Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Թուրքիայում տպագրվող ամենահին թերթը հայերեն է

Նոյեմբերի 30, 2021
Սփյուռք
Թուրքիայում տպագրվող ամենահին թերթը հայերեն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
337
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ

-Պարո՛ն Գոչունյան, ստամբուլահայ մտավորականության՝ հարուստ պատմություն ունեցող «Ժամանակ» թերթն այսօր խնդիրներ ունի. ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, ինչի՞ց են ծագել դրանք:

-Թերթի խնդիրները հիմնականում ֆինանսական, նյութական են: Բոլորս էլ հայ մամուլի իրականությունը գիտենք, մեր թերթը երբեք խոշոր ֆինանսական ռեսուրսներ չի ունեցել, բայց ունեինք նվազագույն պայմաններ: Վերջին 4-5 տարիներին հավասարակշռությունները խախտվեցին` պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Վերջին տարիներին անորոշություն կար Թուրքիայի հայության շրջանում. պառակտում նկատվեց: Այդ ամբողջ ժամանակ մենք փորձում էինք անաչառ լինել` բոլոր կողմերին բացատրելով, որ խնդիրը լուծելու ներուժ ոչ մի կողմն իրականում չունի. խնդրի լուծումը միասնականության մեջ է: Մարդիկ մեզ սկսեցին պիտակավորել, քանի որ ինչի մասին որ զգուշացնում էինք, հաջորդ պահին իրականություն էր դառնում: Այդպես որոշեցին, որ մեր թերթը զրկեն համայնքի ֆինանսական աջակցությունից: Թերթում մանրամասնորեն լուսաբանվում են Թուրքիայի հայության իրավունքների, պետության հետ ունեցած հարաբերությունների մասին իրադարձությունները, ինչպես նաեւ մեր հայրենի Հայաստանին առնչվող հոդվածներ են տպագրվում: Պարզապես, մեր առանձնահատկությունն այն է, որ աշխատում ու ապրում ենք թուրքահայ իրականության մեջ. «Ժամանակի» բնօրրանը պոլսահայությունն է:

-Դուք նշեցիք, որ բեւեռացումների հետեւանքով զրկվեցիք համայնքի միջոցներից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչ այդ համայնքային ի՞նչ հնարավորություններ կային:

-Համայնքային կառույցներն ավանդաբար պաշտոնական ծանուցումներ են տալիս մամուլին: Սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար այդ գործընթացը նվազում է: Դրա վրա նաեւ անմիջական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսական վիճակը, համավարակով պայմանավորված դժվարությունները, որոնց հետեւանքով եկամտի շատ լուրջ կորուստ ունեցանք: Ունենք վարձակալած երկու տարածք` խմբագրակազմի ու տպագրական աշխատանքների համար: Դրանք պահելը բավական բարդ դարձավ մեզ համար, այսինքն` հանգեցինք մի կետի, որ հաջորդ քայլն անելն այլեւս հնարավոր չէ: Այս օրհասական պահի իրավիճակին փորձում ենք ամեն գնով հաղորդ դարձնել համայնքին, որ գոնե մեր մեկ տարվա բյուջեն ապահովենք, կարողանանք աշխատել: Մենք հստակ գիտակցում ենք, որ ժամանակները փոխվում են, ու մեր թերթը պայմանական տասը տարի հետո հնարավոր է դուրս գա շրջանառությունից, սակայն նաեւ տեսնում ենք, որ դեռեւս տպագիր տարբերակի պահանջարկ կա:

-Թերթն ի՞նչ տպաքանակով է լույս տեսնում:

-Այս պահին ունենք 1000 տպաքանակ: «Ժամանակ» օրաթերթն ամենահին հայերեն օրաթերթն է, որը 114 տարի ի վեր անընդհատ լույս է տեսնում: Մենք ցանկանում ենք ժամանակակից լրատվական միջավայրին համապատասխան քայլել, իսկ դրա համար պատրաստվել է պետք, որը նաեւ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: Ունենք պաշտոնական կայքէջ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ենք ներկայություն ապահովում: Մեր գործունեության մաս է նաեւ գրքերի հրատարակումը: Այսինքն` սա միայն թերթ չէ, այլեւ բազմաֆունկցիոնալ կառույց:

-Պարո՛ն Գոչունյան, որքանով հասկանալի է, Դուք ունեք նաեւ Ձեր առանձին տպարանը, որտեղ բացի թերթից նաեւ հրատարակչական գործեր էլ եք անում: Կմանրամասնե՞ք:

-Մենք հրատարակչական գործունեություն իրականացնում ենք ոչ նրա համար, որ մեր տպարանն ունենք, քանի որ այն բավական համեստ է ու միայն մեր օրաթերթը տպելու հնարավորություն է տալիս: Պետք է նշեմ, որ Ստամբուլը, լինելով մեծ քաղաք, կենտրոնական տեղամասերում չունի տպագրատներ, ուստի որեւէ բան տպելու համար կիլոմետրեր պետք է հատել: Թերթը չի սպասում. կազմվելուց հետո պետք է անմիջապես տպվի, թե չէ հետո այլեւս պիտանի չի լինի, քանի որ թերթը երեկոյան է տարածվում: Զուգահեռաբար աշխատում է նաեւ մեր կայքէջը, որը խթան է համարվում տպագիր թերթի համար: Մեր ցանկությունը հետեւյալն է` ավանդականը վերարտադրելով քայլել ժամանակին համընթաց:

-Իսկ թերթը քանի՞ էջ է ու ի՞նչ ձեւաչափով է լույս տեսնում, հատավաճա՞ռ է, թե՞ նաեւ բաժանորդագրություն կարելի է անել:

-Թերթը 4 էջ է, այլեւս փոքրացված չափով է լույս տեսնում: Ե՛վ հատավաճառ է, եւ՛ բաժանորդագրություն անելու հնարավորություն ունի, էլեկտրոնային բաժանորդագրության ձեւաչափ էլ ունենք: Սա շանս է ընձեռում սփյուռքին հասու դարձնելու մեր թերթը:

-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր օրաթերթի խնդիրների հանգուցալուծումը:

-Նախեւառաջ, պետք է կազմել ճանապարհային քարտեզ ու շարժվել դրանով: Սկզբնական շրջանում պետք է մեր հաջորդ տարվա բյուջեն ապահովենք, որպեսզի կարողանանք աշխատեցնել թերթը: Այսօր մեր մայր հայրենիքը դժվարին կացության մեջ է, եւ, իսկապես, վատ ենք զգում, որ այս օրհասական պահին նման խնդիր ենք բարձրացնում: Արեւմտահայերենով հաղորդակցվողների համար «Ժամանակ» օրաթերթի չլինելը բարոյալքիչ հանգամանք է, քանի որ նրանց համար դա ամուր հենարան է մամուլի դաշտում:

-Պարո՛ն Գոչունյան, իսկ մեր օրաթերթն ինչո՞վ կարող է նպաստել Ձեր խնդիրների լուծմանը:

-Մենք ցանկանում ենք` այս ահազանգը համատարած արձագանք գտնի. հնարավոր է՝ լինեն որոշ լծակներ, անհատներ, կառույցներ, որոնք չնայած այս հանգամանքներին` կարող են գնահատել պատմություն կերտած օրաթերթի բացառիկ նշանակությունը եւ օգնել դիմագրավելու նրա առջեւ ծառացած մարտահրավերները: Մենք բաց ենք առաջարկների ու համագործակցության համար: Շնորհակալություն:

Թեգեր: Արա ԳոչունյանթերթԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
«Երեքհարյուրի նամակը» ստորագրած հայ գիտնականը

«Երեքհարյուրի նամակը» ստորագրած հայ գիտնականը

Մոռացումը ոչ թե ժամանակի, այլ կործանման հետեւանք է

Մոռացումը ոչ թե ժամանակի, այլ կործանման հետեւանք է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist