Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»

Հուլիսի 13, 2022
Սփյուռք
«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
350
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է Ռուսաստանի Դաշնության  նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, Ղրիմի Հանրապետության կառավարության փոխվարչապետ, մեր հայրենակից  Գեորգի Մուրադովը:

-Հարգելի պարոն Մուրադով, թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի հնարավորության համար: Հայտնի է, որ Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը պարբերաբար այցելում է Հայաստան, եւ պատվիրակության կազմում ընդգրկված են լինում նաեւ Ղրիմի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ձեր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր ընթացիկ տարվա ապրիլին: Ո՞րն էր այցելության նպատակն այս անգամ:

-Ղրիմի օրերի անցկացումը Հայաստանում դարձել է ավանդական: Ղրիմի պատվիրակությունը պարբերաբար այցելում է Հայաստան, եւ, իհարկե, պատվիրակության կազմում ընդգրկված են լինում նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ղրիմի օրերը Հայաստանում անցկացվում են մեր կառավարության եւ Ղրիմի բարեկամների հայկական ակումբի նախաձեռնությամբ: Մենք այն ավանդաբար անցկացնում ենք Երեւանի «Մոսկվայի տան» հարթակում եւ ներկայացնում Ղրիմի տնտեսական ու զբոսաշրջային ներուժը: ՌԴ առեւտրական ներկայացուցչության աջակցությամբ հանդիպումներ ենք անցկացնում գործարար շրջանակների, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, երեւանյան բուհերի, մասնավորապես՝ Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ), ավագ կուրսերի ուսանողների հետ:

-Հայերը Ղրիմում ունեն բազմադարյա արմատներ: Պատահական չէ, որ միջին դարերում Ղրիմն անվանում էին Սեւծովյան Հայաստան: Ինչպե՞ս են ձեւավորվում այսօր Ղրիմի եւ Հայաստանի տնտեսական փոխհարաբերությունները:

-Հայերը բնակվել են Ղրիմում դեռ բյուզանդական ժամանակներից: Այն ժամանակ թերակղզում կառուցվել են հայկական այնպիսի սրբավայրեր, ինչպես Սուրբ Խաչ եկեղեցին, որը Հին Ղրիմում կանգնեցվել է դեռեւս 14-րդ դարի առաջին կեսին: Բյուզանդիայի անկումից հետո թերակղզի տեղափոխվող հայերի թիվը շոշափելիորեն մեծացավ: Ռուսական կայսրությունը ձգտում էր նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Պետրոս Առաջինը, շահագրգռված լինելով արեւելյան առեւտրի զարգացմամբ, ջանացել է Ռուսաստանի կողմը շրջել Նոր Ջուղայի հայ վաճառականների առեւտուրը եւ այդ նպատակով 1711 թ. վերահաստատել մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին: Մեր նախնիները թողել են հարուստ մշակութային ժառանգություն, եւ մենք հավատարիմ ենք այդ ժառանգությանը: Մշակույթի բազմաթիվ հայազգի գործիչներ (Այվազովսկի, Սպենդիարյան), Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսներ (մարշալներ Բաղրամյան, Բաբաջանյան, Խամփերյանց (Խուդյակով), Ագանով, ծովակալ Իսակով) եւ այլք ռուսական պատմության մի մասն են: Ահա թե ինչու կարելի է պնդել, որ հայերի արմատները Ղրիմում բազմադարյա են, եւ պատահական չէ, որ 12-14-րդ դարերի տարեգրություններում Ղրիմը հիշատակվում է որպես Սեւծովյան Հայաստան: Եվ այսօր հայկական համայնքը ակտիվորեն մասնակցում է մեր բազմազգ եւ բազմադավան հասարակության կյանքին: Ղրիմի հայերն ակտիվ են բոլոր բնագավառներում: Այս տարվա ապրիլին Երեւանում անցկացրինք մեծ կոնֆերանս՝ «Հետխորհրդային երկրների ինտեգրացիան. Եվրասիական նոր գաղափարախոսություն՝ նոր հնարավորություններ» խորագրով:

-Ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանը եւ Ղրիմը: Կարելի՞ է ենթադրել, որ արեւմտյան պատժամիջոցների պայմաններում Հայաստանը նաեւ Ղրիմի համար է դառնում հրապուրիչ:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանը դարձավ ռուսական բիզնեսի (այն փորձում է հարմարեցնել իր գործունեությունը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության պայմաններին) տեղակայման ամենահրապուրիչ երկրներից մեկը: Սակայն Ղրիմը վաղուց է դիմակայում անօրինական պատժամիջոցներին եւ հարմարվել է իրավիճակին: Հետեւաբար, կարող եմ ասել, որ այժմ, երբ ամբողջ Ռուսաստանն է Արեւմուտքի տնտեսական ագրեսիայի օբյեկտ, Ղրիմն ավելի հետաքրքիր է հայ գործարարների եւ կազմակերպությունների համար: Առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային համագործակցության արդեն ձեւավորված ուղղություններին, ակտիվ մշակութային-հումանիտար կապերին ավելանում են բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների, գիտական մշակումների ոլորտները: Մեծանում է հետաքրքրությունը դեպի շինարարությունը, տրանսպորտը եւ կրթությունը: Հայաստանում հայտնի են  Ղրիմի առողջարանայինն հնարավորությունները, այդ թվում՝ բուժիչ ցեխերը, տարբեր հիվանդությունների բուժման եզակի բնական պայմանները:

-Հայաստանի եւ Ղրիմի մերձեցման հարցերում լավատեսության հիմքեր տեսնո՞ւմ եք: Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի եւ Ղրիմի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը:

-Ստեղծված պայմաններում Հայաստանն ունի Արեւմուտքի՝ սթափությունը պահպանող բիզնես շրջանակների եւ Ռուսաստանի միջեւ կապող օղակի դեր ստանձնելու մեծ հնարավորություն: Այսպիսի տրամադրվածություն ունի նաեւ Ղրիմի բիզնեսի որոշակի հատված: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա հիշեցնեմ, որ Ղրիմը Ռուսաստանի հարավային դարպասն է եւ ելքը դեպի Մեծ Եվրասիա: Այս ուղղությամբ մենք եւ Հայաստանը աշխատանքի մեծ դաշտ ունենք: Ինչ վերաբերում է ավիահաղորդակցությանը, ապա առայժմ երկխոսությունը չի ստացվում:

-Հայերն ավանդաբար ակտիվ են Ղրիմի բիզնեսի եւ գիտության ոլորտներում:

-Իսկապես, Ղրիմում քիչ չեն ձեռնարկությունների հայ տնօրենները, կան մեծ թվով բիզնես կառույցներ հայերի մասնակցությամբ: Հայերը մեծ թվով ներկայացված են իշխանության, կառավարման տարբեր օղակներում: Կան նախարարներ, Ղրիմի Պետխորհրդի եւ մունիցիպալ օղակի պատգամավորներ: Հայկական համայնքի ներկայացուցիչները Ղրիմի հայրենասերներ են: Նրանց թվում են Ղրիմի հայկական աշխարհազորի լեգենդար ղեկավարներից՝ Ղրիմի Պետխորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը (ազդակոչը՝ «Սամվել») եւ շատ ուրիշներ:

-Պարոն Մուրադով, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

-Ցավոք, այդ երկրները եզակի չեն նրանց թվում, որոնք չեն ճանաչում Ղրիմի՝  Ռուսաստանին միանալու հանրաքվեի օրինականությունը: Սակայն մենք չենք հոգնում կրկնել, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մերժումը չի ծառայում խաղաղության ու կայունության հաստատմանը, մեր երկրի հետ բարեկամական կապերի զարգացմանը: Այս փաստը պետք է հաշվի առնեն բոլորը, հատկապես բարեկամական երկրները:

-Ղրիմի հայկական համայնքը մերձսեւծովյան հայկական ստվար սփյուռքի կարեւոր օղակներից է:

-Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ղրիմի ՀԱԵ եկեղեցական ծխերը փոխանցեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի: Հատկապես ցանկանում եմ շեշտել հայ եւ ռուս ժողովուրդների քաղաքակրթական միասնությունը: Ղրիմի հայերը տարիներ շարունակ իրականացնում են կարեւոր եւ օգտակար մշակութային-լուսավորչական գործունեություն, նպաստում են գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, զբաղվում են հայ ժողովրդի մշակութային նվաճումները ճանաչելի դարձնելու գործով՝ այդպիսով պաշտպանելով եւ՛ ժամանակների կապը, եւ՛ մեր ընդհանուր հոգեւոր ակունքները: Սա մեր ընդհանուր քաղաքակրթական տարածության երկարաժամկետ պահպանման գրավականն է: Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը:

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվա, հատուկ «ՀՀ»-ի համար

Թեգեր: Գեորգի ՄուրադովՂրիմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Հատիս լեռն ու ամրոցը

Հատիս լեռն ու ամրոցը

Հարուստները նույնպես վախենում են

Հարուստները նույնպես վախենում են

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist