Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

Մեծ բանաստեղծի շունչն ու ոգին՝ նրա հայրական տանը

Մայիսի 25, 2022
Սփյուռք
«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Առաջին անգամ եղա Ջավախքում, որտեղ ծնվել են մեր ազգի շատ մտավորականներ՝ Ջիվանին ու Հավասին, Վարդգես Սուրենյացն ու Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Քաջազնունին եւ այլ երեւելիներ։ Մեր ժողովրդի ամենասիրելի պոետներից է Վահան Տերյանը, ում բանաստեղծությունները գերել են դպրոցականի ու երիտասարդի, ուսանողի ու տարեցի։ Սիրո ու հայրենիքի, աշնան ու գարնան երգիչը նույնպես Ջավախքում է ծնվել՝ Գանձա գեղատեսիլ գյուղում։ Ու բախտ ունեցա լինել մեծ պոետի ծննդավայրում, նրա մանկության օրրանում։

Գանձան մեծ ու շեն, մոտ 2600 բնակիչ ունեցող հայաբնակ գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Փարվանա լճի հարավային ափին է, Նինոծմինդա քաղաքից 22 կմ հեռու, ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա։ Գանձան, ինչպես նաեւ հայաբնակ այլ բնակավայրեր վերահայացել են 1830-ական թթ. Էրզրում, Կարս, Արդահան, Սալմաստ եւ այլ բնակավայրերից եկած մեր հայրենակիցներով։ Գանձայի բնակչության հիմնական մասը սերում է Էրզրումի գավառի Կարճնկոց (Կռճնկոտ) գյուղից, որը ներկայումս Թուրքիայում է եւ կոչվում է Եսիլովա։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի, Օզնի գյուղի «ԱրՄաթ» կենտրոնի հիմնադրման աջակիցներից «Հրայր եւ Աննա Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանի եւ նույն կառույցների ներկայացուցիչների հետ այցելեցինք Տերյանի տուն-թանգարան (տնօրեն՝ Վաղարշակ Թանգամյան)։ Ի դեպ, ՋԱՀ-ի օժանդակությամբ եւ մոտ 30 բարերարների աջակցությամբ հիմնանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որտեղ նաեւ տեխնոլոգիական լուծումով ցուցադրություն կա։ Գանձայի Սուրբ Կարապետը քարաշեն, սրբատաշ քարերով կառուցված գմբեթավոր եկեղեցի է։ Կառուցվել է 1859 թ. գյուղի բնակչության ջանքերով եւ Գրիգոր քահանայի (Վահան Տերյանի պապի) ղեկավարությամբ։ Մինչեւ այժմ համարվում է շրջանում նմանը չունեցող սրբատուն թե իր 19.10 x 12.73 մ արտաքին չափերով, թե ճարտարապետական կառուցվածքով։

Եկեղեցու հարեւանությամբ է Տերյանի հայրական տունը։ Այն պահպանվել է նախկին տեսքով, տան կահ-կարասիով, որոշ կենցաղային ու գյուղատնտեսական իրերով, տեր Գրիգորի՝ հոգեւորականի գլխարկով ու հագուստով, ցորենի ու ալյուրի ամբարներով եւ այլ իրերով։ 1957-ից գործում է որպես  Տերյանի տուն-թանգարան։ Այստեղ Վահանն անցկացրել է իր մանկությունը, պատանեկությունը, երբ ամառային արձակուրդներին տուն էր գալիս Թիֆլիսում, Մոսկվայում ու Ս. Պետերբուրգում 1897-1917 թթ. ուսանելիս։ Ցուցասրահում, որը կառուցվել է հին տան հարեւանությամբ, 1973 թ., պահպանվում են մեծ պոետի մասին պատմող փաստաթղթեր, լուսանկարներ, սպիտակավուն կիսանդրին, ձեռագրեր, Տերյանների տոհմածառի լուսանկարը, բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ եւ այլ կարեւոր իրեր։ Հայրական տան դիմաց՝ պատվանդանին կանգուն է Վահան Տերյանի հուշարձան-կիսանդրին։ Ցուցասրահի միջանցքում նաեւ Ջավախքի պատմական հուշարձանների քարտեզն է։ Թանգարանի գիտաշխատող Լիզա Աբգարյանը ներկայացրեց թանգարանում պահպանվող ցուցանմուշները։ Տեղեկացրեց, որ 1966-ից, յուրաքանչյուր տարի Գանձայում մեծ հանդիսավորությամբ անցկացվում են Տերյանական օրեր, մասնակցում են քաղաքական ու մշակութային գործիչների պատվիրակություններ Հայաստանից եւ Վրաստանից, այլ տարածքներից։ Ցավ հայտնեց, որ կորոնավիրուսի պատճառով անցած 2 տարիներին Տերյանական օրերը նույն հանդիսավորությամբ չեն անցկացվել: Հույս հայտնեց, որ ավանդույթը կշարունակվի։ Անդրադարձավ Տերյանի կենսագրությունը:

Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը ծնվել է 1885 թ. հունվարի 28-ին Գանձայում, հոգեւորականների ընտանիքում։ Ինչպես գյուղի հիմնական բնակչությունը, այնպես էլ Տեր-Գրիգորյանները Գանձա են եկել Կարինի Կարճնկոց գյուղից, 1830 թ.։  Թանգարանում պահպանվող նրանց տոհմածառն սկսվում է Վահանի հոր՝ Սուքիասի պապ Ղազարից։ Վահանն ավագ եղբայրների հետ սովորել է Թիֆլիսում, 1899 թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, այստեղ ծանոթացել Ալեքսանդր Մյասնիկյանի հետ։ 1906 թ. Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր: Սակայն կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտ։ 1908 թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները եւ թե՛ քննադատները։ 1915 թ. «Մշակ» թերթում հրատարակվում է հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1916 թ. հիվանդանում է թոքախտով, գալիս է Կովկաս՝ բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը «հետ է կանչում» Պետերբուրգ։ 1917 թ. հոկտեմբերին ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 1919 թ. Տերյանը, լինելով Համառուսական կենտրոնական գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, որտեղ եւ վախճանվում է 1920 թ. հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Թանգարանային էքսկուրսիան շարունակվեց արդեն Տերյանի հայրական տանը։ Գիտաշխատողը ներկայացրեց այստեղ պահպանված իրերը, որոնք 200-100 տարվա պատմություն ունեն։ Ահա Վահանի փայտե օրորոցը։ Նույնիսկ անհավանական է՝ մի՞թե այս օրորոցում է Վահանին կերակրել ու խնամել մայրը։ 19-րդ դարի համար բավական հետաքրքիր կառույց է այս տունը, որն ունի մի քանի սենյակներ, 2 թոնրատուն, որից մեծը հազարաշեն կամ այսպես կոչվող սողոմաքաշ է՝ գերանակապ տանիքով։ Այստեղ պահպանվել են բավական մեծ ամբար, հացի տաշտակը, գրտնակները, այլ պարագաներ: Փոքր թոնրատունը, ինչպես նշեց գիտաշխատող Լ. Աբգարյանը, ամենօրյա օգտագործման համար է եղել, այստեղ հիմնականում ճաշ են պատրաստել: Տերյաններն իրենց տանն ունեցել են նաեւ հյուրասենյակ։ Այստեղ զգացվեց նաեւ Թումանյանի շունչը։ 1901 թ. նա այցելել է Գանձա եւ հյուրընկալվել Վահանենց տանը։ Մինչ այդ Թումանյանը լսել էր Փարվանայի լեգենդի մասին եւ գալիս է տեսնելու լիճը։ Վերադառնում է, եւ ասում են՝ մի ամբողջ օր փակվում է այս սենյակում։ Երեկոյան դուրս է գալիս՝ արդեն «Փարվանա»-ի առաջաբանը գրած.

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Գանձայի բնակիչները հպարտությամբ ասում են՝ Թումանյանի գրած «Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ» տողում «Ուրիշ աշխարհ»-ը Գանձա գյուղն է՝ իրենց ծննդավայրը։ Հայոց մեծ պոետներից Ավետիք Իսահակյանը նույնպես հյուրընկալվել է Տերյանենց տանը, 1905 թ.։ Նույն սենյակում են հետագայում հյուրընկալվել նաեւ Թումանյանի դուստրը՝ Նվարդը, Սիլվա Կապուտիկյանը, այլք։ Պահպանվում են փայտե հնամենի այն 2 մահճակալները, որոնք տարբեր ժամանակներում ծառայել են հյուրերին, հատկապես՝ հայոց մեծերին։ Սուրբ Կարապետ եկեղեցու բակում հանդիպեցի հոգեւոր հովիվ տեր Գեւորգին, ինչպես ինքը ներկայացավ՝ ազգի խոնարհ ծառային։ Տեղեկացրեց, որ եկեղեցու շենքը պահպանվել է այնպես, ինչպես կառուցվել է ժամանակին, միայն 2008-2009 թթ. ներսում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել, իսկ 2015-2016 թթ. վերանորոգվել է տանիքը։ Հավատացյալների հոսքն անպակաս է։ Սուրբ խորանի դիմաց իր մշտական տեղն ունի Հայոց Եռագույնը։ Տերյանի տուն-թանգարանի հարեւանությամբ նաեւ մեկ այլ փոքր չափերով թաղակապ եկեղեցի կա։ Ասորական այս սրբատունը կառուցվել է 13-14-րդ դարերում։ Լավ է պահպանվել։ Հարավային պատի մուտքի բարավորին ասորերեն արձանագրություն կա։

Երեկոյան հրաժեշտ տվեցինք Գանձա գյուղին եւ վերադարձանք Երեւան՝ անցնելով Փարվանա արքայի դստեր արցունքից ծնված չքնաղ լճի ափով, որի արեւմտյան կողմում Մթին սարերն են…

Երեւան-Ջավախք-Երեւան

Թեգեր: Ջավախք
Կիսվել7Tweet4Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Հայդուկականչն արթուն է պահելու

Հայդուկականչն արթուն է պահելու

«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

«Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist