Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Արմավիր-Վոլոգդա՝ համագործակցության կամուրջներ

Հուլիսի 13, 2022
Սփյուռք
Արմավիր-Վոլոգդա՝ համագործակցության կամուրջներ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
572
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը ՌԴ Վոլոգդայի մարզի նահանգապետ Օլեգ Ալեքսանդրի Կուվշիննիկովի հետ

-Մեծարգո պարոն նահանգապետ, Ռուսաստանի Դաշնությունը կարեւորում է Հայաստանի Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության զարգացումը ինչպես համապետական, այնպես էլ տարածաշրջանների միջեւ կապերի ձեւավորման համատեքստում: Այդ առումով Ռուսաստանի ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը Վոլոգդայի մարզն է: Գիտենք, որ Հայաստանի Արմավիրի մարզի Ձեր գործընկերոջ հետ առեւտրատնտեսական պայմանագիր եք կնքել 2017 թ., 4 տարի ժամկետով: Նախատեսո՞ւմ եք, արդյոք, երկարաձգել այն:

-Անկասկած, Հայաստանի Հանրապետությունը Վոլոգդայի մարզի ռազմավարական գործընկերներից է: Այո, անվերապահորեն սատարում ենք մեր պետության մոտեցումը հայ-ռուսական հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում եւ ակտիվորեն խթանում միջտարածաշրջանային հարաբերությունները, այդ թվում եւ Հայաստանի հետ: Անցած երկու տարվա ընթացքում, չնայած համավարակին, մեզ հաջողվել է Հայաստանի հետ, թեկուզեւ օնլայն ձեւաչափով, իրականացնել կարեւոր նախագծեր առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, երիտասարդական քաղաքականության բնագավառում: Անցկացվել են աշխատանքային հանդիպումներ, բանակցություններ, ցուցադրություններ (ապրանքանիշերի ներկայացումներ): Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են մեր մարզում անցկացված փառատոներին եւ մրցույթներին: Այո, կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թ.: Հանգամանքների բերումով դեռ չենք հանդիպել Արմավիրի նոր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ: Սակայն լիահույս ենք, որ կշարունակենք կառուցողական երկխոսությունը տարածաշրջանի նոր ղեկավարության հետ եւ կերկարաձգենք համագործակցության ծրագիրը:

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ իրականացվեց նախկինում կնքված առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության համաձայնագիրը:

-Համաձայնագիրը կարգավորում էր Արմավիրի եւ Վոլոգդայի մարզերի միջեւ  համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները՝ առեւտրատնտեսական, կրթության, երիտասարդական քաղաքականության, մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաեւ ագրոարդյունաբերական ոլորտներում: Ընդ որում՝ համաձայնագիրը միջմարզայինից պլանաչափ տեղափոխվեց նաեւ միջպետական հարաբերությունների ոլորտ: Նշեմ մի քանի միջոցառումներ: 2020 թ. Հայաստանի ներկայացուցիչները օնլայն ձեւաչափով մասնակցեցին «Ավանդույթների ժառանգորդները» համառուսաստանյան մանկական փառատոնին եւ տեղ զբաղեցրեցին հաղթողների շարքում: Անցյալ տարի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով անցկացվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ, որտեղ քննարկվել են երիտասարդական քաղաքականության հեռանկարները: Այս աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են մեր խոշոր քաղաքները՝ Վոլոգդան եւ Չերեպովեցը: Այս պահին կա հնարավորություն՝ գործընկերային հարաբերություններ հաստատելու Վոլոգդայի կրթության զարգացման ինստիտուտի եւ Հայաստանի ԿԳՄՍ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի միջեւ: Հույս ունենք մինչեւ տարեվերջ իրականացնել եւս մեկ հետաքրքիր ծրագիր՝ Ձմեռ պապի այցը Վելիկի Ուստյուգից Հայաստան: Ի դեպ, այս նախաձեռնությունն արժանացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հավանությանը:

-Ձեր, ինչպես նաեւ Վոլոգդայի մարզի այլ ղեկավարների գլխավորած պատվիրակությունները մի քանի անգամ այցելել են Հայաստան…

-Տնտեսական պատվիրակությունների փոխայցեր տեղի են ունեցել 2017-2018 թթ., ինչը հնարավորություն է տվել գտնել նոր գործընկերների: Դրա ապացույցն է հիշյալ տարիներին Վոլոգդայի մարզից Հայաստան արտահանման ծավալների մոտ 20 տոկոս աճը: Այսօր մենք «բիզնես այցելությունները» իրականացնում ենք օնլայն ձեւաչափով: Միշտ պատրաստ ենք համագործակցության եւ կոնկրետ առաջարկությունների դեպքում խնդրում ենք դիմել Վոլոգդայի արտահանման աջակցության կենտրոն:

-Ձեր հայրենի Չերեպովեցը պահպանում է սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տարածքի (ՍՏԱԶՏ) կարգավիճակը:

-Այո: ՍՏԱԶՏ ռեզիդենտները 10 տարով ազատվում են գույքահարկի ու հողի տուրքի եւ առաջին 5 տարվա կտրվածքով՝ եկամտահարկի վճարումներից: Ռեզիդենտներից «Վոլոգդայի կաթի գործարան» ընկերությունների խումբը ներդրումային ծրագրով պանիրների արտադրության եւ փաթեթավորման նոր գործարան է կառուցում: Չերեպովեցում ավարտվել է նոր ջերմոցային տնտեսության կառուցման առաջին փուլը: Բացի 8.2 հեկտար տարածքով ջերմոցներից, նախատեսված է նաեւ օժանդակ շինությունների, այդ թվում՝ ջերմաէլեկտրակայանների կառուցում: Ստեղծվել է 198 նոր աշխատատեղ: Ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 2.5 մլրդ ռուբլի:

-Ըստ ձեր մալո ծառայության տեղեկությունների՝ Վոլոգդայի եւ Արմավիրի մարզերի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թ. առաջին 9 ամսվա կտրվածքով կազմել է 3.4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

-Դեպի Հայաստան արտահանման ծավալը, 2017 թվականից սկսած, աճ է արձանագրել: Բացառություն է 2019 թ., երբ անկումը 2018-ի համեմատ կազմեց 5.9 տոկոս: Հետագայում արձանագրվել է կայուն աճ: 2020-ին 1.74 տոկոս՝ 2019-ի համեմատությամբ: 2021-ին ունեցանք 4.7 տոկոս աճ: Այս պահին Վոլոգդայից Հայաստան է արտահանվում երեք խումբ ապրանքատեսակ. սեւ մետաղից արտադրատեսակներ՝ տարաներ, մետաղալարեր, որոնց արտահանման աճը կազմել է 116. 4 տոկոս, ալյուր եւ վաֆլիներ՝ 277.5 տոկոս աճով: Հատկապես ցանկանում եմ շեշտել շոկոլադը՝ 233.6 տոկոս աճով: Ի դեպ, հրուշակեղենի խոշոր արտադրողներից մեկը «ԱտԱգ» ընկերությունն է, որի հիմնադիրները ծագումով հայաստանցի Ատոմյան եղբայրներն են: Նրանք ոչ միայն հաջողակ գործարարներ են, այլեւ բարերարներ եւ սոցիալական պատասխանատվությամբ բիզնեսի ղեկավարներ: Նրանց ջանքերով Շեքսնա ավանում վերանորոգվել է տաճար, եւ ստեղծվել մանկական քաղաք՝ «Վոլոգդայի Դիսնեյլենդը»:

-Մեծարգո Օլեգ Ալեքսանդրի, մեկ անգամ եւս շնորհակալություն այս զրույցի համար:

-Ուրախ եմ, որ պատրաստակամ եք մեր մարզը ներկայացնելու Հայաստանի բնակիչներին: Համոզված եմ, որ նման հրապարակումներից հետո շատերը կցանկանան այցելել Վոլոգդայի մարզ, անձամբ ծանոթանալ մեր գեղեցիկ եւ հյուրընկալ երկրամասին, իսկ Վոլոգդայի եւ հայաստանցի գործարարները կգտնեն համագործակցության նոր ուղիներ՝ նպաստելով մեր երկրների բարեկամական եւ տնտեսական կապերի ընդլայնմանը:

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվա, հատուկ «ՀՀ»-ի համար

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist