Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Մայիսի 20, 2023
Սոցիում
Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարի, ապրիլին երկաթուղու Դալարիկ-Արաքս գծահատվածում գտնվող գծանցումում տեղի ունեցավ աղետալի դեպք. խճաքարով բարձված մի բեռնատարի վարորդ, խախտելով երթեւեկության կանոնները, անտեսելով, որ գծանցը փակվել է մոտեցող էլեկտրագնացքի անվտանգ անցման համար, փորձել է մինչ գնացքի մոտենալը շրջանցել արգելափակոցը, ինչը չի հաջողվել: Անխուսափելի բախման հետեւանքով տուժել է ոչ միայն բեռնատարի վարորդը, այլեւ էլեկտրագնացքի մեքենավարը (ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց), անմասն չեն մնացել նաեւ էլեկտրագնացքի 120 ուղեւորներից ոմանք, իսկ նյութական մեծ կորուստների մասին էլ ավելորդ է խոսել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆայել Սեխլեյանի տեղեկացմամբ՝ նոր ձեռք բերված, ժամանակակից էլեկտրագնացքի վնասները վերականգնելու համար պահանջվելու է առնվազն 20 միլիոն դրամ: Գծանցումներում նման դեպքերը, ցավոք, հազվադեպ չեն, եղել են, որ ունեցել են ավելի ողբերգական հետեւանքներ, ուղեկցվել մարդկային կորուստներով: Ահա ինչպիսի ավարտ է ունենում, երբ վարորդները ընդամենը մի քանի րոպե չեն համբերում գծանցումներում՝ մինչեւ գնացքի անցնելը:

Ոչ մի երկաթուղի ապահովագրված չէ վթարներից ու դժբախտ պատահարներից: Բայց դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը կախված է այն բանից, թե վթարները տեխնածի՞ն են, թե՞ առաջացել են մարդու անհոգության, անտարբերության հետեւանքով: Ի՞նչ կարելի է ասել այն դպրոցականների, մարդկանց մասին, ովքեր երկաթուղու ռելսերի վրա դնում են մետաղի, փայտի կտորներ ու ապահով հեռվից դիտում, թե ինչ կպատահի մոտեցող գնացքի հետ: Մի քանի օր առաջ դպրոցականները ռելսերի արանքում ամրացրել էին երկաթուղային գծի մեխ (կաստիլ): Մոտենում էր 1900 տոննա  դյուրավառ նյութերով բեռնված գնացքը՝ գրեթե 100 կմ/ժամ արագությամբ, որը վթարային արգելակման դեպքում անգամ կանգնում է մոտ 1 կմ անցնելուց հետո: Շնորհիվ մեքենավարի աչալրջության՝ հնարավոր եղավ խուսափել առավել լուրջ հետեւանքներից: Ինչ խոսք, գնացքը վնասներ ունեցավ, հուրախություն մեզ՝ հրդեհ տեղի չունեցավ: 

Երկաթուղում տարօրինակ դեպքերի պակաս չկա: Գիտենք, որ ոմանք  անհոգորեն քար են նետում գնացքների ուղղությամբ: Տարիներ առաջ Ղալթախչի կայարանի մոտակայքում մարդատար գնացքում քարի հարված ստանալուց հետո կոտրված ապակիների պատճառած վնասի հետեւանքով այդպես էլ կուրացավ 12 տարեկան մի աղջնակ: Հենց այս տարի փետրվարին նույն պատճառով (Արտաշատում դիմապակուն ստացած քարի հարվածից) երկար ժամանակ հիվանդանոց ընկավ էլեկտրագնացքի վարորդը: Կարելի է շատ ու շատ օրինակներ բերել, երբ դժբախտ պատահարների հեղինակները անչափահասներն են: Սպիտակ-Նալբանդ հատվածում տղան փորձեց գծերով անցկացնել իրենց 6 կովը: Չհասցրեց: Հայտնվեց  էլեկտրագնացքը, կովերին տապալեց եւ ընկավ ռելսերից: Ծնողները վստահում են երեխաներին անասունները արածեցնելու տանել, նրանք անհոգորեն ուզում են անցնել գծերի վրայով, իսկ այդ պահին գնացքն է հայտնվում: Ականջակալներով երաժշտություն լսելով զբոսնել են գծերի մեջ, ոմանք կամեցել են անցնել գնացքի տակով, բարձրացել են վագոնի տանիք ու կախվել բարձր լարման հոսանքագծերից…  

Ո՞ր մեկն ասես ու օրինակներ բերես: Դպրոցական արձակուրդի անհոգ օրերը մոտենում են: Արձակուրդներին մեր երեխաներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում: Նրանք հաճախ անհոգության, չիմացության հետեւանքով հայտնվում են վտանգավոր իրավիճակներում, որոնք երբեմն ունենում են ողբերգական վերջաբան: Ինչ խոսք, խուսափել հնարավոր է, եթե մենք՝ բոլորս (առաջին հերթին ծնողները) լինենք զգոն, երկաթուղու նկատմամբ հանդես բերենք լուրջ ուշադրություն: Չէ՞ որ երկաթուղով մեր հացն է գալիս, նաեւ՝ մեզ այնքան շատ անհրաժեշտ այլ կարեւոր բեռներ: Այս տարվա ընթացքում երկաթուղու շնորհիվ արդեն մեր երկիր են հասցվել ավելի քան 83274 տոննա բեռներ՝ հացահատիկ, հեղուկ վառելանյութեր, շաքարի հումք, թեթեւ եւ ծանր արդյունաբերական արտադրանք, դեղորայք, սննդամթերք: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այս տարի արդեն 2040 տոննա ապրանք մեր երկիր ավելի շատ է ներմուծվել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հոգսերից մեկը երկաթուղում անվտանգ երթեւեկության ապահովումն է: Այդ նպատակով քիչ ջանքեր ու միջոցներ չեն ներդրվում:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Հայկական հետքը՝ Բաքվում

Հայկական հետքը՝ Բաքվում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist