Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նրանք ասպետներ են, Նեմեսիսի՛ ասպետներ

Իսկ դուք մեծարեք ձեր ոճրագործներին

Մայիսի 11, 2023
Սոցիում
Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
290
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց մայրաքաղաքի սրտում օրերս տեղադրված «Նեմեսիս» հուշակոթողը՝ նվիրված մեր ազգային արժանապատվությունը վերահաստատած վրիժառու- ասպետներին, այդպես էլ հանգիստ չի տալիս մարդկության մեծագույն ոճրագործության՝ 1915-ին իր բուն հայրենիքում արեւմտահայության սպանդը պետականորեն մշակած ու իրագործած եղեռնագործների՝ Էնվերի, Ջեմալի, Թալեթի ու մյուսների ժամանակակից հետնորդներին: Օտար երկրում «Գորշ գայլերի» խորհրդանշանը ցինիկաբար հայերին ցուցանող Չավուշօղլուն երեւանյան աղբյուր-հուշակոթողը համարում է «ահաբեկիչների հերոսացում»: Նույն կերպ ոռնացել ու ոռնում են նաեւ Ադրբեջան կոչված հուդայածին երկրի՝ օրումեջ աքլորացող ալիեւներն ու իր նման հայատյաց «թոփալ օսմանները»:

Հավի հիշողությանը բնորոշ այս ստահակները մի՞թե ծանոթ չեն  իրենց «մսագործ փաշաների» գործած ոճրագործություններին, Մորգենթաուի, Վեգների, մյուս մեծ մարդասերների փաստագրություններին ու եղեռնագործության հարյուրավոր քստմնելի տեսարաններին՝ լուսանկարված մահվան հովիտներում: Կամ մի՞թե այս մանկուրտների աչքով չի ընկել օսմանյան «Վաքիթ» թերթի 1919 թվականի հուլիսի 13-ի համարը, որի առաջին էջում համապատասխան լուսանկարով «Դատավճիռներ» հոդվածն է օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխներին՝  Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաներին հեռակա կարգով մահապատժի դատապարտելու մասին: Բայց քանի որ «շունը շան թաթ չի կծի»-ն թուրքական տարբերակն է, այս ցեղասպանները առժամանակ հաջողելու էին խուսափել արդարադատության գիլիոտինից՝ ծպտվելով գերմանիաներում, Թալեաթի նման դառնալով Սոլիբեյ կամ ինչ-որ այլ օղլուներ: Բայց ինչպես էլ որջեր մտնեին՝ նրանց գտնելու էր հայի հրեղեն գնդակը եւ…

Օսմանյան «Վաքիթ» թերթի 1919 թ. հուլիսի 13-ի համարը: Առաջին էջում «Դատավճիռներ» վերնագրով հոդվածն է, որում ներկայացված է օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից երիտթուրք պարագլուխների՝ Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաների հեռակա կարգով մահապատժի դատապարտվելու լուրը:
Թերթը՝ ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանի անձնական հավաքածուից:

Բայց զավեշտն այն է, որ սեփական ատյաններում մահվան դատապարտված այս ոճրագործները մեծարվելու էին գողացված իրենց հայրենիքում: Ահա. Թալեաթի սպանության լուրն ստանալուց հետո Մուստաֆա Քեմալը, ըստ թուրքական աղբյուրների, չկարողանալով զսպել արցունքները՝ հայտարարել է. «Երկիրը կորցրեց մեծ զավակի՝ հեղափոխության մեծ կազմակերպչի…»: Բնական է, պիտի ողբար այս բորենին, քանզի նույնն էր նրանց նպատակը եւ նույն սեւ արյունն էր հոսում այս գիշատիչների երակներով: Ավելին, 1926 թվականի հունիսի 27-ի օրենքով Թալեաթ մարդակերը եւս հռչակվում է «ազգային նահատակ»… Եվ բնավ պատահական չէ, որ նրա անունը շարունակաբար մեծարվում եւ հերոսացվում է Թուրքիայում: Այդ նպատակով թաղամասեր, պողոտաներ, փողոցներ, ծառուղիներ, մզկիթներ, դպրոցներ, շենքեր, կազմակերպություններ եւ նախագծեր նրա անունով են կոչվել: Ցանկը շատ ավելի մեծ է, նշենք մի քանի քաղաքների անուններ, որտեղ թաղամասեր են այս մարդակերի անունով՝ Ստամբուլ, Էդիրնե, Զմյուռնիա, Կայսեր, Թեքիրդաղ… Այս երկրում նրա անունով են կոչվել շուրջ 40 պողոտա, փողոց եւ ծառուղի Ստամբուլում, Անկարայում, Բալըքեսիրում, Բուրսայում, Էդիրնեում, Զմյուռնիայում,Կոնիայում, Սակարիայում, Թեքիրդաղում, Էսքիշեհիրում, այլուր:  Կրթամշակութային, կրոնամշակութային ոլորտներում նույնպես Թալեաթի մեծարման ու հերոսացման, նրա «հերոսական» կերպարն ամրապնդող եւ հաստատող դպրոցներ, վարժարաններ, մզկիթներ են կոչվել, որոնց մեծ մասը Ստամբուլում, Կոնիայում, Անկարայում: Մի շարք բժշկական, հասարակական հաստատություններ, սրճարաններ, առանձնատներ, կազմակերպություններ, նախագծեր եւս նրա անունով են: Վերջինների, հատկապես «Թալեաթ Փաշա» կոմիտեի ծրագրերում առանձնահատուկ ընդգծված են հակահայկական քարոզչությունը, Հայոց ցեղասպանության ժխտման մոլուցքը, հայատյացությունը…

Եվ այս իրողությունների պարագայում, թուրք «խաղաղասերները» ահաբեկիչներ են համարում «Նեմեսիսի» հայ նվիրյալներին, ովքեր սեփական աչքերով են տեսել 1915-ի նախճիրը, իրենց հարազատների սպանդը, հայրենի բնօրրաններում ու սեփական տների մեջ, հայոց եկեղեցիներում նույն Թալեաթ հրեշի որոշումներով ու հրահանգով ողջակիզվող մի ողջ ազգի ողբերգությունը: Ոչ, չավուշօղլուներ, նրանք ահաբեկիչներ չեն, նրանք անմեղ թուրքի կաթիլ անգամ արյուն չեն թափել: Նրանք շանսատակ են արել ցեղասպանների, որոնց 1919-ին հեռակա կարգով մահվան են դատապարտել հենց ձեր երկրի դատական իշխանությունները: Այնպես որ, գոնե լռեք, եթե զորու չեք նայել ճշմարտության աչքերին: Լռեք եւ շարունակեք մեծարել ձեր ոճրագործներին, եթե մեծարելու արժանի ուրիշները չունեք… Իսկ մենք խնկարկելու ենք ոսկեսիրտ եւ վրիժառու մեր ասպետներին, որոնց անունների կողքին դեռ նոր ասպետների անուններ են ավելանալու…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist