Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Ասում են՝ հանցագործ է, բայց ժամանակ են տալիս, որ հեռանա...

Մայիսի 27, 2023
Սփյուռք
Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
365
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն, ինչ վերջին շրջանում լսում ենք Երուսաղեմի հայկական տարածքների, ընդհանրապես՝ հայկական թաղամասի ոչ ուրախ հեռանկարների մասին, դուրս է բանականության սահմաններից: Հայը հայկական հողերի մի մասը գաղտնի վաճառել է հրեաներին: Այդ տեղեկատվությունը վերջերս, ինչպես յութուբյան էջում նշել են «Օձի լեզու» խմբագրության  ներկայացուցիչներ Արա Ղազարյանը եւ Մհեր Բաղդասարյանը, հայտնել են Երուսաղեմի կադաստրի ազգությամբ հայ որոշ աշխատակիցներ: Ըստ նրանց՝ հայկական վաճառված հողերն ավտոկայանատեղի մաս են կազմում:

«Օձի լեզու» խմբագրության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ տարածքը վաճառվել է Դենի Ռուբինշտեյն անունով ավստրիացի մի հրեայի, ով մտադիր է այնտեղ հրեական հյուրանոց կառուցել: Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս հանցագործությունը կատարել է Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչ տ. Պարետ Ծ. վրդ. Երեցյանը: Վերջինս, իբր, խարդախությամբ, առանց պատրիարքի իմացության, հատուկ պայմանագիր է նախապատրաստել, ըստ որի՝ այդ տարածքներն անվերադարձ վաճառվում են Դենի Ռուբինշտեյնին: Նման իրավիճակում, ըստ պայմանագրի, միայն մի ելք կա. այն չեղարկելու համար պետք է վճարել 120 մլն դոլար:

«Օձի լեզվի» լրագրողները վստահ են, որ Երուսաղեմի պատրիարքը տեղյակ էր իրենց հետազոտությանը եւ նյութի հրապարակումից առաջ հասցրել է հատուկ հաղորդագրությամբ կարգալույծ անել Տ. Պարետ Ծ. Վրդ. Երեցյանին:

«Կարգալոյծ հռչակուած է Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցեան:

Տնօրէն ժողովի միաձայն որոշմամբ եւ Նորին Ամենապատվութիւն Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած է Տ. Պարետ Ծ. Ծրդ. Երէցեան:

Տնօրինութեան համար որպես հիմք ընդունուած է Պարետ Ծ. Վարդապետի՝ Ս. Աթոռոյս կարգաց եւ կանոնաց հանդէպ դրսեւորած անհաւատարիմ ընթացքը եւ յատկապես «Կովերու պարտէզ» կալուածի համաձայնագրի վերաբերեալ անոր կատարած շարք մը խարդախութիւնները եւ խաբեբայութիւնները:

Կարգալոյծ եկեղեցականը յետ այսու կդասուի աշխարհականներու կարգին՝ իր Խաչիկ Երէցեան աւազանի անունով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կապված տեղի ունեցածի հետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջերս հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում պատրիարքարանի իրավունքների պաշտպանության եւ խնդրի բարվոք հանգուցալուծման համար»,- նշել է Արթենյանը:

Հարկ է նշել, որ տեղի ունեցածը զայրույթ է առաջացրել Երուսաղեմի հայկական համայնքում, որը մի քանի բողոքի ցույց է կազմակերպել: «Հոմենըթմեն Երուսաղեմ», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմ» եւ «Բարեսիրաց միություն» կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը՝ այդ գործում առաջարկելով նաեւ համայնքի աջակցությունը: Այս կազմակերպությունները Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, Հայաստան պետությանն ու աշխարհի հայկական համայնքներին կոչ են արել միանալ իրենց պայքարին:

«Մենք՝ հայերս, պետք է միավորվենք ու պայքարենք՝ պաշտպանելու մեր ներկայությունը Սուրբ երկրում, որն սկսվում է 4-րդ դարից: Որպես միասնական համայնք՝ մենք պահանջում ենք պատասխաններ եւ ապօրինի բոլոր գործարքների չեղարկում, պահանջում ենք պաշտպանել հայկական ունեցվածքն ապօրինի վաճառքից»,- նշված է հայտարարության մեջ:

Ուշագրավ է, որ որոշ ժամանակ առաջ Հորդանանն ու Պաղեստինը համատեղ հայտարարությամբ կասեցրել են Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը որպես Երուսաղեմի Հայ ուղղափառ եկեղեցու եւ մյուս լիազորություններով պատրիարք: Միեւնույն ժամանակ փաստվել է, որ այդ որոշումը կայացվել է Սուրբ երկրի եւ Հորդանանի թագավորության բազմաթիվ ջանքերից ու փորձերից հետո, որոնց միջոցով, ցավոք, հնարավոր չի եղել շտկել պատրիարքի գործերը՝ կապված Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի անշարժ գույքի հետ, որը հոգեւոր, մշակութային ու մարդկային ժառանգություն է, Սուրբ քաղաքի խճանկարի պատմական մի հատված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով այդ որոշման կապակցությամբ:

«Առավել զարմանալին ու մտահոգիչն այն է, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել «Կովերի պարտեզի» խնդրի հիմնական պատասխանատու վարդապետ Երեցյանին պաշտոնից հեռացնելու, նրան կարգալույծ հռչակելու եւ վանքից արտաքսելու որոշումներից հետո: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հնարավոր ամեն ինչ կանի՝ անվտանգ պահելու համար Հայ եկեղեցու եւ համայնքի շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

2023 թ. սկզբին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ Սուրբ Աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երեցյանին: Վերջինս օրերս է կարգալույծ արվել, բայց հայտարարել է, որ համաձայն չէ այդ որոշման հետ: Նա շեշտել է, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ եւ հավանությամբ: Այս մասին գրել է «Սիվիլնեթը»:

Հայկական հողերի մի հատվածի վաճառքը ծանր հանցագործություն է: Հնարավոր է՝ այն ողջ հայկական թաղամասը որոշ ուժերի կողմից մետր առ մետր գնելու քաղաքականության մաս է, որին ընդդիմացել են Հորդանանն ու Պաղեստինը՝ հայտարարելով, որ կասեցնում են Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը: Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Հորդանանի ու Պաղեստինի որոշումը կայացվել է «վարդապետ Երեցյանին պաշտոնից հեռացնելու, նրան կարգալույծ հռչակելու եւ վանքից արտաքսելու որոշումներից հետո»:

Խաչիկ Երեցյանին ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի նա լքի Երուսաղեմը: Բայց եթե վերջինս հանցագործություն է կատարել, ոչ թե պետք է հեռանալու համար ժամանակ ստանար, այլ հանցագործության մասին տեղեկությունը պետք է հաղորդվեր համապատասխան մարմիններին, ինչն այս դեպքում չի արվել: Մարդը հանցագործություն է կատարել, ինչը փաստում է նաեւ պատրիարքարանը, բայց պատասխանատվության չի ենթարկվի: Նման դեպքում կասկածները, որ պատրիարքը մասնակից է այդ հանցագործ գործողության, ավելի են խորանում: Շատերն ուղղակի համոզված են, որ առանց պատրիարքի այս գործարքը հնարավոր չէր իրականացնել:

Այսպիսով՝ հիմք է դրվում մի քաղաքականության, որը կարող է հանգեցնել Երուսաղեմի ողջ հայկական թաղամասի կորստին: Եթե այսօր չվերականգնենք կորուստը, վաղը տեղեկություններ կստանանք վաճառքի նոր փաստերի մասին:

Հարկ է նշել, որ Երուսաղեմը բաժանված է չորս մասի՝ հրեական, մահմեդական, քրիստոնեական եւ հայկական: Այսինքն՝ քաղաքի 1/4 մասը եղել եւ մնում է հայկական: Քրիստոնեական կարեւորագույն որոշ սրբավայրեր, ինչպես նաեւ շատ այլ արժեքներ կան հայկական տարածքում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շենքը, Սուրբ Հակոբյանցի տաճարը, Սուրբ Հրեշտակապետաց, Սուրբ Թորոս, Ձիթենու ծառի եկեղեցիները, Սուրբ Հակոբի տպարանը, որը հիմնադրվել է 1833 թ., Ալեք եւ Մարի Մանուկյանների ճեմարանը, Թարգմանչաց վարժարանը՝ շուրջ 150 աշակերտով, Էդվարդ եւ Հելենա Մարդիջյանների, Մարտիկյան թանգարանները, Գալուստ Գյուլբենկյանի գրադարանը, որտեղ 100 հազար անուն գիրք կա, Ձեռագրերի պահոցը, որտեղ շուրջ 3890 հայերեն ձեռագիր կա, եւ որը մեծությամբ երկրորդն է աշխարհում Երեւանի Մատենադարանից հետո, Դավթի աշտարակը կամ միջնաբերդը, Սուրբ Մարկոսի, Մարոնիտների, Սուրբ Խաչ վանքերը, Սիոնյան դարպասները, Օմար իբն էլ Խաթաբի հրապարակը եւ այլն: Հայերին է պատկանում Հակոբոս Տեառնեղբոր Աթոռը, Սուրբ Հարության տաճարի մուտքի իրավունքը Համբարձման տոնին: Հայ լինելը մեծագույն հպարտություն է, որովհետեւ Երուսաղեմի կարեւորագույն սրբավայրեր այցելությունների ժամանակ հայ ուխտավորներն ունեն հատուկ կարգավիճակ: Եվ անգամ Ծննդոց տաճար այցելելիս նրանք հերթ չեն կանգնում: Այն վայրում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը, հայերեն պատարագ է մատուցվում, եւ օտարներին դուրս են հանում, որպեսզի հայերը միայնակ լինեն այդ պատարագի ժամանակ:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայ նախարարներից ոմանք վանքեր են կառուցել Սուրբ քաղաքում: Պահպանվել են հրովարտակների տեքստեր, որոնք ճանաչում են հայերի իրավունքներն այդ տարածքների ու դրանց վրա կառուցված շինությունների նկատմամբ: Դրանցից ամենաէականներից մեկը, թերեւս, Մուհամեդ առաքյալի ձեռքով գրված ու հայերին շնորհված հրովարտակն է: Նույնաբովանդակ գրություններ են հայերին շնորհել նաեւ Օմարը, հռչակավոր Սալահ էդ Դինը եւ ուրիշներ:

Սուրբ քաղաքի տարածքում հայկական թաղամասն արդեն այնպիսի հարստություն է, որ պատրիարքարանում ու թանգարանում պահվող կրոնական-մշակութային արժեքները հաճախ հայտնվում են հետին պլանում: Մասունքների թվում նույնիսկ աշխարհիկ արժեքներ կան՝ Նապոլեոն Բոնապարտի թիկնոցը, որը նա կրել  եգիպտական արշավանքի ընթացքում եւ նվիրել է Յաֆֆայի հայկական Սբ Գեւորգ եկեղեցու միաբանությանը:

Ավելի մեծ հպարտություն է ներշնչում այն անձնվիրությունը, որով հայերը պահպանել են Երուսաղեմի հայոց պատրիարքության գանձերը: Նույնիսկ ծանր ժամանակներում, երբ Երուսաղեմի տիրակալները հարկահավաքությամբ կալանել են պատրիարարանի գրեթե ողջ ունեցվածքը, հայերն աշխարհի չորս ծագերից նվիրատվությամբ երբեմն աստղաբաշխական գումարներ են հանգանակել՝ այդ գանձերը պահպանելու համար: Մեր պատրիարքներից մեկը պատմության մեջ մնացել է Գրիգորիս Շղթայակիր անվամբ, որովհետեւ ոտքով անցել է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքը, հավաքել գումարներ ու վերադարձրել Երուսաղեմի հայոց տաճարներից գերեվարված մասունքները:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, պետք է բացահայտվի բոլոր մանրամասնություններով: Որոշ փորձագետներ հավանական են համարում, որ կատարվել են նաեւ այլ հանցագործություններ, որոնց մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Եվ հանցագործների դատապարտումը ոչ միայն դրանք բացահայտելու, հայկական արժեքները պահպանելու եւ հետագա հնարավոր դեպքերը կանխելու նպատակ է հետապնդում, այլեւ հարգանքի տուրք է նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով են պահպանել մեզ հայ պահող ու հպարտություն պարգեւող մասունքները:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist