Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Հունիսի 11, 2021
Հանրապետություն
Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության՝  տարբեր տարիների ընդունած 16 որոշումներում  նախատեսված փոփոխությունները երեկվա նիստում 1 որոշմամբ ընդունվեցին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը տեղեկացրեց, որ այս որոշմամբ նախատեսում են նաեւ փոփոխություններ կատարել  ապրանքներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվության փաստաթղթերի տրամադրման ժակետների մասով։

Ներկայումս համապատասխան թույլատվական փաստաթուղթ ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները, կախված գործող օրենսդրությունից, լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` փոստով կամ առձեռն, ինչպես նաեւ նշված տնտեսավարողները լիազոր մարմնի պահանջով տրամադրում են լրացուցիչ՝ առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով): «Նշված գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակով, մասնավորապես «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը։ Սրա արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլատվական փաստաթղթերը ստանալու դիմումը, ինչպեսեւ՝ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ էլեկտրոնային եղանակով ներբեռնել»,- ասաց Ռ. Մաշադյանը:

Նա վստահ է, որ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման եւ ներկայացման գործընթացը կարվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձեւակերպումների ժամկետները։

Այլ փոփոխությունների մասին. օրինակ՝ համապատասխանության հայտարարագրի համար օրենքով սահմանված է 5 աշխատանքային օր, հասցվում է 2 աշխատանքային օրվա: Վայրի բույսերի ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ թույլտվության տրման ժամկետը 7 օրից դարձել է 5 աշխատանքային օր։ Իսկ թանկարժեք մետաղների եւ քարերի երրորդ երկրներ արտահանման համար միանվագ կամ գլխավոր լիցենզիայի համար գործող կարգավորումներով սահմանված  5 աշխատանքային օրը կարճատվել է՝ դառնալով  3 օր։ Փայտանյութի արտահանման համար նախատեսված 3 օրն էլ հասցվել է 1 օրվա։

Իբրեւ ամփոփում հավելենք, որ տնտեսավարողներին թույլատրվում է թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ միասնական «Հայտ» համակարգով, որը հասանելի կլինի «swis.trade.gov.am» կայքում։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրեց. «Հայաստան ներկրվող կամ արտահանվող ապրանքների 63 տոկոսի համար նախատեսված է այդ թույլատվական փաստաթղթերի ներկայացումը»:

Թեգեր: արտահանումԿառավարությունՀՀ ՊԵԿներմուծումՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Հայ մարդ ստեղծողը մշակույթն է

Հայ մարդ ստեղծողը մշակույթն է

ՀԳՄ-ում կայացավ Արտաշես Միքայելյանի գրքի շնորհանդեսը

ՀԳՄ-ում կայացավ Արտաշես Միքայելյանի գրքի շնորհանդեսը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist