Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հուլիսի 23, 2021
Սփյուռք
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
292
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն»:

Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա. «Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին»:

Եզրափակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ:

Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա որպես նորամուծություններ կարևորել է տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով:

«Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- հավելել է փոխնախարարը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ:

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝

ուսուցում մանկապարտեզում,

ուսուցում մեկօրյա դպրոցում,

տարրական ուսուցում,

հայոց լեզվի և գրականության դասավանդում,

Հայոց պատմության դասավանդում,

հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում,

վերապատրաստում տնօրենների համար:

Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է  «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:

Թեգեր: ԿԳՄՍ նախարարությունկրթությունուսուցիչՍփյուռք
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Ծառուկյանն ուղերձով դիմել է Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին

Ծառուկյանն ուղերձով դիմել է Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին

Տոկիո-2020. Խաղերը թվերով ու փաստերով

Տոկիո-2020. Խաղերը թվերով ու փաստերով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist