Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Որբափրկիչ օտարների հետքերով

Իսկ նա շարունակում է նվիրական իր առաքելությունը

Նոյեմբերի 26, 2022
Սփյուռք
Որբափրկիչ օտարների հետքերով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը լիբանանահայ անկախ հետազոտող, «Հուշամատյան» կայքէջի համակարգող, Լիբանանի «Գոհար» երաժշտական մասնագիտական գրադարանի աշխատակից, Ճիպեյլի Հայոց ցեղասպանության որբերի՝ «Արամ Պեզիկյան» թանգարանի հիմնադիր հանձնախմբի անդամ, արխիվագետ Կարո ՏԵՐՈՒՆՅԱՆԻ հետ է, ով ԳԱԱ պատմության ինստիտուտի հրավերով է այցելել հայրենիք:

-Մեր զրույցն սկսենք «Արամ Պեզիկյան» թանգարանի մասին հարցումով. ի՞նչ է ներկայացնում այն իրենից:

-Նախ ասեմ, որ հրավիրված եմ մասնակցելու ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնած «Հայ որբերը որպես ցեղասպանության զոհեր» խորագրով քննարկումներին՝ նվիրված «Թռչնոց բույն» որբանոցի հարյուրամյակին:

Անդրադառնալու համար ձեր հարցին՝ գամ հեռվից. Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, երբ կնքվում է զինադադար, դաշնակից պետությունների ներկայացուցիչները հասնում են մինչեւ Հալեպ, Կիլիկիա եւ այդ ժամանակներից էլ սկսում զբաղվել արաբական անապատներում, այսուայնտեղ ցիրուցան եղած որբերի հավաքչությամբ՝ նրանց տեղափոխելով Կիլիկիա: Այդ ընթացքում կյանքի է կոչվում ամերիկյան «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց» կազմակերպությունը Հալեպում՝ Ռեյ Թեյվիսի գլխավորությամբ: Հավաքագրված որբերի համար հանգրվան է ընտրվում Այնթապի Միլլթխան թուրքական թաղամասի Ալիբեյ անվանումով շենքը՝ որպես որբանոց: Թուրքերը, սակայն, չար աչքով էին նայում եղեռնազարկ որբերի ապաստանին, սպառնում դրա գոյությանը, հաճախակի կրակում որբանոցի ուղղությամբ: Վտանգն զգալով՝ Ռեյ Թեյվիսը գիշերով տեղափոխում է որբերին Այնթապի՝ դոկտոր Շեյփսթի ամերիկյան հիվանդանոց, որը նույնպես վտանգավոր դիրքում էր՝ բարձունքի վրա: Եվ կրկին տեղափոխություն՝ այս անգամ՝ մերձակա քարանձավ, որտեղ ապաստանել էին նաեւ այլ՝ հայկական, անգլիական որբանոցների հարյուրավոր երեխաներ: Նրանք հետո ամերիկյան դրոշի ներքո հասնելու էին Քիլիս եւ Հալեպ, այստեղից էլ Բեյրութ եւ տեղավորվելու ծովափնյա վրանների տակ: Ռեյ Թեյվիսը, հասկանալով, որ ձմռանն անհնարին կլինի ապրել վրանների տակ, Ամերիկյան նպաստամատույցի օժանդակությամբ Ճիպեյլ կոչված տեղանքում գնում է հողատարածք եւ այնտեղ գտնվող երբեմնի շերամագործության շենքը, այն վերածում որբերի համար կացարանի: Եղեռնից փրկված հայ որբուկների թիվն օր օրի ավելանում է՝ 500-ից հասնելով 700-ի: Սակայն այս շենքն էլ էր նեղվածք, եւ որբանվիրյալ այս մարդը նախաձեռնում է նոր կացարանների կառուցումը՝ որբուկների մասնակցությամբ: Մեր ձեռքի տակ կան այդ օրերի բազմաթիվ լուսանկարներ՝ արված 1920-1922-ին, որոնք վկայում են ասածներիս մասին: Ի դեպ, ամերիկացի մեծ մարդասերը միայն այս որբանոցը չէ, որ բացել է, այլ՝ թվով 18 այդպիսիք է հիմնել Լիբանանում: Դրանցից ամենահայտնին ու ամենամեծը Ճիպեյլի որբանոցն է՝ հետագայում Մարիա Յակոբսոնի կողմից վերածված «Թռչնոց բույնի», որտեղ ապրել, ուսանել, մարզվել, արհեստներ են սովորել 1400 հայ որբուկներ: Նրանք նաեւ նվագախումբ են ունեցել, հանդես եկել ելույթներով: Այդ շենքը վերջին տարիներին վերածվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի եւ ունենում է հազարավոր այցելուներ: Ես սիրով եմ անդամակցել թանգարանի հանձնախմբին եւ բոլորանվեր գործունեությամբ իմ նպաստը բերել բազմաթիվ հնօրյա լուսանկարների, արժեքավոր փաստաթղթերի, վավերագրերի հայտնաբերմանը: Այսօր էլ այդ զբաղվածությունն ինձ համար առաքելություն է:

-Տարբե՞ր երկրներից եք կարողացել հայթայթել այդ կարեւոր նյութերը, թե՞…

-Ափսոսանքով նշեմ, որ խիստ անհրաժեշտ այս գործով զբաղվողներ, ցավոք, գրեթե չեն եղել կամ զբաղվել են հատուկենտ մարդիկ, մինչդեռ անելիք շատ կա: Ես հիմնականում զբաղվել եմ լիբանանյան իրողություններով եւ առ օրս շարունակում եմ անելիքս:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ համագործակցում եք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:

-Այո, իհարկե. 2018-ին, երբ այցելեցի Հայաստան, առաջին վայրը, որ եղա, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր ու խոնարհումս Մեծ եղեռնի զոհերի հիշատակի կոթողի առջեւ: Նույն օրը ծանոթացա թանգարան-ինստիտուտի տնօրենի, անձնակազմի հետ, տեղեկացրի, թե ինչ գործերով եմ զբաղվում: Եվ հաջորդ տարի հրավեր ստացա՝ մասնակցելու «Հայ որբերի փրկության գործը 1915-1923 թվականներին» գիտաժողովին, հանդես եկա հատուկ զեկույցով՝ նվիրված Յակոբ Քյունցլերին: Ես որոնել եւ գտել եմ մեծագործ այս մարդու ղեկավարած որբանոցը, ապրած տունը, գերեզմանը: Մեզ համար նվիրական անուն դարձած այս շվեյցարացու շնորհիվ 8000 որբեր են փրկվել մահից ու բերվել Բեյրութ: Հայտնաբերել եմ նման նվիրյալների անուններ, շիրիմներ եւս:

-Խոսենք «Գոհար» գրադարանի մասին…

-Այն երաժշտական-մասնագիտական գրադարան է Լիբանանում: Մինչեւ օրս կարողացել ենք որոնել, գտնել եւ մեկտեղել շուրջ 2500 կտոր գրականություն: Սա միակ գրադարանն է աշխարհում՝ համալրված հայկական այս քանակի երգարաններով, 600-ի հասնող երկլեզու բառարաններով, 5000 ձայնապնակներով, ձայներիզներով: Ունենք Կիլիկիո թագավորության ժամանակների գրքեր, հուշամատյաններ, ցեղասպանության վկայության, արվեստի գրքեր, նաեւ կազմատուն, որտեղ աշխատում են վերականգնող մասնագետներ: Գրադարանը համալրելու առաքելությունը շարունակում ենք ողջ աշխարհով մեկ: Համագործակցում ենք տարբեր գրադարանների հետ, այդ թվում՝ Երեւանի ամենամեծ՝ հանրային գրադարանի: Ի դեպ, այս այցիս բավականին մեծարժեք գրքեր նվիրեցի հայրենի գրադարանին՝ իմ անձնական հավաքածուից:

-Շնորհակալություն Ձեր նվիրումի համար եւ արած գործերի:

-Ինքս եմ շնորհակալ:

Թեգեր: Կարո ՏԵՐՈՒՆՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Բյուզանդական մոդելը՝ գործողության մեջ

Բյուզանդական մոդելը՝ գործողության մեջ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist