Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

ՀԳՄ-ում կայացավ Արտաշես Միքայելյանի գրքի շնորհանդեսը

Հունիսի 11, 2021
Սոցիում
ՀԳՄ-ում կայացավ Արտաշես Միքայելյանի գրքի շնորհանդեսը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
241
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ  ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանի «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին տնտեսագիտական ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ եւ այլք:

Հեղինակը, անդրադառնալով աշխատությանը, ներկայացրեց դրա բովանդակությունը՝ շեշտելով, որ կատարված աշխատանքի նպատակը Հայաստանի տնտեսական անկման կասեցումն է եւ հետագա զարգացումը: Մասնավորապես՝ իր գրքում նա հատուկ ուշադրություն է դարձրել սեփականության իրավունքին:

Արտաշես Միքայելյանը փաստեց, որ մեր երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ սեփականատերն իրավունք ունի տնօրինելու, ժառանգելու, օտարելու իր սեփականությունը, իսկ պետությունն իրավունք չունի միջամտելու: Հեղինակը համոզված է, որ սեփականատերը պարտավոր է իր սեփականությունն օգտագործել հանրության բարօրության համար, եւ այս տարբերությունը, որ գոյություն ունի, եղել է նաեւ Հայաստանի տնտեսական դժբախտությունների պատճառը: Եզրափակելով խոսքը՝ Արտաշես Միքայելյանը շեշտեց, որ ելքը մեկն է՝ երկիրը պետք է զարգանա ոչ թե հարստանալու, այլ հարստացնելու համար:

Նախաբանի հեղինակը՝ ՌԴ ԳԱԱ գիտական խորհրդի, ՌԴ բնական  գիտությունների ակադեմիայի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը, ներկայացնելով աշխատությունը, նշեց, որ այն ոչ միայն արձանագրում է առկա իրավիճակը, այլեւ մատնանշում է ուղղություններ, որոնց ներդրմամբ հնարավոր է հասնել սոցիալ-տնտեսական զարգացման: Նա, սակայն, վստահ է, որ տնտեսական խնդիրների լուծմանը կարելի է ձգտել ոչ միայն տնտեսական մտքերի համատեղման միջոցով, այլեւ առաջին հերթին երկրի անվտանգության հարցի լուծման դեպքում:

Օգտվելով առիթից՝ շնորհանդեսի կազմակերպիչները ՌԴ ԳԱԱ գիտխորհրդի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անունից շնորհավորեցին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 30-ամյակի առթիվ, որն անցած աշնանը չնշվեց «թուրքական 150-ամյա ցեղասպան մեքենայի դեմ արցախյան 44-օրյա պատերազմի» պատճառով:

«Ինչպես զգոն մարդը, ով կանգնած է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում, թերթի կոլեկտիվը ժողովրդին մղել է պայքարի, արթնացրել ու կոչ արել, կազմակերպել ու կոփել: Այսօր թերթը լիակատար իրավունքով կարող է դասվել հայրենասիրական գվարդիային, որը մարտն ընդունել է առաջին դիրքերում եւ չի հանձնել այն»,- մասնավորապես նշված է թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանին հանձնված շնորհակալագրում:

«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» գիրքը հրատարակվել է հայերեն, չինարեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն:

Թեգեր: ակադեմիկոսԱրտաշես ՄիքայելյանգիրքՀայաստանի գրողների միությունշնորհանդեսպրոֆեսոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենի հողի նվիրյալ զավակներից մեկը

Հայրենի հողի նվիրյալ զավակներից մեկը

Հայոց  մեծ եղեռնի լուսանկարիչը

Հայոց մեծ եղեռնի լուսանկարիչը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist