Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն գողանում է Արցախի պատմությունը

Հայ ռազմագերիներին դատելով՝ Ադրբեջանը փորձում է կեղծել արցախյան առաջին պատերազմի պատմությունը

Հունիսի 11, 2021
Տարածաշրջան
Բաքուն գողանում է Արցախի պատմությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
210
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին պատերազմի մեկնարկն ուներ մեկ պատճառ՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, երբ հանրաքվեի միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների կայացրած ինքնորոշմանը Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով: Վերջինիս զինված ստորաբաժանումները հարձակվեցին Արցախի խաղաղ բնակավայրերի վրա, օկուպացրին նրա տարածքի գերթե 30 տոկոսը, ինչին հետեւեց Արցախի ժողովրդի հակահարվածը: Վերջին 27 տարիներին ձեւավորելով զոհի իր կերպարը՝ այդ երկիրը փորձում էր խնամքով քողարկել այն իրողությունը, որ 7 շրջանների կորուստը սեփական նախաձեռնությամբ հրահրված ագրեսիայի հետեւանք է եղել: Կարելի էր ենթադրել, որ արցախյան երրորդ պատերազմից հետո գոնե այս հարցում Ադրբեջանը կհրաժարվի պատմության կեղծման իրեն բնորոշ վարքագծից: Բայց սպասումները, ինչպես միշտ, սին էին:

Հայ ռազմագերիների դեմ այս երկրում մեկնարկած դատավարությունը փաստում է, որ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ շարունակում է կեղծել պատմությունը, եւ սա բնական է, քանի որ այլ կերպ չի կարող բացատրել պատմական հայկական տարածքների վրա իր արհեստածին գոյությունը: Նա դա կարող է անել միայն գողանալով մեր պատմության էջերը, ինչն անում է պետական քաղաքականության միակ գծին համապատասխան: Հայ գերիների պահման եւ նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերով Բաքուն լուծում է առնվազն երեք խնդիր՝ կեղծել Արցախի Հանրապետության կայացման պատմությունը, հետ վերադարձնել ՀՀ արդարադատության կողմից օրինական հիմքերով դատապարտված երկու սիրիացի ջիհադիստ ծայրահեղականներին եւ առաջիկա բանակցային գործընթացում ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա:

Բաքվում մեկնարկած դատական գործընթացները փաստում են, որ թիրախավորվում են 50 եւ ավելի տարիք ունեցող հայ ռազմագերիները: Այս պահին քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական քրեական օրենսդրության այնպիսի հոդվածներով, որոնք պատիժ են նախատեսում կտտանքների, պատերազմի օրենքների խախտման, զինվորական կազմավորումներին մասնակցության, պետական սահմանի անօրինական հատման համար։

Բաքուն դրանով փորձում է վերահաստատել նախորդ դարի 90-ական թվականներին իր իսկ սանձազերծած պատերազմում «զոհ» լինելու սեփական կարգավիճակը եւ կատարած պատերազմական հանցագործությունները վերագրում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Այդ երկրի ուժային կառույցները դա անում են  ռազմագերիներին վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ: Դրանով փորձում են սրբագրել սեփական պատմության հերթական սեւ էջերը՝ ռազմագերիներին մեղսագրելով արցախյան առաջին պատերազմին մասնակցությունը, ադրբեջանցի զինվորների սպանությունը, նրանց կտտանքների ենթարկելը։ Ստեղծվում է այն տպավորությունը, թե արցախյան առաջին պատերազմը Արցախի ժողովուրդն է սկսել:

Բաքվում ընթացող դատական-թատերական մեկ այլ գործընթացի շրջանակներում դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի համար, որին ադրբեջանցիները Մարալ Նաջարյանի հետ գերեվարել էին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, երբ վերջիններս գնացել էին Շուշի՝ իրենց իրերի հետեւից։ Մինչ դատավարությունը՝ տաքսու վարորդ Էուլջեքչյանին Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան՝ մոռանալով, որ նրա հետ գերեվարված Մարալ Նաջարյանին ազատ էր արձակել առանց որեւէ մեղադրանքի: Այս դատավարությամբ Ալիեւը փորձում է պատասխանել Հայաստանում երկու սիրիացի ահաբեկիչների քրեական գործին:

Պաշտոնական Բաքվի նման վարքը բավականին պարզունակ է, եւ միանշանակ է, որ դա շատ թույլ միջոց է արցախյան խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Ադրբեջանը դրանում շատ շուտ կհամոզվի եւ ստիպված է լինելու վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: Պատմությունը կեղծելու Բաքվի նման էժանագին քայլերը նույնպես հեռու են արդյունավետությունից, քանի որ Արցախի Հանրապետության շուրջ շուտով մեկնարկելիք քաղաքական բանակցություններում առաջնային են լինելու փաստագրված իրավական հիմնավորումները, որոնք Ադրբեջանն ի զորու չի լինի վերացական ստերով կեղծել:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախՀայաստանպատերազմպատմություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Հայ մարդ ստեղծողը մշակույթն է

Հայ մարդ ստեղծողը մշակույթն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist