Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց

Օգոստոսի 5, 2021
Սփյուռք
Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու հավանականությանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բեյրութի նավահանգստի պայթյունից արդեն մեկ տարի է անցել, սակայն Լիբանանի ֆինանսական, տնտեսական և քաղաքական խնդիրները դեռևս մնում են չլուծված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Լիբանանում տիրող ներկա իրավիճակը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ 2020 թ. օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի բոլոր հանգամանքները դեռևս չեն պարզվել, հետաքննությունը չի ավարտվել, ինչը հասարակական հուզումների և քաղաքացիական անհնազանդության առիթ է տալիս: Այս պայմաններում բանկային, դրամական, ֆինանսատնտեսական, վառելանյութերի, դեղորայքի հետ կապված խնդիրները և քաղաքական անորոշությունը էլ ավելի են խորացնում ճգնաժամը:

«Ծանր տագնապ է հատկապես սոցիալ-տնտեսական առումով, լիբանանյան դրամանիշի անկումը շարունակվում է, սղաճ է, բնականաբար, և սա բնութագրվում է իբրև Լիբանանի ֆինանսատնտեսական պաշարում, որտեղ միջազգային ընտանիքը պայմաններ է դնում՝ թափանցիկություն, պայթյունի պատասխանատուների հաշվետվություն, անկախ արդարադատություն: Հիմա նաև ժողովուրդը և որոշ կազմակերպություններ այս առիթով տեղի ունեցող ցույցերի ժամանակ պահանջում են բոլոր պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերացում, որպեսզի դատավարություն ընթանա, մարդիկ կանչվեն իբրև վկա կամ իբրև մեղադրյալ: Այլ խոսքով՝ մարդիկ պահանջում են անկախ և արդար դատավարություն: Սակայն մի կողմից պայթյունի հետաքննությունը դեռ չի ավարտվել, հասցեական մեղադրանքներ դեռևս չկան, մյուս կողմից՝ ֆինանսական, տնտեսական շատ ծանր իրավիճակ է», – ասաց Շահան Գանտահարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ քաղաքական դաշտում նույնպես անորոշ վիճակ է: Սաադ Հարիրիից հետո նշանակվել է նոր վարչապետ՝ Նաջիբ Միկատին, որն առայժմ կառավարություն չի ձևավորել:

«Չնայած հայտարարությունները փորձում են որոշակի լավատեսություն ստեղծել, բայց դեռևս տեսանելի չէ կառավարության կազմը: Իսկ նման իրավիճակում կառավարության բացակայությունը հավելյալ ճգնաժամ է ստեղծում»,- ասում է Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքի կացությանը՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ լիբանանահայությունը, բնականաբար, կրում է այն բոլոր ծանր հետևանքները, որոնք ընդհանրապես լիբանանյան հասարակությունն է կրում, քանի որ այդ հասարակությանը մաս կազմող համայնք է: Միակ տարբերությունն այն է, որ վերջին մեկ տարվա ֆինանսական, սոցիալական, տնտեսական ծանր ճգնաժամի օրերին լիբանանահայ համայնքը ստացավ Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Արցախի, այստեղ ապրող հայրենակիցների աջակցությունը:

«Սա եզակի հանգամանք է: Ուզում եմ ասել՝ համահայկական ցանցային կառույցը շատ ճիշտ և նպատակաուղղված աշխատեց ե՛ւ դրամահավաքներ կազմակերպելու, ե՛ւ օժանդակություններ ուղարկելու, ե՛ւ բարոյական ու այլ բնույթի աջակցություններ ցուցաբերելու առումով: Սա կարևոր հանգամանք է, որի վրա պետք է ուշադրություն կենտրոնացնել», – նշեց «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

Շահան Գանտահարյանի խոսքով՝ բնական է, որ ճգնաժամի ու առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով նաև մարդկանց որոշ արտահոսք է տեղի ունենում Լիբանանի հայ համայնքից: Բայց հետաքրքիր է, որ այլ երկրներ գնալու լիբանանահայերի փափագի ու մղումի համապատկերում կան նաև Հայաստան վերադառնալու միտումներ:

«Զանգվածային առումով նման երևույթ չկա, բայց, բնականաբար, կան հայեր, որոնք Հայաստան են մեկնում: Ասեմ նաև, որ լիբանանյան ավիաուղիները դեպի Երևան իրականացնում է շաբաթական երեք թռիչք, և այդ թռիչքները ակտիվ աշխատում են, այսինքն՝ անգամ այս պայմաններում մարդկանց կապը Հայաստանի հետ ակտիվացել է», – Բեյրութից հաղորդեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

2020 թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի էր ունեցել հզոր պայթյուն: Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց էր անօթևան: Զոհվել էր 190 մարդ, տուժել՝ 6 500: Պաշտոնական վարկածով՝ պայթել էր նավահանգստի պահեստներից մեկը, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ՝ ավելի քան 2 700 տոննա ամոնիումի նիտրատ:

Արամ Սարգսյան

Թեգեր: ԼիբանանՇահան ԳանտահարյանՍփյուռք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը վարժանքներ են սկսել Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում

Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը վարժանքներ են սկսել Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist