Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Խմբագրական. Հաւաքական Յոյս` Վերականգնումի

Օգոստոսի 4, 2021
Սփյուռք
Խմբագրական. Հաւաքական Յոյս` Վերականգնումի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պէյրութի նաւահանգիստի պայթումը աշխարհի տարածքին որոտացած պայթումներուն մէջ իր հզօրութեամբ, տարողութեամբ եւ գործած աւերով կը գրաւէ առաջին հորիզոնականները:

Պայթումի ատեն արդէն Լիբանանը ենթարկուած էր տնտեսական պաշարումի, ինչ որ յաւելեալ ծանրութեան տակ դրաւ ամբողջ հասարակութիւնը:

Միջազգային ընտանիքի անդամ երկիրները զգուշաւորութեամբ հասցուցին տարբեր բնոյթի օժանդակութիւններ: Բոլորը նկատի կ՛ունենային աշխարհաքաղաքական կեդրոնի կողմէ կիրարկուող պատժամիջոցային քաղաքականութիւնը:

Այդուհանդերձ, օժանդակութիւնները, կառավարութիւնը շրջանցելով, տարբեր տեսքերով հասան քաղաքացիին: Ոչ կառավարական կազմակերպութիւնները յաւելեալ ենթահող հարթեցին` կայանալու, քաղաքացիներուն հետ կապ հաստատելու, օժանդակութիւններ տրամադրելու:

Հասարակութիւնը դէմ յանդիման գտնուեցաւ պետական օղակներու անդամալոյծ վիճակին եւ անոր դիմաց պետական ծառայութիւններու համապատասխան գործունէութիւն ծաւալող ոչ կառավարական կազմակերպութիւններու աշխուժ երեւոյթին:

Այս երեւոյթը պիտի շարունակուի յայտնապէս: Նոյնիսկ նոր կառավարութեան կազմութիւնը չի կրնար կտրուկ կշռոյթներով վերականգնել պետական ծառայութիւններու կազմակերպումը: Ուրեմն այդ բացը պիտի լրացնեն ոչ կառավարականները, որոնց գործունէութիւնը չի պայմանաւորուիր Պէյրութի նաւահանգիստի հետեւանքները վերացնելու գործառոյթներով միայն:

Թերեւս միակ համայնքը լիբանանահայութիւնն էր, որ օժանդակութիւններու կազմակերպման ցանցային համակարգի փայլուն կատարողականութիւն ցուցադրեց: Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններէն, Քանատայէն, Հարաւային Ամերիկայէն, Միացեալ Նահանգներէն, Աւստրալիայէն մինչեւ եւրոպական երկիրներ ու միջինարեւելեան մեր համայնքները` բոլորը անխտիր կազմակերպեցին դրամահաւաքներ, սննդեղէնի, դեղորայքի ամբարումներ եւ ուղարկումներ:

Բոլորը ունէին այն գիտակցութիւնը, որ լիբանանահայութիւնը համասփիւռքեան նշանակութիւն ունեցող կեդրոնական համայնք է, եւ անոր հարուածուիլը սփիւռքին ու համայն հայութեան հասած հարուած է:

Ցանցային այս համակարգի աշխատելուն առընթեր, կար նաեւ ներքին ինքնակազմակերպումը: Ամբողջ լիբանանահայութիւնը ներկայացնող յարանուանական, կուսակցական եւ միութենական կազմակերպութիւնները համախմբուեցան` վերականգնելու համար հարուածուած լիբանանահայութիւնը:

Թէ՛ ներքին ինքնակազմակերպումը եւ թէ՛ համահայկական ցանցային համակարգի օժանդակութիւնները պարզեցին եզակի պատկեր` ամբողջ լիբանանեան հասարակութեան մէջ: Ոգին եւ աշխատանքային փորձառութիւնը համատեղուած` տուին արդիւնք. լիբանանահայը ոչ միայն ստացաւ կենցաղային անհրաժեշտ կարիքները` սնունդ, դեղորայք եւ ի պահանջել հարկին` հիւանդանոցային խնամք, այլ նաեւ վերանորոգեց իր բնակարանը, վաճառատունը եւ յուսաց: Յուսաց, որ արտաքին հանգամանքները փոփոխութիւն կը բերեն ներլիբանանեան կեանքին  եւ երկիրը տնտեսականօրէն կ՛ապաշրջափակեն:

Մեր այսօրուան թիւը ամբողջովին յատկացուած է Պէյրութի նաւահանգիստի զոհերու յիշատակին, լիբանանահայութեան ինքնակազմակերպումին եւ համահայկական համակարգային ցանցի արդիւնաւէտ աշխատանքին:

Բայց նաեւ` հաւաքական յոյսին. կեդրոնական հանգամանք ունեցող լիբանանահայութեան վերականգնումին:

Aztagdaily.com

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են սեւ չամանի ակտիվությունը COVID-ի դեմ

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են սեւ չամանի ակտիվությունը COVID-ի դեմ

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են պրոակտիվ

Ընդդիմությունը վստահեցնում է՝ երկրի անվտանգության և այլ հարցերում լինելու են պրոակտիվ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist