Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Սփյուռք
Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
396
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ Տաթեւ Պապոյանի հեղինակած քառալեզու` անգլերեն-իսպաներեն-ռուսերեն-հայերեն, պատկերազարդ բառարանի շնորհանդեսը։ Այս, իր տեսակի մեջ եզակի աշխատությունը հեղինակի մեծագույն երազանքն է եղել, որն իրականություն է դարձել վերջինիս 7 երկար ու ձիգ տարիների համառ, հետեւողական աշխատանքի շնորհիվ։

Տաթեւ Պապոյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն լեզվի բաժինը, ունի մագիստրոսի աստիճան։ Իր նպատակն իրականացնելու ճանապարհին նաեւ հիմնել է «Պապոյան» հրատարակչությունը, որը, բացի նմանօրինակ գիտական աշխատություններից, նաեւ կրթական նյութեր է հրատարակում, որոնք բավականին հանրամատչելի են դպրոցական բոլոր տարիքի երեխաների համար։

Բառարանի շնորհանդեսը նախատեսված էր դեռեւս 2020 թ., սակայն չարաբաստիկ այդ տարվա համավարակի ու պատերազմի ուրվականը հետին պլան մղեց այս եւ նմանօրինակ նախաձեռնություններ։ Այդուհանդերձ, գիտակցելով, որ, ի հեճուկս արագ եւ գրեթե անհայտ ուղղությամբ փոփոխվող աշխարհակարգի, նման կրթամշակութային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հրամայական պիտի դառնան հատկապես մեզ` ծանր վիճակում հայտնված հայերիս համար, մենք պիտի առավել քան երբեւէ գիտակցենք դրանց կարեւորությունը, լինենք ազգային արժեքները կրող, պահպանող եւ զարգացնող առաջամարտիկները։

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով, մինչ հյուրին եւ վերջինիս աշխատանքը ներկայացնելը, մատնանշեց օրվա խորհուրդը. 105 տարի առաջ, այս օրերին դեռեւս ցեղասպանության թարմ վերքը կրող հայ ժողովուրդը, շնորհիվ նույն ցեղասպանի դեմ մղվող վճռորոշ ճակատամարտերի, ձեռք էր բերել անկախություն, որը թեեւ չափազանց կարճ կյանք ունեցավ, այդուհանդերձ ապացուցեց, որ ազգային գաղափարախոսության շուրջ միասնական եւ համախմբված լինելու դեպքում հայը կարող է ձեռք բերել թվացյալ անհնարինը։

Ա. Ղուկասյանն ուղիղ համեմատություններ տարավ ներկա եւ հարյուրամյա վաղեմության պատմական անցքերի մասին` մատնանշելով ներկայիս իրավիճակը, երբ հայ ժողովուրդը, միջազգային հանրության հանցավոր լռության պայմաններում, 21-րդ դարում կրկին կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։

Ներկայացնելով քառալեզու բառարանն ու նրա հեղինակին` հայկական միության նախագահը նշեց գրքի կարեւոր եւ հանրամատչելի լինելու հանգամանքը։ Նա նաեւ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ներկայացրեց բազմաթիվ հայկական արմատ ունեցող իսպաներեն բառեր, ինչպես նաեւ նույնանուն աշխարհագրական տեղանուններ` Հայկական լեռնաշխարհի եւ Պիրենեյան թերակղզու տարածքներում։

Տաթեւ Պապոյանը լավագույնս ներկայացրեց իր հեղինակած բազմալեզու բառարանը, որում ընդգրկված են 50 թեմա, ավելի քան 5500 բառ եւ բազմաթիվ նկարներ ու պատկերազարդեր, որոնք էլ ավելի հեշտ ու մատչելի են դարձնում լեզվի ուսուցումը։ Հեղինակը պատմեց այն բոլոր դժվարությունների ու խոչընդոտների մասին, որոնք այս կամ այն կերպ ծառացել են գիրքը կազմելու ճանապարհին եւ որոնք, այդուհանդերձ, էլ ավելի հետաքրքիր են դարձրել նրա աշխատանքը` լի այդ նույն խոչընդոտները հաղթահարելու վճռական կամքով։

Ընդհանուր առմամբ, միջոցառումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, որին անմիջական մասնակցություն էր ունենում հանդիսատեսը` ծագած բազմաթիվ հարցերով ու մեկնաբանություններով։

Շնորհանդեսն էլ ավելի տոնական դարձրեցին տաղանդավոր երաժիշտներ Էդգար Աբրահամյանը, Փարեսա Ասատրյանը, Վիկտորիա Ղազարյանը, Անժելա Գեւորգյանը, Ինեսա Աբովյանը, Լիլիա Հայրապետյանն ու Ասիա Թորոսյանը, ովքեր հանդիսատեսով լեցուն սրահը համեմեցին իրենց գեղեցիկ կատարումներով։ Հայկական դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանն ասմունքեց իսպանական մշակույթին նվիրված Գեւորգ Էմինի ստեղծագործությունները։ Իսկ ահա իսպանուհի գրող եւ բանաստեղծուհի Սանդրա Մարտինեսը ներկայացրեց հայ ժողովրդին նվիրած իր նոր ստեղծագործությունը` «Աստծո կողմից սիրված ժողովուրդ» խորագրով։

Շնորհանդեսին ներկա էին «Միսլատայի մշակութային շարժում» միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Կոմպրոմիս» կուսակցության անդամները` Սիլվիա Մայկես Սամառայի գլխավորությամբ։

Ի դեպ, Տաթեւ Պապոյանի կազմած քառալեզու բառարանի շնորհանդես տեղի ունեցավ նաեւ մայիսի 28-ին Ալիկանտեում` «Հայաստան» միության նախաձեռնությամբ։

«Արարատ» հայկական միություն

Վալենսիա, Իսպանիա

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023
Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Մայիսի 27, 2023

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Հաջորդ Հոդվածը
«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»

«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist