Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առաջնագծում-4

Ապրիլյան քառօրյայի, հետագա օրերի մասին եւ ոչ միայն…

Մայիսի 25, 2023
Սոցիում
Առաջնագծում-4
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
382
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գարունն այստեղ վաղուց իր իրավունքի մեջ է, տեր է բնությանը: Տիրոջ իր իրավունքով է այստեղ նաեւ հայ զինվորը, ով մեր տան շեմին է կանգնել վահանի պես ու իր կամքն է թելադրում թշնամուն: Հայոց երկրի հարավային սահմանում ենք՝ մարտական հենակետերում: Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ է վաշտի հրամանատար, կապիտան Խաչիկ Ադամյանը, ով արդեն տարածքի տարիների պաշտպանն է: Խաչիկի հոր՝ Ալաշկերտի դպրոցի զինղեկ Ռոբերտ Ադամյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի եւ Կովսական քաղաքային համայնքի աշխատակազմի հաշվապահ Մեխակ Հայրապետյանի հետ (որպես կամավորներ՝ վերջերս նրանք նույնպես առաջնագծում էին) այստեղ ենք:

Մինչեւ հենակետ հասնելը՝ առաջնագծի ուղեկալում հանդիպեցի ՀՀ ԵԿՄ Ապարանի տարածքային բաժանմունքի նախագահ Մակիչ Վարդանյանին եւ նրա զինակից Գրիգոր Հակոբյանին: Տղաները նույնպես հենակետ պետք է հասնեին: Զրուցում ենք. մոտ մեկ ամիս է, ինչ ապարանցիների խմբով տարածքում են: Ծանոթանում եմ ուղեկալի հերթափոխի տղաների հետ: Տանկիստներ են. Հարություն Բեկթաշյանն Ալավերդիից է, 15 ամիս է, ինչ պաշտպանում է հայոց սահմանը: Ընկերը՝ կրտսեր սերժանտ, նշանառու Հրանտ Դավթյանը, Հաղարծին գյուղից է (2 ամսից զորացրվելու է): Ավագ մեխանիկ-վարորդ, եֆրեյտոր Արամ Բադալյանը Արարատից է, 10 ամսվա ծառայող է: Այս օրերին տղաները «երկաթյա նժույգով» կատարել են իրենց առաքելությունը: Համեստորեն են խոսում մարտական գործողությունների մասին: Եղավ թույլտվություն, եւ ապարանցիների մեքենայի ուղեկցությամբ շարժվեցինք դեպի մարտական հենակետ: Այստեղ ջրի բաքերի մոտ մի խումբ զինվորներ դիմավորում են մեզ: Արեգ Սարգսյանը ՀՀ Մարտունի քաղաքից է. դեռ մեկ տարուց ավելի պետք է ծառայի Հայոց բանակում: Գիտի իր անելիքը եւ կատարում է անտրտունջ: Մարտական ընկերը՝ Սուրիկ Բարսեղյանը, Արթիկի տարածքի Հայկասար գյուղից է: Նույն զորակոչից ընկերացել ու հարազատացել են: Այստեղից խրամուղին ձգվում է դեպի առաջնագիծ՝ մարտական հենակետ: Վաշտի հետախուզության պետ, ավագ-լեյտենանտ Արման Սարգսյանի ուղեկցությամբ հասնում ենք, ինչպես ասաց վաշտի հրամանատարը, «Ծառայողական ընտանիք», որտեղ ժամկետային զինծառայողներն ու կամավորականները միասին մեր երկրի անդորրն են ապահովում: Ծանոթանում ենք տարածքին. որոշ հատվածներում շատ մոտ է թշնամին, ինչն էլ ավելի զգոն ու աչալուրջ է դարձնում տղաներին: Բարձրացող կանաչ խոտը եւս խոչընդոտ է: Կամավորականները Հադրութի շրջանից են: Մարտական գործողություններն սկսվելու առաջին օրերից թիկունք են դիրքապահ զինվորներին: Աշոտ Գրիգորյանն ու Սարգիս Խաչատրյանն Ակնաղբյուր գյուղից են:

Կարմրակուճ գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, դասակի հրամանատար Տիգրան Դավթյանը, ավարտելով մարշալ Բաղրամյանի անվ. ուսումնական կենտրոնը, 14 տարի է, ինչ ծառայում է բանակում: Ունի 2 որդի եւ հավատացած է՝ զավակներն իր գործն են շարունակելու: Աշոտ Բադասյանը Մեծ Թաղեր գյուղից է, անցած դեկտեմբերին է զորացրվել, սակայն ապրիլյան դեպքերն ստիպեցին, որ հայրենիքի զինվորը նորից զենք վերցնի եւ բարձրանա մարտական հենակետ: Նորայր ու Նվեր Դանիելյան երկվորյակ եղբայրները 10 ամսվա ծառայողներ են, ունեն կրտսեր սերժանտի կոչում: Շատ են իրար նման, ու հաճախ հրամանատարները շփոթում են տղաներին: Ավագ-լեյտենանտ Արման Սարգսյանը պատմեց՝ մի անգամ հանձնարարություն է տվել Նվերին, եւ քիչ անց տեսել է՝ հենակետում է: Զայրացել է, որ հրամանը չի կատարվել, իսկ պարզվել է՝ դիմացը Նորայրն է (ժպտերես ներկայացել է որպես Նվերի եղբայր): Հրազդան քաղաքից է Արման Սարգսյանը, ով ավարտել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմ. ինստիտուտը, ավարտելուց հետո ծառայել բանակում, սակայն առողջական խնդիրներ է ունեցել, զորացրվել է: Լինելով հոգով զինվոր՝ 2 ամիս է, ինչ նորից է անցել ծառայության եւ հետախույզի իր մասնագիտությամբ օժանդակում է վաշտի տղաներին:

Մեր՝ հենակետում անցկացրած ժամանակահատվածում թշնամին մի քանի անգամ կրակոցներ արձակեց: Զինվոր Վրեժ Դավթյանը, ում մնացել է ընդամենը 2 ամիս, որ վերադառնա հայրենի Խոր Վիրապ, ասաց՝ սովորական երեւույթ է, լինում է, որ ամբողջ օրն են այսպես անկանոն կրակում: Վերջապես զրուցեցինք վաշտի հրամանատարի հետ: Ավարտելով Միջնավանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ ընդունվել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվ. ռազմական վարժարան, այնուհետեւ ուսումը շարունակել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո ծառայության է անցել Հայոց բանակում՝ սկզբում որպես դասակի հրամանատար, իսկ 1 տարուց ավելի վաշտի հրամանատար է: Այդ ընթացքում Խաչիկն ու իր վաշտը հայրենի սահմանը պաշտպանել են ու թույլ չեն տվել, որ թշնամին ոտնձգություն կատարի: Որպես օրինակելի զինվորական՝ արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, «ԶՈՒ-20-ամյակ» հուշամեդալի, այլ պարգեւների: Այժմ ուսանում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության բաժնի 5-րդ կուրսում: Գերազանցիկ ուսանողին անհանգստացնում է այն, որ առայժմ չի կարող մասնակցել ուսումնական գործընթացին, մտահոգ է՝ դիպլոմն ուշ կստանա: Այս տարվա ապրիլի սկզբին թշնամու կողմից ձեռնարկած աննախադեպ հարձակումը նույնպես տղաները դիմավորեցին արիությամբ: Համեստորեն է պատմում կատարած քաջագործությունների մասին:

-Մեր վրա դրված պարտականությունն ենք կատարել,- ասաց Խաչիկը:

Իմ հարցին՝ իսկ ո՞րն էր դա, հետեւյալն ասաց.

-Հենց սկզբից հայտնաբերել ենք թշնամու կրակային հենակետերը, որտեղից անցել էին հարձակման: Ճնշել ենք թշնամու առաջխաղացումը, ոչնչացրել շատերին: Փոխհամագործակցելով հրետանու հետ՝ տվել ենք թուրքերի տեղակայման տվյալները, ինչն էլ եղավ թշնամու գերեզմանը: Մեծ գործ արեցին մեր զինվորները, ովքեր առանց վախի, հոգեպես ամուր ու հաստատակամ՝ իրենց տեղում մնացին՝ ամուր պահելով մեր սահմանը:

 Այժմ էլ հենակետի տղաները մշտապես հետեւում են թշնամու գործողություններին եւ հանգիստ վերահսկում իրենց վստահված տարածքը: Վաշտի հրամանատարը գոհ է նաեւ կամավորականներից, ովքեր մեկ ամսից ավելի է՝ թիկունք են իրենց. միասին ավելի հեշտ է ու ապահով: Անդրադառնալով պատերազմական գործողություններին՝ Խ. Ադամյանը նշեց, որ իր ու շատ-շատ զինվորականների ցանկությունն է, որ պատերազմներ չլինեն, ոչ մի հրամանատար չի ցանկանում, որ իր զինվորը, զինակիցը զոհվի, վիրավորվի: Սակայն, եթե կա երկրի պաշտպանության, անվտանգության, հայ մայրերի ու երեխաների անդորրը պահպանելու խնդիր, հենց հայ զինվորն է պարտավոր իրագործել դա, թեկուզ կյանքի գնով, օրեր, ամիսներ ու տարիներ խրամատներում հսկելով:

Օրը, որ ամպամած ու մառախլապատ էր, երեկոյանում էր, դառնում վտանգով հղի: Ինչպես ժողովուրդն է ասում. «Գայլն ամպ օրին է որսի դուրս գալիս»: Պետք է ավելի զգոն ու պատրաստ լինել: Նենգ է մեր թշնամին, միշտ գործում է գողի պես: Վաշտի հրամանատարը տալիս է հանձնարարականներ, եւ յուրաքանչյուր զինվոր գիտի իր անելիքը, ով որ դիտակետում է հսկելու: Տղաներին հրաժեշտ տալուց առաջ ընթրեցինք միասին: Խաչիկի ուղեկցությամբ խրամուղով հետ ենք վերադառնում: Վաշտի հրամանատարը ցույց է տալիս մի քարե կացարան ու խրամուղի, որտեղ սկզբում եղել է տվյալ հենակետը: Սակայն դիրքը ոչ հարմար լինելու պատճառով զոհ են ունեցել, ստիպված թշնամուն հետ են քշել ու ամրացել ավելի առաջ ու հարմար դիրքում: Մթին դուրս եկանք առաջնագծից. Խաչիկն ու մի զինվոր մեզ դարձյալ ուղեկցեցին որոշ հատված, որ չշփոթենք ճանապարհը:

Վերադառնում ենք ազատագրված մեր հայրենիքի մի հատվածով, որտեղից սկսվում է հայ ժողովրդի անվտանգությունը: Բարձր է Ռոբերտի տրամադրությունը. աչքով տեսավ որդու վաշտին վստահված հայրենի սահմանի անվտանգությունը: Ամբողջ ճանապարհին մտքով զինվորների հետ էի, զինվորներ, որոնք իրենց անձնազոհությամբ մեր անվտանգությունն են ապահովում, որոնք ապրիլի սկզբին զրոյի հասցրեցին թուրքի ու մեր ժողովրդին թշնամի այլ քաղաքական հզոր ուժերի ծրագիրը, զինվորներ, որոնք գիտեն, որ միայն իրենք են հայության ու հայոց հողի ապավեն-պաշտպանը:

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist