Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում

Նոյեմբերի 22, 2022
Սփյուռք
Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
265
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման առաջնային գործոններից մեկը տասնամյակներ շարունակ եղել եւ այսօր էլ մնում է հայոց անկորնչելի գանձը՝ բազմադարյան մեր մշակույթը, այդ գանձն արարող-մշտանորոգ պահող արվեստագետները, գրի ու գրչության մարդիկ, ովքեր հաճախ են այցելում աշխարհի տարբեր երկրների հայահոծ հանգրվաններ, հանդիպումներ ունենում հայրենիքի անմեռ կարոտով ապրող մեր հայրենակիցների հետ, ձեռնարկում կամ մասնակցում ազգաշահ տարբեր միջոցառումների, նոր լիցքեր հաղորդում գաղթօջախներին:

Այս խորհուրդն ուներ մեր բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Սրբոց Թարգմանչաց մայր եկեղեցու «Սուրբ Սահակ-Մեսրոպ Մաշտոց» մշակույթի տան դահլիճում օրերս տեղի ունեցած միջոցառումը՝ «Հայոց պատմություն եւ պոեզիա» ծրագրի շրջանակներում: Այն սկսվեց Գրիգոր Նարեկացու փունջ-աղոթքների, հայ դասական բանաստեղծների լավագույն ստեղծագործությունների՝ Ջիվան Սարգսյանի տպավորիչ մատուցումով: Իսկ թե ինչ թեմայի շուրջ էր լինելու հայրենաբնակ ազգաշունչ գրող, արձակագիր, սքանչելի գրքերի հեղինակ Կարո Վարդանյանի բանախոսությունը՝ դրա ընտրությունը նա վերապահեց միջոցառման մասնակիցներին: Հետաքրքիր եղավ այդ ընտրությունը՝ սփյուռքի 1970-1980-ական թվականների զինյալ պայքարը. ասել է թե` սփյուռքահայերի ուշադրությունը տակավին սեւեռված է մնում Հայկական հարցի բարձրաձայնման առաքելությանը որդեգրված ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անձնազոհ տղաների գործունեությանն անցյալ դարավերջին: Ներկաները հենց այդ ասպետների մասին գերադասեցին լսել վերստին, չնայած հոգեհարազատ էին նաեւ բանախոսելու պատրաստ մյուս երկու թեմաները նույնպես՝ Զորավար Անդրանիկի 1918 թվականի արշավանքը դեպի Նախիջեւան, Սյունիք եւ Արցախ եւ 78 տարեկանում ԱՍԱԼԱ-ի պայքարի կանթեղը վառած ծերունի ասպետի՝ Գուրգեն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը: 

Աշխույժ, տաք մթնոլորտում անցած բանախոսությունը միջոցառման մասնակիցներին կլանել էր այնպես, որ մոռացել էին օրվա տարաժամ՝ կեսգիշեր լինելը: Հարցեր, հարցեր եւ երախտիքի արտահայտություն՝ ջերմ, անթաքույց հիացական վերաբերմունքի ակնհայտ դրսեւորումով: Առանձնակի տպավորիչ ու առիքնող էր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի՝ հայաստանցի հյուրերին ուղղված գնահատանքի խոսքը: Նվազ տպավորված չէին նաեւ մյուս արտահայտվողները՝ հյուրընկալ մշակույթի տան տնօրեն Ժան-Ժակ Բեդիկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուջյանը, միջոցառման կազմակերպիչներից տեր Գառնիկ քահանա Կարապետյանը, «Ինտերկապ» բարեգործական միության պատվավոր անդամ Վահան Դեգոյանը, նրա տիկին Սիմե Զենյանը, այլք:

Հանդիպման ավարտին «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Ղազարյանին, մշակույթի տան ղեկավարությանն ու աշխատակիցներին: Նա «Երախտիքի գիր» հանձնեց Ժան-Ժակ Բեդիկյանին, միջոցառման մյուս աջակիցներին: Նվիրաբերեց Նարեկացու «Մատյան ողբերգության» հավերժախոս պոեմի՝ Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ ձայնագրության խտասալիկը եւ որ նույնքան փայփայելի է՝ հանդիպման գլխավոր բանախոսի՝ Կարո Վարդանյանի՝ տարիներ առաջ հրատարակած «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» մեծարժեք գիրքը՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի քաջազուններին, ովքեր իրենց կյանքի գնով ջանացին արթնացնել մեծ տերությունների ու մարդկության ընդարմացած խիղճը:

Նույն ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը տեղի ունեցավ Ֆրանսիայի Աժեն քաղաքում, որը նախաձեռնել էր վանաձորցի Սերգեյ Սարգսյանը, իսկ կազմակերպիչները Աժենի «Փոքրիկ հայեր» հայկական կրթօջախի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը եւ ուսուցչուհի Կարինե Խաչատրյանն էին: Հյուրընկալ ու հարմարավետ դահլիճը տրամադրել էր տնօրենի գործարար որդին՝ Արկադի Կիրակոսյանը՝ հոգալով նաեւ միջոցառման կազմակերպման եւ անցկացման անհրաժեշտ ծախսերը:

Տնօրենի բարիգալստյան խոսքից հետո կրթօջախի սաներն աղուհացով ողջունեցին հայրենիքից իրենց այցելած պատվարժան հյուրերին, այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական հայեցի ու գեղեցիկ կատարումներով: Ապա համակ ուշադրությամբ ունկնդրեցին Կարո Վարդանյանին, հմայվեցին Ջիվան Սարգսյանի ասմունքով, ստացան իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցերի պատասխանները: «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանը այստեղ նույնպես երախտիքի գրերի արժանացրեց հանդիպման ու միջոցառման կազմակերպիչներին՝ Սուսաննա եւ Արկադի Կիրակոսյաններին, Սերգեյ Սարգսյանին:

Կրթօջախի սաներից շատերի համար այդ հանդիպումը առավել հիշարժան էր դառնալու. այդ օրը մի խումբ երեխաներ ստացան իրենց ավարտական վկայականները…

Թեգեր: ԱՍԱԼԱ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի

Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist