Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գետաշենի արծիվը

Ապրիլի 22, 2023
Սոցիում
«Հայ, հավերժիր ու ապրիր, դու էլ չի լաս, հայու կռունկ…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
300
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»:

Թաթուլ ԿՐՊԵՅԱՆ

Արցախյան շարժումը, որ տարիների պատմություն ուներ, 1988-ի փետրվարին դարձավ համահայկական, ու դրան մասնակից եղավ ողջ հայությունը։ Սկզբում փորձեցինք Արցախի ազատագրումն Ադրբեջանից իրականացնել սահմանադրորեն՝ միջազգային օրենքներին համապատասխան։ Սակայն շուտով զգացինք՝ միայն զենքով է լինելու մեր երազանքը՝ «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Ու եկավ պատերազմելու ժամանակը։ 1988-ի կեսերից կազմավորվեցին ռազմական կամավորական ջոկատներ, որոնք անցան Արցախ ու ՀԽՍՀ սահմանամերձ բնակավայրեր։ Արցախյան շարժման կիզակետում էին Երեւանի պետական համալսարանի ուսանողությունը, դասախոսներ։ Եվ հայկական մայր բուհի շատ ուսանողներ դարձան առաջին կամավորական ջոկատների անդամներ, ոմանք՝ հրամանատարներ։ Արցախյան գոյամարտում մարտիրոսվեցին համալսարանականներ Վարդան Սեդրակյանը, Վարդան Բախշիյանը, Թաթուլ Կրպեյանը, Տիգրան Սարգսյանը ու էլի հերոսներ…

Ապրիլի 21-ին անմահ հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան տարեդարձն է։ Արդեն 32 տարի է՝ հերոսի ծննդյան օրը նշում ենք նրա հոգեւոր ներկայությամբ։ Գետաշենի արծիվը մեզ հետ է մնացել իր երկնային կյանքով, իր հզոր հոգով, իր անմնացորդ հերոսությամբ, իր՝ որպես ազգի նվիրյալ հերոսի կերպար էությամբ։ Արցախյան շարժման հենց սկզբում աչքի ընկավ Թաթուլը՝ նստացույցի ժամանակ։ Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը ծնվել է 1965 թ. Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1972-1982 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985 թ. ընդունվել եւ 1986-ին գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխուսումնարանը։ 1987-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1987-1989 թթ. «Միացում» կազմակերպության անդամ էր։ 1989 թ. ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թ. փետրվարի 20-ին ծնվել է նրանց միակ երեխան՝ Ասպրամ Կրպեյանը։ 1990 թ. Թաթուլն արդեն ՀՅԴ կուսակցության շարքերում էր։ Թաթուլն իր ջոկատով 1990 թ. սեպտեմբերին արդեն Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, խորհրդային բանակի եւ ոստիկանական խմբավորումների։ Այդ ժամանակ նա, այլ համալսարանականներ Արցախի գյուղերի դպրոցներում նաեւ դասավանդում էին. հիմնականում՝ հայոց պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու ու գրականություն։ Առարկաներ, որոնք խորհրդային տարիներին Արցախի դպրոցներում գրեթե արգելված էին։ 1990-ական թթ. տարբեր ռազմական ջոկատներ էին անցել Արցախի վտանգված վայրեր՝ Բերդաձոր, Հադրութի շրջան, Շահումյանի շրջան, այլուր։ Ամենուրեք արդեն ոչ լայնածավալ պատերազմ էր։ Խորհրդային իշխանություններն ու Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում էին՝ Արցախը միավորվելու է մայր հայրենիքին, եւ որոշեցին ժամ առաջ թույլ չտալ դա։ Դեռեւս 1990 թ. ամռան եւ աշնան ընթացքում բազում անգամ փորձեցին ծնկի բերել հայությանը հատկապես այն վայրերում, որոնք 4 կողմից շրջափակված էին թուրքական բնակավայրերով։

Բերդաձորում եմ ներկա եղել նման դեպքերի, ինչպես էին թուրքերը խորհրդային զինվորականներին իրենց թիկունք ու պահապան դարձրած մտնում հայկական գյուղեր, իրականացնում խուզարկություններ, ձերբակալություններ, գողանում անասուններ՝ սպանելով անասնապահներին։ 1990 թ. նոյեմբերին վառեցին Բերդաձորի Տասի վերստ-Ծաղկաձոր գյուղի տները, Լաչինի շրջանից հարձակվեցին Բերդաձորի Հին շեն եւ Մեծ շեն գյուղերի վրա։ Պաշտպանեցինք գյուղերը՝ 2 զոհերի գնով։ 1991-ի հունվարի 17-ին նույն Բերդաձորում խորհրդային զինվորականները գնդակոծեցին Եղցահողից Մեծ շեն գնացող մեր ազատամարտիկների մեքենան։ Սպանվեց Ստեփանը, վիրավորվեցին 3 տղաներ։ Արցախյան գոյամարտի պատմության տխուր էջերից է «Օղակ» ռազմագործողությունը, որն իրականացվում էր խորհրդային բանակ-ադրբեջանական ՕՄՕՆ միասնությամբ։ Առաջինն սկսեցին Գետաշենից։ Ապրիլի 29-ին՝ ժամը 12-ին մոտ, Թաթուլ Կրպեյանը եւ Հրաչ-Զարզանդ Դանիելյանը դուրս են եկել բանակցությունների «Օղակ» գործողության ղեկավարների հետ՝ տարածքի հայ բնակչության սպանդը դադարեցնելու եւ պատանդներին ազատ արձակելու նպատակով: Ապրիլի 30-ին գերի են վերցնում 17 խորհրդային զինվորականի, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի եւ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին։ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրեց խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։ Սակայն նույն օրը մարտական գծով փոխհրամանատար Արթուր Կարապետյանի եւ Հրաչ Դանիելյանի հետ մարտիրոսվեց Գետաշենում՝ բանակցությունների ժամանակ։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորական փոխանակվեցին ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակչի հետ։ Գյուլիստանում էր Արթուրը ծանոթացել Թաթուլ Կրպեյանի հետ եւ մինչեւ կյանքի վերջը մնաց նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը։ Գետաշենում եղել է կամավորական ջոկատի հրամանատար Թաթուլ Կրպեյանի մարտական գծով տեղակալը։ Մայիսի 2-ին ուղղաթիռներով Երեւան տեղափոխեցին «Օղակի» շրջանակներում 5 զոհվածների՝ Զ. Դանիելյանի, Սիմոն Աչիգյոզյանի (Դեդ), ով 11 օր առաջ էր ստանձնել տեղի «Արաբո» ջոկատի հրամանատարությունը, Թ. Կրպեյանի, Ա. Կարապետյանի, Վ. Նազարյանի դիերը եւ 3 ծանր վիրավորների:

1996 թ. սեպտեմբերի 20-ին Թաթուլը հետմահու արժանացավ ՀՀ բարձրագույն պարգեւի՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչման, պարգեւատրվեց «Հայրենիք» շքանշանով։ 2015 թ. մարտի 18-ին Երեւանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Նոր Նորքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անունով։ 2015 թ․ հոկտեմբերին Հերոսի անվամբ կոչվեց Երեւանի թիվ 62 ավագ դպրոցը։ Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի դպրոցը,  դասարաններ ՀՀ եւ ԱՀ տարբեր դպրոցներում, լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում (սահմանվել է նաեւ Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ), ազգագրական երգի-պարի համույթներ, ՀՅԴ տեղական եւ արտերկրյա կազմակերպություններ։ Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմին կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ Երբ ազատագրվեց եւ վերահայացավ հայոց Կովսական գավառը, 2011 թ. նոյեմբերի 1-ին՝ քաղաքի ազատագրման 18–ամյակի առթիվ, համանուն քաղաքի միջնակարգ դպրոցը նույնպես անվանակոչվեց ի պատիվ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի։ Դպրոցի մուտքի մոտ տեղադրվեց հերոսի կիսանդրին, որը նրա մարտական ընկեր Արմեն Շահբազյանի նվերն էր կովսականցիներին։ Մեծ շուքով կայացան դպրոցի անվանակոչությունն ու հուշակոթողի բացումը։ Հերոսի ծննդյան 48-ամյակին նվիրված՝ Կովսականում տոնական մեծ համերգ կայացավ 2013 թ. ապրիլի 27-ին։ Ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով հանդես եկան երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը, «Կարին» ազգագրական պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։ Տոնին ներկա էին նաեւ հերոսի կինն ու միակ ժառանգը՝ Ասպրամ դուստրը։ Խոսելով հոր մասին՝ Ասպրամն ասաց՝ ինքը փոքր է եղել, երբ հայրը մարտիրոսվել է, սակայն հպարտ է, որ հերոսի դուստր է, եւ ազատագրված արաքսամերձ Կովսական քաղաքում հոր անունով կա դպրոց՝ դիմացը կիսանդրին։

Երկար տարիներ Կովսականի դպրոցի սաները դասի գալիս առաջինը ողջունում էին Թաթուլին եւ նրա հերոսությոմբ ոգեշնչված հասակ առնում։ Պատահական չէր,որ արցախյան 2016թ․ ապրիլյան քառօրյային, հատկապես 2020թ․ 44-օրյա պատերազմին կովսականցի շատ երիտասարդներ մասնակից եղան։ Թաթուլի պես անմահացան կովսականցի երիտասարդներ Հովհաննես Սողոմոնյանը, Գուրգեն Միրզոյանը, Էրիկ Սայադյանը, Հովհաննես Խաչատրյանը, Մոնթե Հայրապետյանը։ 2017թ․ մարտի 31-ին հայրենի սահմանը պաշտպանելիս մարտիրոսվեց Թ․ Կրպեյանի անվ․ միջնակարգի շրջանավարտ, Հայոց բանակի սպա Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը, ում անունով դասարան կար իր հարազատ դպրոցում։ Երեւանի պետական համալսարանի ուսանողության եւ բերձորցի աշակերտների, ինչպես նաեւ՝ հերոսի դստեր՝ Ասպրամի մասնակցությամբ, Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանին նվիրված պուրակ հիմնվեց նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում։ Այսօր գերության մեջ են դարձյալ Կովսականն ու Բերձորը, հերոսի պուրակն ու կիսանդրին։

Ապրիլի 21-ին՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը, նրա անվան զբոսայգուց մենարկել է «Արցախյան ընթերցումեր» ամենամյա հերթական գիտաժողովի հանդիսավոր մասը: Գիտական մասը՝ բաղկացած զեկուցումներից եւ պանելային քննարկումներից, կսկսվի ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«…Ուրեմն կեցցե հանճարը հայոց»

«…Ուրեմն կեցցե հանճարը հայոց»

Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք

Մենք ԼՕՌ բժշկի կարիք ունենք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist