի վերնահովիտն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց նաեւ Վակունիսը։ Ազատագրվեց Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի եւ իր 10 մարտիկների նահատակության գնով։

1994 թ. գարնանից սկսվեցին Քաշաթաղի շրջանի կազմավորումը եւ վերահայացումը։ Վերահայացավ նաեւ Վակունիսը, որտեղ շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որը 2001-ից կոչվում էր Վուրգ Ոսկանյանի անունով։ Այս փոքր կրթօջախում սովորում ու Վուրգի, նրա քաջերի ոգով էին դաստիարակվում վակունիսցի աշակերտները։ Դպրոցում շատ էր կարեւորվում ռազմագիտություն առարկան՝ հաշվի առնելով այն, որ մեր երկիրը մշտապես վտանգի մեջ էր։ 2016-ից այստեղ ռազմագիտություն առարկան դասավանդելու եկավ ստեփանակերտցի երիտասարդ լեյտենանտ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը, ով սկսեց իր սաներին առավել մտերմացնել ռազմարվեստին։ Հաճախ էր նրանց հետ այցելում գյուղի մուտքի մոտ սրբավայր դարձած հուշարձան, որտեղ 1993 թ. մարտի 31-ից մնացել էր Սիսական գնդի «Ուրալ» զինվորական մեքենան, որը վառվել էր թշնամու տանկից արձակած արկից։ Այստեղ՝ նահատակ տղաների անուններով խաչքարի մոտ հաճախ էր արիության դաս անցկացնում։

Եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, եւ Քաշաթաղի շրջանից շատերը, որպես կամավոր ու պահեստազորային, մեկնեցին առաջնագիծ։ Պատերազմի մասնակից դարձան նաեւ ժամկետային զինծառայողները։ Սեպտեմբերի 27-ին Բերձորի զինկոմիսարիատի մոտ շատերն էին հավաքվել՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ։ Պատերազմ գնաց նաեւ Հարութը։ Ծնվել է 1990 թ. փետրվարի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 7 տարեկանից հաճախել է ըմբշամարտի պարապմունքների։ Պատանի մարզիկների համար կարեւոր են մրցումները եւ նվաճած մրցանակները։ Իսկ Հարութը գրեթե բոլոր մրցումներում էր ճանաչվում հաղթող-մրցանակակիր։ Ծնողների, 2 քույրերի համար հպարտություն էր Հարութը, եւ նրա ամեն մի հաջողություն՝ մարզաձեւում, դպրոցում, հետագայում բանակում եւ համալսարանում ուսանելիս, շատ էր ուրախացնում նրանց։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2007 թ., ընդունվել է Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ (հեռակա)։ 2008 թ. զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է «Արա լեռ» հրետանային զորամասում։ Ծառայության 2 տարվա ընթացքում զորամասի հրամանատարության կողմից ծնողներն ստացել են շնորհակալագրեր։ Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում՝ ՆԶՊ ուսուցիչ։ Ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից Նունե Գրիգորյանի հետ, ով ավարտել է ԱրՊՀ բանասիրության բաժինը։ 2016-ի օգոստոսին միասին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղ Նունեն սկզբում աշխատում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ապա՝ 2019-ից, տնօրեն։

Այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիրն էի եւ աշխատանքի բերումով լինում էի նաեւ Վակունիսում։ Դպրոցում հաճախ էին կազմակերպվում տարբեր միջոցառումներ՝ հիմնականում ռազմամարզական։ Հարութն էլ իր տեղն ուներ այդ միջոցառումների ժամանակ՝ կազմակեպիչների, մասնակիցների հետ։ Երիտասարդ զինղեկն իր սաների համար ընկեր էր ու ուսուցիչ, խորհրդատու զինվորական։ Սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ։ Պատերազմի առաջին օրից մինչեւ նոյեմբերի 9-ը Հարութը մարտադաշտում էր. դասակի հրամանատար էր ու իր զինվորների հետ հերոսաբար մարտնչում էր թշնամու դեմ։ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա։ Կինը՝ Նունեն, պատմում է, որ մշտապես կապի մեջ են եղել։ Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ի երեկոյան. «Շատ տխուր էր, վերջին բանը, որ ասաց՝ ոչ մի բանից չեմ վախենում, մենակ վախենում եմ ձեզ էլ չտեսնեմ…, ու կապը ընդհատվեց…»: Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգեւատրվել է «Արիություն» մեդալով եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Այդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում նահատակվեց նաեւ բերձորցի, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը։ 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվեց նաեւ Հարութի սաներից 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Միասին հաճախ էին այցելում Վուրգի եւ իր զինվորների նահատակության վայր, ոգեշնչվում նրանց հերոսությամբ։ Հարութի կինն ու փոքր որդին՝ Ալեքսանդրը, ով կրում էր 2018-ին մահացած պապի անունը, սկզբում Վակունիսում էին, հետո տեղափոխվեցին Երեւան եւ այժմ էլ բնակվում են այստեղ։ Հարութի մասին՝ որպես զինղեկի ու լավ հայի, գովեստով են խոսում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը եւ ՆԶՊ գծով տեսուչ Արին-Վոլոդյա Գալստյանը։ Նշեմ, որ Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում նահատկվել են նաեւ Ուռեկանի, Փակահանի դպրոցների զինղեկներ Գեւորգ Հրայրի Սիմոնյանը (1990 թ.), Սուրեն Աշոտի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 1974 թ.), Վուրգավանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ձյուդոյիստ Աշոտ Արայի Կոստանյանը (1990 թ.)։ Մինչ օրս անհետ կորած են համարվում Հակարի եւ Հակ գյուղերի դպրոցների տնօրեններ Արսեն Անդրանիկի Հայրապետյանը (1991 թ.) եւ Յուրիկ Սոսիկի Պողոսյանը (1972 թ.)։ Ընդհանրապես՝ Քաշաթաղի շրջանից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեցին 70-ից ավելի քաջորդիներ, կան անհետ կորածներ։ Առավել ցավալին այն է, որ կրկին թշնամու տիրապետության տակ անցան հայոց տարածքները՝ Վակունիսն ու Վուրգավանը, Ուռեկանն ու «Արա լեռ»-ը, Հակարին ու Հակը…

Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենի լուսանկարչության վարպետը

Հայրենի լուսանկարչության վարպետը

Սկսեցեք «Ինչու»-ով

Ինքնաճանաչումը մեր կյանքում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist