Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել-2

Մայիսի 18, 2023
Սոցիում
Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել-2
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
381
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մշո բարբառում մի բառ կա՝ «գռեխ», է լսվող ե-ն հնչում է ոչ թե փափուկ, այլ՝ շատ կոպիտ՝ գռըէխ, նշանակում է թարախ։ Բուն նշանակությունից զատ այսպես բնորոշվում է ամենավատ հատկանիշներ ունեցող մարդը։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մշեցիները գռըէխ են անվանում ծնողներին լքած զավակին, երեխային տիրություն չարած ծնողներին, ընտանիքի, ընկերության, հայրենիքի հարգը չիմացողին։ «Էդի գռըէխ ա». ահա՛ «էդ» մարդու բնութագիրը։ Երբ ասում են՝ «էդի գռըէխի նման կջոջընա», նշանակում է՝ «թարախի պես տարածվում է»։ Բայց «գռըէխ» չի ասվում, այսպես ասած` սովորական թարախը բնութագրելիս, ասենք՝ ասեղի ծակոցից առաջացած։ «Գռըէխ» բառը գործածվում է, երբ թարախը գարշահոտ է, փտախտը ցույց տվող։

Մեր սրբությունները հետեւողականորեն պղծվում են։ Երբ բառերի շարք կլկլացնողը եթերում պախարակում է Կոմիտաս վարդապետին, շատ բարդ է ասել` ով է ավելի «գռըէխ», կլկլացնո՞ղը, թե՞ դրան եթեր հրավիրողը, եթերում Կոմիտասի մասին բարբաջողին դաստիարակչական ապտակ չտվո՞ղը, եթեր հեռարձակո՞ղը, թե՞ այդ կլկլացնողի լսարանը, կամ՝ թե՞ այդ կլկլացնողին եթեր գցող «ուղեղը», որ պարզապես հերթական անգամ փորձում էր հանրությանը շեղել Արցախի թեմայից։

Բոլոր երկրներում հասարակ-ությունները մոմ են՝ անուշահոտ կամ անհոտ, մի քիչ կարծր կամ մի քիչ թույլ, բայց մոմ են։ Թե ինչ կարելի է ձեւել այդ հասարակ-ությունից,  կախված է ձեւողից եւ այն կաղապարից, որի մեջ լցվում է մոմը։ Ձեւողը պետությունն է։ Եթե պետական քարոզչությունն այնպիսին է, որ կլկլացնողն իրավունք ունի խոսելու Կոմիտասից եւ այն էլ` եթերում, ուրեմն կաղապարն էլ թույլ նյութից է. հետեւաբար, ձիու՝ այդ թույլ կաղապարում տաք մոմը թափես, կաղապարը ծռվելու է, էշ է դուրս գալու։ Հասարակ-ությունը գիտակից է կամ անուղեղ, հայրենասեր է կամ հայրենադավ, առաքինի է կամ անբարոյական, ազգային արժեհամակարգը պահող կամ ընդհանրապես արժեհամակարգից զուրկ, կախված է հենց պետության ընտրած կաղապարից։

Երբ «միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի չեն անցնում», դա էլ այդ ընտրած կաղապարի հետեւանքն է։ Արժեքներից զուրկ հասարակ-ությունը թմրանյութերով ու օրգիաներով է ապրում, եւ իր համար լրիվ միեւնույն է՝ ում հետ է սանձարձակ խրախճանքների մասնակցում եւ որտեղ։ Սանձարձակ հաճույքներն են կարեւոր՝ թեկուզ թշնամու հետ ու թշնամու տակ։ Դալեսի՝ Ժողովուրդների կործանման մեծագույն ծրագիրն այսօր էլ կենսունակ է եւ գործադրվում է։ Ծրագիրը կիրառել-չկիրառելը տվյալ պետության ցանկությունն է… Հենց այս պատճառով էլ ընդգծում ենք՝ կաղապարի պատասխանատուն պետությունն է։

Արժեզրկված հասարակ-ություններում ամեն ստորագույն միտք ոչ միայն քննարկվում, այլեւ հավանության էլ է արժանանում (հայտնի Օվերտոնի պատուհանների թեման է, որ քննարկել ենք «Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել» հրապարակումում (հունվարի 21, 2023)։ Այսպիսի, ցավոք, մեր հասարակ-ությունը կարող է քննարկել ընդհուպ մեր՝ հայկական հողերի հայապատկանության հարցը։ Այսպիսի հասարակ-ությունը կարող է հաշտվել լեռան համար թշնամու դեմ չպայքարելու որոշման հետ, որովհետեւ լեռը ձյունոտ է, վրան մի ծաղիկ էլ չկա, որ քաղեն-բերեն-ծախեն։ Կարող է հաշտվել լճի համար չպայքարելու որոշման հետ, որովհետեւ Երեւանին մոտ չէ, գնալու-լողալու-զխտկվելու համար հարմար չէ։

Հասարակ-ությունները չեն ինքնակրթվում, նրանց կրթում են, բայց դրա համար կրթողները (տարբեր ոլորտների պատասխանատուներ, մասնագետներ, մտավորականներ… պետություն) նախ իրենք պիտի կիրթ լինեն, դաստիարակություն ու արժեհամակագ ունենան, ընտանիք-տոհմ-ազգ շղթայի հարգն իմանան։ Այո, ոսկին ոսկի է, բայց հարգերը տարբեր են։ Եթե կրթողը նույնիսկ կրթություն ու դաստիարակություն ունի, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ կրթություն է ստացել եւ ինչպես է դաստիարակվել։ Թե չէ դալեսյան «ազատ աշխարհի կոսմոպոլիտներն» էլ լիքը դիպլոմ ունեն ու գիտեն՝ սեղանին դրված դանակ-պատառաքաղներից որը գործածել հերթական ուտեստը փորձելիս։

Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել։ Ու պետք է փակել կոպտորեն։ Դա անհրաժեշտ է Արցախի եւ Հայաստանի վաղվա օրվա  համար։ Հայկակա՛ն վաղվա։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում

Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist